Վահան Տերյան, 1885-1920
|
|
ARTARAMIS | Дата: Вторник, 2009-11-24, 04.15.06 | Сообщение # 1 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| Валерию Брюсову Я с юношеских дней любил твой строгий стих, Холодный, северный твой сдержанный язык, И много в нем тепла я чувствовать привык Под скрытым пламенем спокойных строк твоих. Так в зелени долин, в родной моей стране, Медлительный Аракс несет свою волну И тихим лепетом тревожит тишину, Волненье грозных бурь скрывая в глубине. Ты в испытаний дни, в час страшных бурь и бед, Когда в волнах наш челн захвачен штормом был, Как верный друг, мой край несчастный посетил И предсказал нам всем спасение и свет. Перевод Вс. Рождественского http://www.publish.diaspora.ru/gazet...nia014_4.shtml http://www.armenianhouse.org/teryan/teryan-am.html http://www.armenianhouse.org/teryan/teryan-ru.html **** Ոսկեհանդերձ եկար և միգասքող, Տխուրաչյա աշուն, սիրած աշուն. Տերևներիդ դանդաղ թափվող ոսկով, Մետաքսներով քնքշաշրշյուն: Նայվածներով խորին, եկար ներո՜ղ, Եկար կրկին գերող, խորհրդավո՜ր. Եկար հուշիկ, անչար ավաղներով, Օրորներով ամենօրոր: Քո արևին հատնող և քո երգին, երգին, Եվ շրշյունիդ փափուկ, և բեկումիդ - ողջո՜ւյն. Օ՜, հարազա'տ, սիրա'ծ, եկա՜ր կրկին, Իմ քնքշագի՜ն աշուն... *** В златотканой одежде явилась ты, Грустноокая осень... В туманной мгле Листья тихо падают с высоты И шуршат, как шелк, скользя по земле. Всепрощающе ясен, глубок твой взгляд, Ты пленяешь таинственностью меня. Тихой кротостью вздохи твои звучат, — Колыбельная на исходе дня. Солнцу гаснущему, и песне твоей, И шуршанью, и грусти твоей — привет. О любимое время души моей, Моя нежная осень, закатный свет... Перевод В. Шефнера ՄԹՆՇԱՂ Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ, Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ, Երբ ամեն ինչ, խոդրհրդավոր ու խոհուն, Ցընորում է կապույտ մութի աշխարհում... Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող, Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող. - Հիվանդ սիրտըդ չի տրտնջում, չի ցավում, Որպես երազ մոռացումի անձավում. Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ - Որ ողջ կյա՜նքդ է մի անսահման քաղցր նինջ... СУМЕРКИ Я сумерки люблю, их нежную вуаль, Когда с душой моей задумчивая даль Сливается в одно и грезит об одном И столько таинства в спокойствии земном. Ни дум терзающих, ни суетности дня, Ни лиц, ни голосов, ни промелька огня. Уже не ропщет, не болит душа моя, Как бы укрытая в пещере забытья. И кажется, я в вечность унесен И жизнь — лишь сон, лишь сладкий-сладкий сон... Перевод А. Налбандяна ***** Լինեի չոբան սարերում հեռու, Գայիր, անցնեիր վըրանիս մոտով, Իրար նայեինք անուշ կարոտով, Քնքուշ ժըպտայինք հանկարծ իրարու: Գնայիր աղբյուրն ու ետ դառնայիր, Թեթև, որպես վիթ ելնեիր ձորից, Մի ջուր տայիր ինձ քո լի սափորից ՈՒ վըրանիս մոտ հանգստանայիր: Եվ վերջալույսին մի օր, օ, մի օր, Մանիշակագույն սարերի լանջին Բացվեինք իրար խոսքերով չնչին, Բայց ուխտը լիներ անխարդախ ու խոր: ՈՒ երբ գնայիր, գիշերըս անքուն Դառնար գալիքի մի թովիչ խոստում, ՈՒ վառվեր հոգիս պարզ ու իմաստուն Իմ վըրանի տակ, սարերի գրկում: ***** Աշխարհից այս խավար ինձ տարեք, Ինձ տարեք այս երկրից անարեգ, Ինձ տարեք մեր դաշտերը պայծառ, Մեր սարերը՝ անառիկ, վեհանիստ, Մեր արտերը՝ արևոտ ու հանգիստ: Փրկեցեք մտքերից այս անծայր, Փրկեցեք խոսքերից այս խելոք, Դարձրեք ինձ մանուկ և անհոգ, Փրկեցեք սրերից այս սուրսայր, Խորախոց խոհերից իմաստուն: Մեր սարերը տարեք, տարեք տուն... •••••• Հովիվներն այնտեղ կըրակ են արել Սարերի վրա- օ՜, անուշ հեռու. Ձայնում են անվերջ մթնում իրարու, Հովիվներն այնտեղ կըրակ են վառել: Ախ, սիրտս թռավ աշխարհն այն հեռու, Ուր,հին, հնչում ես բարբառ հայրենի. Հովիվներն այնտեղ կըրակ են արել Սարերում իմ բաց, օ՜, անուշ հեռու... __________________
