Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSЧетверг, 2024-05-02, 10.31.47
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 3
  • 1
  • 2
  • 3
  • »
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐ ՀԱՅ ՔՆԱՐԵՐԳՈՒԹԵԱՆ
ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐ ՀԱՅ ՔՆԱՐԵՐԳՈՒԹԵԱՆ
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 00.59.32 | Сообщение # 1
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԼՈՒՍԱՒՎՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԸ
(Դասական Ուղղագրութեամբ)
Յովհաննէս Թումանեան

Կէս գիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկնքից ,
Լուսաւորչի կանթեղն անմար
Հայոց մթնած երկնքից:

Կախ է ընկած առանց պարան
Արագածի կատարին,
Ու սեղանից հսկայական
Լոյս է տալիս աշխարհին:

Լոյս է տալիս երկար դարեր
Ու վառւում է միշտ անշէջ
Սուրբի մաքուր արցունքները
Եուղի տեղակ նրա մէջ:

Ոչ մարդկային ձեռք կհասնի
Էն ահաւոր բարձունքին,
Եւ ոչ քամին կհանգցնի`
Վիշապ-քամին ահագին:

Երբ պատում է մութ խաւարը
Չընաշխարհիկ մեր երկրին,
Երբ տիրում է ահն ու վախը
Թոյլ կասկածոտ սրտերին,

Ով անմեղ է, լիքը սիրով
Ու հավատով անսասան,
Ով նայում է վառ յոյսերով
Դէպի Հայոց ապագան, -

Նա կտեսնի Էն մշտավառ
Ջահը կախւած երկնքից,
Ասես` աստծոյ աչքը պայծառ
Հըսկում է ցած երկնքից:

ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԸ
(Նոր Ուղղագրությամբ)
Հովհաննես Թումանյան

Կեսգիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկընքից ,
Լուսավորչի կանթեղն անմար
Հայոց մըթնած երկընքից:

Կախ է ընկած առնանց պարան
Արագածի կատարին,
Ու սեղանից հսկայական
Լույս է տալիս աշխարհին:

Լույս է տալիս երկար դարեր
Ու վառվում է միշտ անշեջ
Սուրբի մաքուր արցունքները
Յուղի տեղակ նըրա մեջ:

Ոչ մարդկային ձեռք կըհասնի
Էն ահավոր բարձունքին,
Եվ ոչ քամին կըհանգցընի`
Վիշապ-քամին ահագին:

Երբ պատում է մութ խավարը
Չընաշխարհիկ մեր երկրին,
Երբ տիրում է ահն ու վախը
Թույլ կասկածոտ սըրտերին,

Ով անմեղ է, լիքը սիրով
Ու հավատով անսասան,
Ով նայում է վառ հույսերով
Դեպի Հայոց ապագան, -

Նա կըտեսնի Էն մըշտավառ
Ջահը կախված երկընքից,
Ասես` աստծո աչքը պայծառ
Հըսկում է ցած երկընքից:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 01.00.16 | Сообщение # 2
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ՀԱՏԻԿ
(Դասական Ուղղագրութեամբ)
Յովհաննէս Յովհաննիսեան

Լոյսը բացւվում է, շուտ արտը գընամ,
Պատռեմ սուր խոփով ես կուրծքը հողի.
Իմ սիրո´ւն հատիկ, քեղ նորան պահ տամ
Մինչև օրերը ամռան արևի:

Թաղեմ քեզ հատի´կ, և դարդըս քեզ հետ,
Թե Աստւած ուզեց, դու կանաչեցիր,
Թող դարդըս մեռնի գետնի տակ անհետ,
Դու ինձ մխիթար կրկին տուն դարձի´ր:

Եվ ջերմ աղօթքով տիրամօր առջև
Ես մոմ կըվառեմ, ես խունկ կըծխեմ,
Որ քեզ պարգևէ մի առատ անձրև,
Որ քեզ միշտ սիրով նայէ խնդադէմ:

Բայց թէ այդ շնորհին մեղքերիս համար
Արժանի չըլինիմ, ծով կըդարձնեմ
Ես տաք քրտինքը ճակտիս արևառ,
Որ քեզ, իմ հատի´կ, ծարաւ չըթողնեմ:

Ծլի´ր, կանաչի´ր, ոսկէ սաւանով
Ծածկի´ր իմ արտը ողջ ալեծածան,
Նոր այն ժամանակ, անուշ շըրշյունով
Տո´ւր ջարդւած սրտիս մի քուն հանգստեան:

ՀԱՏԻԿ
(Նոր Ուղղագրությամբ)
Հովհաննես Հովհաննիսյան

Լույսը բացվում է, շուտ արտը գընամ,
Պատռեմ սուր խոփով ես կուրծքը հողի.
Իմ սիրո´ւն հատիկ, քեղ նորան պահ տամ
Մինչև օրերը ամռան արևի:

