Վահան Տերյան, 1885-1920
|
|
leo | Дата: Вторник, 2011-03-01, 22.42.58 | Сообщение # 21 |
Полковник
Группа: Друзья
Сообщений: 335
Статус: Offline
| . ԱՆԱՆՈԻՆ ՍԵՐ Իմաստուն խոսքեր սովորեցի ես, Որ հրապուրեմ զորությամբ մթին, Հոգիդ կախարդեմ ու հմայեմ քեզ, Ինձ այրող հուրը նետեմ քո սրտին։ Բայց բոլոր խոսքերն իզուր են արդեն, Թալիսմանները՝ մեռած և անուժ, Հըմայք և դյութանք անզոր են քո դեմ... — Արդյոք ո՞վ գիտե անունըդ անուշ... 1908
Сообщение отредактировал leo - Вторник, 2011-03-01, 22.43.32 |
|
| |
leo | Дата: Вторник, 2011-03-01, 22.44.17 | Сообщение # 22 |
Полковник
Группа: Друзья
Сообщений: 335
Статус: Offline
| ՍԻՐԱՀԱՐՎԱԾԸ Դու գնում ես տուն, և դեռ քո վերջին Խոսքի հնչյունը չի մարել օդում, Անզոր եմ արդեն այս խենթ կարոտում, Եվ կամքըս թույլ է, և միտքըս չնչին։ Խենթացած բեռից այս չար մենության, Ես դուրս եմ վազում քեզ որոնելու, Տեսնելու ցոլքըդ գեթ հեռվից-հեռու Եվ հսկելու քեզ ըստվերի նըման... Այս մութ ժխորում իմ սիրտն է մաշում Մենակությունը հավիտյան խոցող, Անցնում եմ արագ ես ձեր փողոցով Եվ խենթ մշուշում ոչինչ չեմ հիշում։ Ձեր դռան առաջ կանգնում եմ երկար,— Գուցե դու հանկարծ «պատահմամբ» դուրս գաս, Կարոտըս, գուցե, դու հանկարծ զգաս Եվ հասկանաս իմ հուզումը տխուր։ Սակայն ուզում եմ, որ ինձ չըտեսնես, Չըգիտեմ ինչո՛ւ ձեր զանգն եմ տալիս, Փախչում եմ... փախչում... և հեռանալիս Փառաբանում եմ, օրհներգում եմ քեզ... 1908
Сообщение отредактировал leo - Вторник, 2011-03-01, 22.44.40 |
|
| |
leo | Дата: Вторник, 2011-03-01, 22.45.20 | Сообщение # 23 |
Полковник
Группа: Друзья
Сообщений: 335
Статус: Offline
| Արդյոք ո՞ւր ես դու... Ա՜խ, արդյոք դու ո՞ր Ճանապարհների հեռուն ես մաշում. Երջանի՞կ ես, թե՞ լուռ ու մենավոր Անդարձ օրերի գարունն ես հիշում։ Արդյոք քո սրտում ի՞նչ հույս է փայլում, Ո՞ր հողն է գգվում քայլերըդ փափուկ, Ո՞ր ջուրն է արդյոք յուր լույս հայելում Մեղմով փաղաքշում դեմքըդ խուսափուկ։ Արդյոք խաղա՞ղ Է սիրտրդ փոթորկոտ, Արդյոք անցյալի լույսերը մեռած Չե՞ն հուզում սիրտըդ, իմ հոգու կարոտ, Իմ քնքուշ սիրած, իմ անդա՛րձ երազ։ 1908
|
|
| |
leo | Дата: Вторник, 2011-03-01, 22.46.15 | Сообщение # 24 |
Полковник
Группа: Друзья
Сообщений: 335
Статус: Offline
| Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում, Իրիկնաժամին նստում եմ մենակ Կանաչ առվի մոտ, ուռիների տակ, Ու հոգնած սիրտըս էլ չի դժգոհում։ Անցած օրերի հուշերն եմ թերթում Եվ խաղաղ սրտով, անխռռվ-մենակ, Քնքուշ երգերից հյուսում եմ մանյակ, Որ պճնեմ սիրով պատկերըդ տրտում։ Եվ իմ մութ կյանքի սևերում դժկամ՝ Ես գիտեմ, պիտի ժպտաս, լուսավոր, Պիտի ողջունես ուղիս հեռավոր. — Սրբազա՜ն երազ, կարոտալի՜ ժամ... 1908
|
|
| |
leo | Дата: Вторник, 2011-03-01, 22.46.58 | Сообщение # 25 |
Полковник
Группа: Друзья
Сообщений: 335
Статус: Offline
| ԿԱՆՉ Կանչում ես անվերջ Կապույտ հեռվից, Շշուկով անուշ Կանչում ես ինձ։ Թփերն ես շարժում, Շրշում անուշ Շշուկով պայծառ Ու փաղաքուշ... Անհայտ է ուղին Քաղցր երկրիդ, Ուր բախտ է անանց Անանց ժպիտ։ Ուր ծաղիկ ու երգ Ուրիշ են, այլ, Ու անմահական Փառք է ու փայլ։ Այս իրիկնային Կապույտ երկրում Դու ես միշտ շրջում Ու մեղմ երգում։ Ու կանչում ես միշտ Անհայտ հեռվից, Շշուկով անուշ Կանչում ես ինձ։ 1908