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Вторник, 2009-11-24, 04.18.34 | Сообщение # 2 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ***** Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր, Գիշերի պես խորհրդավոր. Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ, Որպես թովիչ իրիկնամուտ: Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում, Որպես գարնան մթնշաղում: Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ, Արբեցումի ոսկե մշուշ: Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող, Քո աչքերը հոգի տանջող: Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ, Որպես գարնան իրիկնամուտ: ***** Սիրտըս ցավում է անցած գնացած Օրերիս համար. — Մեկը շշուկով պատմում է կամաց Մեկը իմ հոգին տանջում է համառ: Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ. Մի թովիչ երազ. — Մեկը իմ սիրտը փշրելով անցավ Ու հեգնությունով նայում է վրաս: Սակայն չեմ կարուղ ես նրան ատել — Սիրում եմ նրան. — Ւմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել, Գուրգուրում է ինձ մի լույս ֊հանգրվան... Մեկը իմ սիրտը փշրելով անցավ. 0՜, քաղցր արբանք: — Օըհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ, Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք... 1905—1906 **** Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր, Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ, Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝ Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր... Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ, Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես. Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝ Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։ Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ, Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր. Քո հոգու վըրա կա մի վարագույր,— Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ... 1904 — 1905 **** Երբ պայծառ օրըդ տխուր կըմթնի, Եվ սիրտըդ կայրե թունավոր կասկած, Վհատ սոսկումի տանջանքով կըզգաս, Որ որոնածըդ բնավ չես գտնի... Բայց դու կըգնաս, օ՜, դու չես կանգնի, Վերջին լույսերը մեղմ կվախճանեն, Վերջին հույսերդ կըդավաճանեն, — Դու որոնածըդ բնավ չես գտնի... Եվ երբ չի մնա ոչ մի հույս գաղտնի, Սիրտըդ կըճչա, արդյոք ո՞ւր ես, կա՞ս, Հողը կըգրկես և կըհեկեկաս. — Ո՛չ,— կարձագանքվի,— բնավ չես գտնի... 1907 **** Իմ խաղաղ երեկոն է հիմա Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ. Քեզ երբեք սիրտըս չի մոռանա, Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ... Տարիներ, տարիներ կըսահեն, Կըմեռնեն երազները բոլոր — Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ Օրերում անհաստատ ու մոլոր։ Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ — Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ. Անունըդ թող փարոս լինի ինձ Սուտ կյանքի և դառը մահու դեմ... [1908] **** Երբ կրհոգնես, կըգազազես աշխարհից՝ Դարձիր իմ մոտ, վերադարձի ր դու նորից.— Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝ Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել: Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան, Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին, Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին: Եթե հեռվում ճակատագիրն անհոգի Սիրտըդ մատնե անկարեկից տանջանքի, 0՜, գիտեցիր, իմ հոգին էլ կըցավի Անմխիթար մորմոքումից քո ցավի... 1906 **** Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ... Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշող Արդյոք կապրե՞ս... Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ... Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող. Արդյոք կըզգա՞ս... 1904 **** Քո հայացքը մոգական Բորբոքում է քաղցր դող,— Պարուրիր ինձ կուսական Հուզումներով քո դյութող: Ւնձ փաթաթիր որպես ամպ՝ Մութ աչքերըդ մեղմ փակիր, Ժպտա՛ կրքոտ բերկրությամբ, Անցավ կյանքըս խորտակիր... Արյունոտիր շուրթերն իմ, Սիրտս խայթիր՝ ծիծաղիր. Թ՛ող աչքերս հեզ մեռնին, Կյանքս մարիր ու փախիր: Քո հայացքը մոգական Բորբոքում է քաղցր դող, — Պարուրիր ինձ կուսական Հուզումներով քո գռութող... 1906 **** Խաղաղ գիշերով դու կըզաս ինձ մոտ, Քնքուշ ձեռներըդ ես կրհամբուրեմ , Կըցրեմ կյանքի հուշերը ցավոտ Ու հեքիաթային լույսեր կվառեմ... Երկար մազերդ կարձակես ազատ, Հիվանդ գլուխըդ կըդնես կրծքիս Կըլինես քնքո՜ւշ, մոտի՜կ, հարազատ,— Անուշ խոսքերով կըդյութես հոգիս... Պայծառ աշխարհում կըլինենք մենակ, Ցավ կյանքի մեռնող լույսերից խաբված, Կերազենք անհուշ, անվերջ ու անհագ,— Հեքիաթ աշխարհում առհավետ կապված... 