Թաղեմ քեզ հատի´կ, և դարդըս քեզ հետ,
Թե Աստված ուզեց, դու կանաչեցիր,
Թող դարդըս մեռնի գետնի տակ անհետ,
Դու ինձ մխիթար կրկին տուն դարձի´ր:

Եվ ջերմ աղոթքով տիրամոր առջև
Ես մոմ կըվառեմ, ես խունկ կըծխեմ,
Որ քեզ պարգևե մի առատ անձրև,
Որ քեզ միշտ սիրով նայե խնդադեմ:

Բայց թե այդ շնորհին մեղքերիս համար
Արժանի չըլինիմ, ծով կըդարձնեմ
Ես տաք քրտինքը ճակտիս արևառ,
Որ քեզ, իմ հատի´կ, ծարավ չըթողնեմ:

Ծլի´ր, կանաչի´ր, ոսկե սավանով
Ծածկի´ր իմ արտը ողջ ալեծածան,
Նոր այն ժամանակ, անուշ շըրշյունով
Տո´ւր ջարդված սրտիս մի քուն հանգստյան:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 01.01.02 | Сообщение # 3
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ՀԱՅՐԱԿԱՆ ԵՐԳ
(Դասական Ուղղագրութեամբ)
Յովհաննէս Յովհաննիսեան

Մի երգ գիտէր հայրս մանկութ իմ օրով,
Որ մինչ հիմա հազիւ իմ միտքն է գալիս
Իր պարզունակ և իմաստուն մի տողով
«Բայց ես դարձեալ ծիծաղում եմ, չեմ լալիս»,

Այդ երգով էր նա տուն գալիս բեզարած,
Հպարտ մեզնով ու մեր հրաշք մայրիկով,
Տակ տաշեղի, փայտի բոյրը հետ առած,
Թէկուզ անվարձ, թէկուզ օրւայ կարիքով:

Հէնց այդ երգն էր դողում նրա շրթունքին,
Երբ նա ընկած Ռևանդուզի ճակատում՝
Փաթաթում էր բազկի վէրքը ու կրկին
Հայոց տխուր յոյսերին էր հաւատում:

Այդ երգով էր ասպետօրէն զօրանում,
Երբ խաբւում էր սիրած մարդու հաւատից,
Սև գինու մէջ սփոփանք էր որոնում
Ու երգում էր, ու երգում էր ցաւագին:

Այդ երգով էր ամէն գիշեր մտնում քուն,
Երբ իր որդին մարտերում էր սևակնած…
Այդ երգը միշտ երգեց ամբողջ իր կեանքում
Ու երևի այդ երգով էլ նա գնաց…

Ա՜խ, հայրական երգ իմ, ինչու ես քնել.
Այնքան ես պէտք այսօր սրտիս ու ցաւիս,
Այնպէս կուզեմ հիմա քո տողը կրկնել,
Որ ես դարձեալ ծիծաղում եմ, չեմ լալիս,
Որ ես դարձեալ ծիծաղում եմ, չեմ լալիս…

ՀԱՅՐԱԿԱՆ ԵՐԳ
(Նոր Ուղղագրությամբ)
Հովհաննես Հովհաննիսյան

Մի երգ գիտեր հայրս մանկութ իմ օրով,
Որ մինչ հիմա հազիվ իմ միտքն է գալիս
Իր պարզունակ և իմաստուն մի տողով
«Բայց ես դարձյալ ծիծաղում եմ, չեմ լալիս»,

Այդ երգով էր նա տուն գալիս բեզարած,
Հպարտ մեզնով ու մեր հրաշք մայրիկով,
Տակ տաշեղի, փայտի բույրը հետ առած,
Թեկուզ անվարձ, թեկուզ օրվա կարիքով:

Հենց այդ երգն էր դողում նրա շրթունքին,
Երբ նա ընկած Ռևանդուզի ճակատում՝
Փաթաթում էր բազկի վերքը ու կրկին
Հայոց տխուր հույսերին էր հավատում:

Այդ երգով էր ասպետորեն զորանում,
Երբ խաբվում էր սիրած մարդու հավատից,
Սև գինու մեջ սփոփանք էր որոնում
Ու երգում էր, ու երգում էր ցավագին:

Այդ երգով էր ամեն գիշեր մտնում քուն,
Երբ իր որդին մարտերում էր սևակնած…
Այդ երգը միշտ երգեց ամբողջ իր կյանքում
Ու երևի այդ երգով էլ նա գնաց…