Сообщение отредактировал leo - Вторник, 2011-03-01, 22.47.34 |
|
| |
leo | Дата: Вторник, 2011-03-01, 22.48.08 | Сообщение # 26 |
Полковник
Группа: Друзья
Сообщений: 335
Статус: Offline
| Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար, Զգալ, որ դու կաս և լինել հեռու. Երկրպագել քեզ առանց սիրվելու, Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար... Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ Հոգին կարող է թռիչքով չափել. Անանց կարոտում անվերջ տառապել Եվ լինել քեզնից բաժանված հավետ... Ու գերեզմանում սև հողերի տակ Եվ ոչ մի հուշով սիրտըդ չըտանջել, Զգալ, որ անցար, և քեզ չըկանչել, Ու չըխռովել բերկրանքըդ հստակ... 1908
|
|
| |
leo | Дата: Вторник, 2011-03-01, 22.49.14 | Сообщение # 27 |
Полковник
Группа: Друзья
Сообщений: 335
Статус: Offline
| Դյութեցին ինձ քո մազերը ալեծածան Եվ աչքերիդ խորությունը խորախորհուրդ, Եվ քո քնքուշ ժպիտների խոսքերն անձայն Գիշերեցին իմ հոգու մեջ մի քաղցր մութ... Դյութեցին ինձ իրենց խաղով լուսակարկաչ Քո խոսքերի զանգակները զվարթաձայն. Շռւրթերըդ — վարդ բոցավառված են իմ առաջ Ցանկությունով արյունատենչ ու մեղսական։ Մութ ցանկությամբ ես քո կանչող գիրկն եմ ընկնում, Նետում եմ ցած վեհ բարձունքից հոգիս հպարտ, Քո գրկում կա սիրուց անուշ մի հիացում, Քո խավարում — մոռացության մի ակնթարթ... 1908
|
|
| |
leo | Дата: Вторник, 2011-03-01, 22.49.50 | Сообщение # 28 |
Полковник
Группа: Друзья
Сообщений: 335
Статус: Offline
| Մռայլ թաղումի ջահերի նըման Մեկը աստղերն է վառում տխրությամբ. Ւմ հոգու վրա իջել է մի ամպ, Իմ սրտի պայծառ ծաղիկներն ընկա՛ն։ Հիվանդ քնքշությամբ երկինք է պարզում. Մեռնող ծաղիկը իր բույրը վերջին. Իմ ջերմ աղոթքի խոսքերը չնչին — Հեռավո՛ր, քեղնից սեր չեն աղերսում։ Իմ սրտում միայն սառած հեկեկանք Բայց արցունք չըկա իմ սև օրերում. Մեռնում է սիրտըս անհուն խավարում, Եվ դու կա՞ս արդյոք, լուսե անրջանք... 1908
|
|
| |
leo | Дата: Вторник, 2011-03-01, 22.50.32 | Сообщение # 29 |
Полковник
Группа: Друзья
Сообщений: 335
Статус: Offline
| Ցերեկը լռեց... Երկինքը վառեց ոսկե բուրվառներ, Լույսերը քնքուշ գրկեցին անուշ երկինք, ծով ու հող. — Ա՜խ, եթե մեկը իմ հոգին այդ մեղմ լույսերին խառներ Եվ փայփայեր իմ հոգնատանջ սրտի թախիծը մաշող... Լքված իմ հոգին տանջում է կրկին տանջանքը մռայլ, Եվ անուն չունի տանջանքը սրտիս, տենչանքը գաղտնի. — Ա՜խ, եթե մեկը իմ սրտին նետեր նոր հույսերի փայլ, Մեղմաբար ասեր, քնքուշ համոզեր, որ նա կըգտնի... 1908
|
|
| |
leo | Дата: Вторник, 2011-03-01, 22.51.17 | Сообщение # 30 |
Полковник
Группа: Друзья
Сообщений: 335
Статус: Offline
| Արծաթ -կարկաչուն Աղբյուրն է խոսում հավիտենաբար, Իմ ուղիների հեռվում անկոպար, Հավիտենաբար Քո սերն է հնչում։ Անձրևային ե՜րգ — Աստղերի ուղին մշուշ ծովերում — Դո՜ւ, իմ հեռավոր որոնումներում, Մոլորումներում՝ Հայրենի՜ եզերք... Լույսերը մեռան,— Մութը սառնաթև գրկեց ամեն ինչ — Դո՜ւ, մենակ կյանքիս միակ ամոքիչ, Քնքուշ ու թովիչ Պայծա՜ռ հանգրվան... 1908
|
|
| |
|