1906—1907 **** Դյութեցին ինձ քո մազերը ալեծածան Եվ աչքերիդ խորությունը խորախորհուրդ, Եվ քո քնքուշ ժպիտների խոսքերն անձայն Գիշերեցին իմ հոգու մեջ մի քաղցր մութ... Դյութեցին ինձ իրենց խաղով լուսակարկաչ Քո խոսքերի զանգակները զվարթաձայն. Շռւրթերըդ — վարդ բոցավառված են իմ առաջ Ցանկությունով արյունատենչ ու մեղսական։ Մութ ցանկությամբ ես քո կանչող գիրկն եմ ընկնում, Նետում եմ ցած վեհ բարձունքից հոգիս հպարտ, Քո գրկում կա սիրուց անուշ մի հիացում, Քո խավարում — մոռացության մի ակնթարթ... [1908] **** Քո մազերի ցնորական փայլը պայծառ, Ժայռից իջնող ջրվեժի պես առատահոս, Քո աչքերի խորությունը հրդեհավառ, Ուր վառված են մութ ցանկության ջահեր անխոս Քո ժպիտը թունոտ ծաղկանց բույրի նըման, Որ տիրաբար արբեցնելով մահ է բերում, Քո խենթ մարմնի սարսուռները երջանկության Ախտաբորբոք արևներ են բոցավառում... Թույլ տուր սուզվեմ քո աչքերի անդունդը մութ, Թույլ տուր ծծեմ քո մազերի բուրմունքն անուշ, Բորբոքիր ինձ քո հույզերով քաղցր ու անգութ, Մարիր իմ մեջ, մարիր իմ մեջ ցընորք ու հուշ... 1905—1906 __________________
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Вторник, 2009-11-24, 04.19.25 | Сообщение # 3 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| **** Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում, Դու դեռ ապրում ես երազի նման. — Բայց չէ՞ որ միշտ էլ երազ էր միայն Պայծառ պատկերըդ այս անապատում... Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել Ես ամենուրեք քե՛զ եմ որոնում. Դու, երազների լուսե օրրանում՝ Անո՛ւրջ, որ գուցե բնավ չես եղել... Քեզ իմ կարոտի կսկիծն է վառել Երազանքներում իմ նվիրական. Իմ քույր, իմ դահիճ, իմ սուրբ սիրեկան, Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել... *** Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի,արջի ցեղերին, Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է ու հին. Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն, Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն. Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տես- Անհետ կորել, անցել է – չար մշուշի պես: Ասորիքն է եղել մեր թշնամին – ահա՛ Դաշտ է տեղը և չկա քար քարի վրա: Ամրակուռ է մեր հոգին – դարերի զավակ՝ Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ: Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք, Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք: Գերված ենք մենք, ո՛չ ստրուկ- գերված մի արծիվ, Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ: Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ, Արքայական խոսքը մեր կըմնա հավետ: Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար, Տաճար է մեր երկիրը՝ սուրբ է ամեն քար: Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան, Արևի պես երկիր իմ, կըվառվես վառման: Որպես Փյունիկ կրակաից կելնես, կելնես նոր Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր: Արիացի՛ր, սիրտ իմ, ե՛լ հավատով տոկուն, Կանգնիր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն: **** Դու կըգաս ու կրկին հեքիաթով կըդյութես, Լուսերես կըցրես մառախուղն իմ հոգու, Ոոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերով, որ գիտես Միայն դու: Կըփարվես մեղմորեն, կըփռես,կըվառես անթառամ` Կուսական աշխարհիդ ծաղիկներն անծանոթ, Կընստենք իրար մոտ, և հեռու կըլինի առօրյան Միաձայն ու աղոտ: Սև թախիծն իմ սրտից, մութ խոհերն իմ հոգուց կըգնան, Լույսիդ դեմ կըցրվեն ըստվերները մռայլ, Տարապանքը քեզ հետ` քաղցր հուշ, և խոսքերը խորհուրդ կըդառնան, Կըհագնեն ուրիշ փայլ: Մթագին գիշերում,աշխարհում մթամած, խավարում, Կըվառենք չմեռնող,չմարող կըրակը մեր հոգու, Մեր ողջույնը սիրով կընետենք և մարդկանց, և երկրին, և հեռուն, Ես ու դուն: *** Այս գիշեր իմ սրտում , այս գիշեր, Վարդեր են բացվում՝ վերքե՜ր, Անցեք լուսեղե՜ն, անցե՜ք հուշեր, Մոռացված, կորած իմ երգեր... Այս գիշեր ես հեռվում եմ, հեռվո՜ւմ, Կարծես հայրենիք եմ դարձել. Օ, սիրտ իմ, ո՞ւմ հետ ես կռվում, Ո՞ւմ հետ ես ուզում դու մրցել... Նայիր մեր սարերը ճերմա՜կ՝ Ձմեռն է, ձմե՜ռն է ծաղկում... Օ, սիրտ իմ, օտար երկնի տակ Մեռնում ես անտուն ու անքուն... Հիշո՞մ են արդյոք քեզ այնտեղ, Անունդ տալի՞ս են արդյոք... Օ, սիրտ իմ, լռի՛ր ամեն տեղ՝ Թաղիր և մրմունջ, և մորմոք... *** Սև գիշե՜ր, և հուշե՜ր և խոհե՜ր անհամար, Մոռացված երազներ՝ շուշաններ թառամած, Խնդություն հեռացած և անցած և անդարձ, Տրտմություն մենավո՜ր, միաձա՜յն, միալա՜ր... Մշուշներն են սահում... Սոսավում է ուռին... Իմ օրերն անհատնում, անխնդում և անտուն. Ցնորքնե՛ր լուսավառ, ընդունա՜յն,ապարդյո՜ւն, Մոռացված է հավետ արևոտ ձեր ուղին... Սև խոհեր անսպառ, անհամա՜ր, անհամա՜ր, Սև գիշեր, և հուշեր և հուշեր ընդունայն, Երազներ իմ անդարձ՝ ծաղիկներ իմ գարնան, Ի՞նչ կանչով ձեզ կանչեմ, ինչպե՞ս լամ ձեզ համար: ՄԻ՞ԹԵ ՎԵՐՋԻՆ ՊՈԵՏՆ ԵՄ ԵՍ Մի՞թե վերջին պոետն եմ ես, Վերջին երգիչն իմ երկրի Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ Պատել, պայծա՛ռ Նաիրի։ Վտարանդի, երկրում աղոտ, Լուսե՜ղ, քեզ եմ երազում, Եվ հնչում է, որպես աղոթք Արքայական քո լեզուն։ Հնչում է միշտ խոր ու պայծառ, Եվ խոցում է, եւ այրում Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ, Թե՞ վերքերն իմ հրահրուն։ Ահով ահա կանչում եմ քեզ Ցոլա, ցնորք Նաիրի՛- Մի՞թե վերջին պոետն եմ ես, Վերջին երգիչն իմ երկրի: Մոռանալ...հեռանալ... Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ, Ամենին մոռանալ. Չսիրհել, չխորհել, չափսոսալ_ Հեռանա՜լ... Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ, Գիշերում այս անշող Արդյոք կա իրիկվա մոռացման, Մոռացման ոսկե շող... Մի վայրկյան ամենից հեռանալ, Ամենին մոռանալ._ խավարում, ցավերում քարանալ Մեն միայն... Մռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ, Ամենին մոռանալ. Չսիրհել, չտենչալ, չկանչել, Հեռանա՜լ... **** Անվերջ գիշերի մռայլ վիհերում Իմ մենակ սիրտն է ցավագին ճչում. Ես մոլորվել եմ այս մութ աշխարհում, Եվ ինձ խավարից ոչ ոք չի կանչում: Գիշերն է փռել իր թևերը մութ Գիշերն է գերել իմ սիրտը ցաված._ Որտե ղ որոնեմ երջանկության սուտ Եվ ինչպես գտնեմ վերադարձի լաց: Հողմն է հեկեկում անունջ վիհերում, օ՜, անհուն գիշեր, քեզ ո վ է փռել, Ինչու է շուրջս աշխարհը լռում, Ո վ է իմ հոգու լույսերը մարել... **** Ծաղկել է նորից իմ այգին, Սրտում իմ գարուն է արդեն, Սիրում եմ այնպե՜ս քնքշագին, Սիրում եմ, բայց ո՞ւմ` չգիտեմ: Դողում է սիրտս նորբաց, Նորբաց մի հորվարդի պես, Շրջում եմ սիրուց արբած, Շրջում ու երգում եմ ես... **** Մռայլ գիշերն է լռում, Խավար գիշերն ամենուր Ես վառել եմ խավարում Իմ ճրագը ոսկեհուր... Ստվերները ծածանոտ Կերերան ու կհանգչեն, Կզգամ քայլը քո ծանոթ, Քո խոսքերը կհնչեն: Դու անկարծ կհայտնվես Անակնկալ դու կգաս, Քաղցր սուտով կխաբես, Կսիրես ու կգթաս: Եվ մենության այս միգում ՈՒ խավարում այս մեռած Սեր կվառես իմ հոգում, Ազատությու՜ն ու երա՜զ... Մեղմաքայլ կհեռանաս, ՈՒ կմնամ միայնակ, Նորի'ց, նորի'ց կդառանաս՝ Խորհրդավոր ու հստակ: Մութ գիշերում կնստեմ՝ Լցված սիրով խնդագին, Քո գաղտնիքը ես գիտեմ Բայց չեմ ասի ոչ ոքին... Մռայլ գիշերն է լռում, Խավար գիշերն ամենուր, Ես վառել եմ խավարում, Իմ ճրագը ոսկեհուր... __________________
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Вторник, 2009-11-24, 04.20.24 | Сообщение # 4 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| **** Իմ գերեզմանին դուք չըմոտենաք, Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ. Հանկարծ կըզարթնի ջերմ լալու փափագ, Սիրտըս չի գտնի ոչ մի արտասուք: Իմ գերեզմանը թող լինի հեռվում, Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն. Թող շուրջս փռվի անանց լռություն, Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան: Իմ գերեզմանին դուք չըմոտենաք, Թողե՛ք, որ հանգչի իմ սիրտը հոգնած, Թողե՛ք, որ լինեմ հեռավոր, մենակ.- Չըզգամ, որ կա սե՛ր եւ ցնո՛րք, եւ լա՛ց… К моей могиле подходить не надо, Не надо ни цветов, ни скорбных поз- Вдруг плакать захочу я, как когда-то, А в смолкшем сердце не найдется слез. Пусть остывает одинокий холмик Там, где умолк нестройный гул земной. Пусть ни одна душа меня не помнит, Пусть тишина сомкнется надо мной. К моей могиле подходить не надо, Позвольте мне вдали от суеты В забвенье кануть. Сердце будет радо Не знать, что есть страданья и мечты... **** Սևերով, սևերով կպատեմ, Իմ սիրտը, իմ սերը շորորուն, Ջահերը, ջահերը կմարեմ Իմ կյանքի, իմ հոգու օրորուն: Կփակվեմ, կփակվեմ իմ խցում ՈՒ մենակ մեն-մենակ կմնամ, Խոհերի, մտքերի օվկիանում Մինչև լույս, մինչև մութ կլողամ: Դու գնա',դու անցիր քո ճամփեն, Ցողաշաղ,հուսաշաղ, վեհորեն, թող ապրե, թող շնչե քո հոգին Նոր հույզով, անհայտով անմեկին: Բայց մի օր զղջումի կսկիծով թե դառնաս քո անցած ճամփեքով, Եկ ինձ մոտ , ես կելնեմ քո դիմաց Իմ հոգու խորանի լույսերով: Իսկ այժմ սևերով կպատեմ Մոռացված, արնաքամ իմ հոգին, Լույսերով, հույսերով կսպասեմ Քո դարձին. իմ կյանքի ծնունդին: **** Կանգնի՛ր, անկյալ ժողովուրդ, Եվ հավատա՛, և տոկա՛, Քո վշտում կա վեհ խորհուրդ Եվ խաչվածին մահ չկա. Պարզվի՛ր պայծառ դեպի վեր, Ցոլա՛ հրով անարատ, Երկիրն մոխիր ու ավեր, Դու, անմահ սիրտ, Արարա՛տ: Ժամ է, ե՛լ նորից, իմ ծիրանավառ, Զրահավորվի՛ր խանդով խնդագին, Վառի՛ր երկունքի գիշերում խավար Հրով մկրտված Նաիրյան հոգին... ԱՆԱՆՈԻՆ ՍԵՐ Իմաստուն խոսքեր սովորեցի ես, Որ հրապուրեմ զորությամբ մթին, Հոգիդ կախարդեմ ու հմայեմ քեզ, Ինձ այրող հուրը նետեմ քո սրտին։ Բայց բոլոր խոսքերն իզուր են արդեն, Թալիսմանները՝ մեռած և անուժ, Հըմայք և դյութանք անզոր են քո դեմ... — Արդյոք ո՞վ գիտե անունըդ անուշ... ՍԻՐԱՀԱՐՎԱԾԸ Դու գնում ես տուն, և դեռ քո վերջին Խոսքի հնչյունը չի մարել օդում, Անզոր եմ արդեն այս խենթ կարոտում, Եվ կամքըս թույլ է, և միտքըս չնչին: Խենթացած բեռից այս չար մենության, Ես դուրս եմ վազում քեզ որոնելու, Տեսնելու ցոլքըդ գեթ հեռվից-հեռու Եվ հսկելու քեզ ըստվերի նըման... Այս մութ ժխորում իմ սիրտն է մաշում Մենակությունը հավիտյան խոցող, Անցնում եմ արագ ես ձեր փողոցով Եվ խենթ մշուշում ոչինչ չեմ հիշում: Ձեր դռան առաջ կանգնում եմ երկար,— Գուցե դու հանկարծ «պատահմամբ» դուրս գաս, Կարոտըս, գուցե, դու հանկարծ զգաս Եվ հասկանաս իմ հուզումը տխուր: Սակայն ուզում եմ, որ ինձ չըտեսնես, Չըգիտեմ ինչո՛ւ ձեր զանգն եմ տալիս, Փախչում եմ... փախչում... և հեռանալիս Փառաբանում եմ, օրհներգում եմ քեզ... **** Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում, Իրիկնաժամին նստում եմ մենակ Կանաչ առվի մոտ, ուռիների տակ, Ու հոգնած սիրտըս էլ չի դժգոհում: Անցած օրերի հուշերն եմ թերթում Եվ խաղաղ սրտով, անխռռվ-մենակ, Քնքուշ երգերից հյուսում եմ մանյակ, Որ պճնեմ սիրով պատկերըդ տրտում: Եվ իմ մութ կյանքի սևերում դժկամ՝ Ես գիտեմ, պիտի ժպտաս, լուսավոր, Պիտի ողջունես ուղիս հեռավոր. — Սրբազա՜ն երազ, կարոտալի՜ ժամ... **** Ցերեկը լռեց... Երկինքը վառեց ոսկե բուրվառներ, Լույսերը քնքուշ գրկեցին անուշ երկինք, ծով ու հող. — Ա՜խ, եթե մեկը իմ հոգին այդ մեղմ լույսերին խառներ Եվ փայփայեր իմ հոգնատանջ սրտի թախիծը մաշող... Լքված իմ հոգին տանջում է կրկին տանջանքը մռայլ, Եվ անուն չունի տանջանքը սրտիս, տենչանքը գաղտնի. — Ա՜խ, եթե մեկը իմ սրտին նետեր նոր հույսերի փայլ, Մեղմաբար ասեր, քնքուշ համոզեր, որ նա կըգտնի... **** Երեկոն փըռեց իր թևերը մութ, Անուշ նիրհեցին երկինք ու երկիր.— Աչքերըդ փակիր, ինձ քնքուշ գրկիր, Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ: Լայն ըստվերները ընկան անաղմուկ, Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ... Ես քեզ կըպատմեմ ոսկե հեքիաթներ, Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ... Կրծքիս դիր դեմքը քո տխրադալուկ, Մոռացիր կյանքի տառապանքը մութ, Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ, Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ... Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ, Ննջեցին անուշ երկինք ու երկիր. Աչքերըդ փակիր, ինձ քնքուշ գրկիր, Ես քեզ կըպատմեմ ոսկե հեքիաթներ... **** Բյուր մարդոց մեջ, Պաղ մարդոց մեջ, Որպես տրտում Անապատում — Մենակությո՜ւն, Մենակությո՜ւն... Ախ, այս տրտում, Երկրի ցրտում Անլուր ընկան, Անխոս հանգան Երկնքի հուշ Երգերս անուշ: Եվ իմ հոգում, Ցուրտ ու միգում, Խինդը մեռավ, Բախտը մարավ Անվերադարձ, Անվերադա՜րձ... **** Սարի ետևում շողերը մեռան. Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ. Տխուր երեկոն զարկել է վրան. — Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ: Խորհրդավոր է երկինքն երազուն. Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ. Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում. —Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ: Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին, Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս. Սև տագնապները իմ սիրտը չցրին. — Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ: Սիրտ իմ, այդ ո՞ ւմն ես դու իզուր կանչում, Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան, Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն, Կարոտիդ կանչը չի հասնի նրան... ՏԽՐՈՒԹՅՈՒՆ Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև, Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով. Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով... Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց, Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.— Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին... ՀՈՒՇԵՐԻ ԵՐԿՐՈԻՄ Կյանքը լռում է, աղմուկը մեռնում. Մի անծանոթ ձեռք նուրբ մթնշաղում Անցյալն ու ներկան իրար է խառնում, Ւմ սրտում ոսկե անձրև է մաղում: Մի քնքուշ լույս կա իմ հոգու համար — Ամեն ինչ ունի չըմեռնող մի կյանք, Կա խորհրդավոր, դյութող մի խավար, Ուր բախտից քաղցր են տրտունջ ու տխրանք: Մի քաղցըր վիշտ կա անդարձ անցածում, Վերհուշերի մեջ — մի անսուտ դրախտ, Մի անանց վայելք, անխաբ հիացում — Կյանքից գեղեցիկ ցնորական բախտ... ԱՇՆԱՆ ՏՐՏՄՈԻԹՅՈԻՆ Կրկին իմ հոգում Ւջավ մշուշոտ, արցունք անձրևող Տրտում իրիկուն. Իմ սրտում անցավ Մահացող ծաղկանց բույրը ցավ բերող, Համբույրը խոնավ. Կրկին պաղ միգում Ամպոտ երկինքը մեռած լույսերի Թաղումն է սգում: Հողմը սրարշավ Հոգուս դալկացած ծաղիկ հույսերի Թերթերը տարավ... Անջատման ցավոտ Ձայներ դողացին ու հեզ դալկացան Հեռվում անծանոթ. Կըրակներն անձայն Լացող ամպերի միգում անսահման Թոշնեցի՜ն, անցա՜ն. Անձրևն անընդհատ Մաղում է վհատ թաղումի կոծով,— Տխուր, հուսահատ... Իմ հոգու մեջ է՛ լ Աշուն է իջել անամոք լացով, Ւմ հոգու մեջ է՛լ... **** Երբ պայծառ օրըդ տխուր կըմթնի, Եվ սիրտըդ կայրե թունավոր կասկած, Վհատ սոսկումի տանջանքով կըզգաս, Որ որոնածըդ բնավ չես գտնի... Բայց դու կըգնաս, օ՜, դու չես կանգնի, Վերջին լույսերը մեղմ կվախճանեն, Վերջին հույսերդ կըդավաճանեն, — Դու որոնածըդ բնավ չես գտնի... Եվ երբ չի մնա ոչ մի հույս գաղտնի, Սիրտըդ կըճչա, արդյոք ո՞ւր ես, կա՞ս, Հողը կըգրկես և կըհեկեկաս. — Ո՛չ,— կարձագանքվի,— բնավ չես գտնի... ՀՐԱՇՔ-ԱՂՋԻԿ Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի, Ճառադայթող քո աչքերով դու եկար, Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար, Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի... Կախարդ լուսնի հրապուրող շողի պես Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ, Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ, Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ: Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես, Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք, Քո աչքերում կա մի անանց զմայլանք. Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես... Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ, Գիշերային արեգակի ճառագայթ,— Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ, Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ... ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ Աշուն է, անձրև... Ստվերներն անձև Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ Անձրև՜ ու անձրև ... Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ Անհանգստություն... Սպասիր, լսիր, ես չեմ կամենում Անցած լույսերից, անցած հույզերից Տառապել կրկին. Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից Իմ հիվանդ հոգին... Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում, Հեռացած ընկեր, մոռացած ընկեր, Ւնչո՞ւ ես հիշում. Դու այնտեղ էիր, այն աղմկահեր Կյանքի մշուշում... Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում — Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս... Ես ցուրտ մշուշում. Իմ հոգու համար չկա արշալույս — Անձրև՜ է, աշո՜ւն... __________________
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Вторник, 2009-11-24, 04.21.16 | Сообщение # 5 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| **** Կախարդական մի շղթա կա երկնքում՝ Աներևույթ, որպես ցավը խոր հոգու. Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն, Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու: Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝ Այն աստղերը, որպես մոմեր սրբազան, Առկայծում են կարոտագին, երազուն՝ Հավերժաբար իրար կապված և բաժան: Ես ու դու էլ շղթայված ենք իրարու. Կարոտավառ երազում ենք միշտ իրար, Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու, Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար... **** Քո մազերի ցնորական փայլը պայծառ, Ժայռից իջնող ջրվեժի պես առատահոս, Քո աչքերի խորությունը հրդեհավառ, Ուր վառված են մութ ցանկության ջահեր անխոս: Քո ժպիտը թունոտ ծաղկանց բույրի նըման, Որ տիրաբար արբեցնելով մահ է բերում, Քո խենթ մարմնի սարսուռները երջանկության Ախտաբորբոք արևներ են բոցավառում... Թույլ տուր սուզվեմ քո աչքերի անդունդը մութ, Թույլ տուր ծծեմ քո մազերի բուրմունքն անուշ, Բորբոքիր ինձ քո հույզերով քաղցր ու անգութ, Մարիր իմ մեջ, մարիր իմ մեջ ցընորք ու հուշ... **** Սիրտըս ցավում է անցած գնացած Օրերիս համար. — Մեկը շշուկով պատմում է կամաց Մեկը իմ հոգին տանջում է համառ: Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ. Մի թովիչ երազ. — Մեկը իմ սիրտը փշրելով անցավ Ու հեգնությունով նայում է վրաս: Սակայն չեմ կարուղ ես նրան ատել — Սիրում եմ նրան. — Ւմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել, Գուրգուրում է ինձ մի լույս ֊հանգրվան... Մեկը իմ սիրտը փշրելով անցավ. Օ՜, քաղցր արբանք: — Օըհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ, Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք... **** Արդյոք նորից երազնե՞րն են թափառում, Սիրո անուշ նվագնե՞րն են ինձ կանչում. — Դալուկ աշնան տխուր շողերն են մարում, Սարից իջնող աղբյուրներն են կարկաչում: Ես լսում եմ հիացմունքի մի շշուկ, Արդյոք դո՞ւ ես նորից հոդիս մեղմ հուզում. — Այն գիշերն է, այն հուշերն են տրտմաշուք, Այն աստղերն են ցուրտ երկնքում երազում: Ես ընկած եմ անծայր դաշտում միայնակ, Երազնե՜րըս, երազնե՜րըս, որ անցան. Արդյոք դո՞ւ ես գիշերի պե<ս հերարձակ, Գիշերի պես խորհրդավոր, դյութական. — Դալուկ աշնան մերկ անտառն Է շառաչում, Լույս հուշերի վտակներն են կարկաչում... **** Կա խորհրդավոր մի հըրապուրանք Քո շարժումների անխոս զրույցում, Ինչ-որ օձային ինքնահիացում Եվ դեպի հողը ինչ-որ քամահրանք: Մի այլ երկրային երաժըշտության Ելևէջների պչրանքն եմ հիշում, Քո շարժումները աղոթք են շարժում, Քո շարժումները և՛ կան, և՛ չըկան... Երկրում են սնված, բայց ոչ երկրային Արբեցումներ են նոքա խոստանում, Մի այլ տանջանքի եդեմ են տանում, Մատնելով հոգիս չարքերի խաղին... **** Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝ Ես ննջել էի ոսկեղեն արտում. Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ — Թվաց որ մեկը կանչում է տրտում... Եվ ես արթնացա խնդության ցավից .— Գիշերվա հովն էր լալիս դաշտերում, Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ, Մենակությունն էր քարի պես լռում... **** Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ, Լույս հնչյուններ, որ դողում են աշխարհում, Քնքուշ աստղեր, որ վառվում են ու մարում. — Կյա՛նքս, նա էլ մի լուսեղեն հեքիաթ էր... Ճառագայթներ, որ շողացին ու չկան, Մթնշաղի ուրվագծեր նրբահյուս. Կյա՛նքս, հեռվում անհայտ կորած մի հեզ լույս, Որ չի վառում ո՛չ անցյալը, ո՛չ ներկան: Հեռածավալ անհայտներում պահվտած Գալիք օրերն անհուն, անտես խավարում. — Կյանքս հավետ քեզ անծանոթ տաճարում Կանթեղի պես առկայծում է քո դիմաց... __________________
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Вторник, 2009-11-24, 04.22.09 | Сообщение # 6 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ՀՐԱԺԵՇՏ Դու գնում ես՝ չգիտեմ ուր, Լուռ ու տխուր, Հեզ գունատվող աստղի նըման: Ես գնում եմ տրտում-մենակ, Անժամանակ Ծաղկից ընկած թերթի նըման: Դու գնում ես՝ չգիտեմ ուր, Սրտակըտուր Լացըդ պահած իմ հայացքից: Ես գնում եմ լուռ անտրտում, Բայց իմ սրտում Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ... **** Կրկին հնչում է թունավոր լեզուդ Եվ քո խոսքերի նիզակները սուր, Եվ քո համբույրը, որպես քաղցր սուտ.— Բախտ են խոստանում իզո՛ւր և իզու՛ր... Իմ մեջ մարել է մի լույս արեգակ, Մահու գիշերն է մթնել իմ հոգում,— Մի՞թե դու պիտի վառես նոր փափագ, Մի՞թե դու պիտի հրդեհես հուզում... Կանգնել ես որպես անհաղթ հրապույր, Մոտեցար ահա կարող ու խոնարհ, Մթնում բորբոքվեց մի արնոտ համբույր, Մեղքի պես թովիչ , ցավի պես խելառ։ Օձեղեն մարմնով փարվել ես կրծքիս,— Եվ քո ցանկության ահեղ փոթորկում Անեծք է թափում անկարող հոգիս Եվ անհ՛ույս ճչում քո թունոտ գրկում... [1908] **** Հեռու ես անհաս, իմ լուսե երազ, Բայց քեզ է սիրտըս փայփայում թաքուն, Փռված է լույսըդ շուրջըս և վրաս, Անհուն աշխարհում և իմ հեզ հոգում: Քո հեռու երկրի ուղին չըգիտեմ.— Գուցե ես ինքըս ստեղծել եմ քեզ, Աստվածացրել եմ, որ քեզ աղոթեմ, Հըրամայել եմ, որ վրաս իշխես: Եվ քաղցր է լինել քո կամքի գերին, Քո չարությունը բարիք համարել — Կրծքաբաց ելնել ընդդեմ քո սրին Եվ այդ մահաբեր ձեռքը համբուրել... ԹԱՓԱՌԱԿԱՆ Նորից կրթողնեմ քաղաքն աղմկոտ Ու ճամփա կընկնեմ հավետ միայնակ. Անխոս կըմարի երեկոն աղոտ, Կըպառկեմ դաշտում կանաչ ծառի տակ։ Կըմոռնամ հեռվի աղմուկը ահեղ, Կզգամ համբույրը ուրիշ օրերի, Լույս երազների գիշերը շքեղ Սրտիս անծանոթ վայելք կբերի... Հեռավոր մարղոց ցավերը կզգամ, Կարկաչող ջրի լացը կըլսեմ. Հողը կըգրկեմ, ջերմ կըհեկեկամ, Վառ աստղերի հետ անուշ կերազեմ։ Անտուն անցորդից կըխնդրեմ ես հաց, Պայծառ աղբյուրի ջուրը կըխմեմ, Լայն երկնքի տակ հաշտ ու սրտաբաց Քնքուշ ծաղկանց հետ խաղաղ կըքնեմ... **** Ես կգամ ,երբ դու մենակ կմնաս Տրտում իրիկվա ստվերիների տակ, Երբ դու կթաղես տենչերդ խորտակ Եվ վհատությամբ երբ կհեռանաս... Ես կգամ, որպես մոռացված մի երգ, Հյուսված աղոթքից , սիրուց ու ծաղկից, Քո մեռած սրտում կլինի թաղիծ, Ես կկանչեմ քեզ դեպի այլ եզերք: Ես կգամ, երբ դու կլինես տրտում, Երբ երազներդ հավետ կմեռնեն: Ձեռքդ կբռնեմ , ցավդ կըմբռնեմ, Կվառեմ ուրիշ լույսեր քո հոգում: __________________
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
leo | Дата: Вторник, 2011-03-01, 13.14.02 | Сообщение # 7 |
Полковник
Группа: Друзья
Сообщений: 335
Статус: Offline
| .ՑՆՈՐՔ Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր, Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն. Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր, Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։ Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ, Որպես լուսնյակի ժպիտը տխուր. Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.— Նա մոտենում էր որպես քաղցր քույր... Իմ հուշերի մեջ ամենից պայծառ, Իմ լքված սրտի լուսե հանգրվան, Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար, Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան... 1904
Сообщение отредактировал leo - Вторник, 2011-03-01, 13.16.33 |
|
| |
leo | Дата: Вторник, 2011-03-01, 13.15.13 | Сообщение # 8 |
Полковник
Группа: Друзья
Сообщений: 335
Статус: Offline
| ՎԻՀԻ ԵԶԵՐՔԻՆ Ունկնդիր եղա հողմի խենթ երգին, — Անամոք ցավի սրտմաշո՜ւկ նվագ. Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին, — Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ... Անվերջ մի ցավ է իմ սիրտը ճնշում, — Ես մոռացել եմ արեւի ուղին. Անուրջ օրերի լույսը չեմ հիշում, — Ինձ ո՞վ է մատնել այս մառախուղին... Ունկնդիր եղա հողմի խենթ երգին. — Ես էլ եմ ուզում հեկեկալ անհագ. Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին, — Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ... 1904
Сообщение отредактировал leo - Вторник, 2011-03-01, 13.16.10 |
|
| |
leo | Дата: Вторник, 2011-03-01, 13.17.11 | Сообщение # 9 |
Полковник
Группа: Друзья
Сообщений: 335
Статус: Offline
| Իմ գերեզմանին դուք չըմոտենաք, Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ. Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ, Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։ Իմ գերեզմանը թող լինի հեռվում, Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն. Թող շուրջըս փռվի անանց լռություն, Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։ Իմ գերեզմանին դուք չըմոտենաք, Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած, Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,— Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց... 1904
Сообщение отредактировал leo - Вторник, 2011-03-01, 13.18.00 |
|
| |
leo | Дата: Вторник, 2011-03-01, 13.19.09 | Сообщение # 10 |
Полковник
Группа: Друзья
Сообщений: 335
Статус: Offline
| Չարտասանված տխուր խոսքեր, Որ դողում եք անպատասխան, Ես սիրում եմ ձեզ, տխուր խոսքեր, Ձեր թրթիռը կախարդական։ Խենթ հուզումի անուշ խոսքեր, Պաղ մարդոցից խորը պահված, Անջատման պես տխուր խոսքեր, Հոգուս լույսեր մթնշաղվա՜ծ... Դուք այրում եք, սիրո խոսքեր, Կարոտիս պես սիրտըս մորմոք Ձեզ չի գգվի, տխուր խոսքեր, Ցուրտ աշխարհում ո՛չ ոք, ո՛չ ոք... Չարտասանված տխուր խոսքեր, Դուք չեք մեռել, դուք չե՛ք մեռնի, Դուք այրում եք, սիրո խոսքեր, Որպես խայթը սեւ եղեռնի... 1904
|
|
| |
|