Ա՜խ, հայրական երգ իմ, ինչու ես քնել.
Այնքան ես պետք այսօր սրտիս ու ցավիս,
Այնպես կուզեմ հիմա քո տողը կրկնել,
Որ ես դարձյալ ծիծաղում եմ, չեմ լալիս,
Որ ես դարձյալ ծիծաղում եմ, չեմ լալիս…
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 01.01.40 | Сообщение # 4
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԻՏԱԼԱՑԻ ԱՂՋԿԱ ԵՐԳԸ
(Դասական Ուղղագրությամբ)
Միքայել Նալբանդեան

«Մեր հայրենիք, թշւառ, անտէր,
Մեր թշնամուց ոտնակոխ,
Իւր որդիքը արդ կանչում է
Հանել իւր վրէժ, քէն ու ոխ»:

«Մեր հայրենիք շղթաներով
Այսքան տարի կապկապած,
Իւր քաջ որդոց սուրբ արիւնով
Պիտի լինի ազատւած»:

«Ահա՛, եղբայր, քեզ մի դրօշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղայ,
Արտասուքով լւացի»

«Նայի՛ր նորան, երեք գոնով,
Նւիրական մեր նշան,
Թո'ղ փողփողի թշնամու դէմ,
Թո'ղ կործանւի Աւստրիան»:

«Ինչքան կին մարդ, մի թոյլ էակ,
Պատերազմի գործերում
Կարէ օգնել իւր եղբորը,
Զանց չարեցի քո սիրու»:

«Ահա՛ իմ գործ, ահա՛ դրօշ,
Շուտ ձի հեծի'ր քաջի պէս,
Գնա' փրկել մեր հայրենիք,
Պատերազմի վառ հանդէս»:

«Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի.
Բայց երանի՜, որ իւր ազգի
Ազատութեան կը զոհւի»:

«Գնա՛, եղբայր, Աստւած քեզ յուս,
Ազգի սէրը քաջալեր,
Գնա', թէև չեմ կարող գալ,
Բայց իմ հոգին քեզ ընկեր»:

«Գնա՛ մեռիր դու քաջի պէս,
Թող չտեսնէ թշնամին
Քո թիկունքը, թող նա չասէ
Թէ վատ է իտալացին»:

Ասաց. տւեց օրիորդը
Իւր եղբօրը մի դրօշ,
Մետաքսից էր, ազնիւ գործած,
Ուր երեք գոյն կան որոշ:

Եղբայրն առաւ և ողջունեց
Իւր սիրական քնքուշ քոյր,
Առավ զենքը, սուր, հրացան,
Հեծավ յուր ձին սևաթույր:

- Քուրի՜կ, - կանչեց քաջ պատանին, -
Մնա՛ս բարյավ, սիրական,
Այս դրօշակին պիտի նայի
Ամբողջ բանակն իտալյան:

Նա սո՛ւրբ է ինձ, երբ մկրտւած
Արտասուքով ու կնքած,
Դու յանձնեցիր ինձ յիշատակ,
Հայրենիքի նւիրւած:

Թէ մեռանիմ, դու մի՛ սգար,
Իմացի'ր որ տարեցի
Դէպի մահու արքայութիւն
Իմ հետ քանի թշնամի:

Ասաց, վազեց դէպի հանդէս
Աւստրիացոց հանդիման,
Իւր արիւնով գնել յավերժ
Ազատութիւն իտալյան:

Ո՛հ, իմ սիրտը կտրատւում է
Տեսանելով այսպէս սէր
Դէպի թշւառ մի հայրենիք,
Որ ոտնակոխ եղած էր:

Սորա կէսը, կէսի կէսը,
Գէթ երևէր մեր ազգում.
Բայց մեր կանայք... ո՜ւր Եղիշէ,
Ո՜ւր մեր տիկնայք փափկասուն:

Ո՛հ... արտասուք ինձ խեղդում են,
Այլ չեմ կարող բան խոսել.
Չէ՛... թշւառ չէ Իտալիան,
Եթէ կանայք այսպէս են:

ԻՏԱԼԱՑԻ ԱՂՋԿԱ ԵՐԳԸ
(Նոր Ուղղագրությամբ)
Միքայել Նալբանդյան

«Մեր հայրենիք, թշվառ, անտեր,
Մեր թշնամուց ոտնակոխ,
Յուր որդիքը արդ կանչում է
Հանել յուր վրեժ, քեն ու ոխ»:

«Մեր հայրենիք շղթաներով
Այսքան տարի կապկապած,
Յուր քաջ որդոց սուրբ արյունով
Պիտի լինի ազատված»:

«Ահա՛, եղբայր, քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի»:

«Նայի՛ր նորան, երեք գունով,
Նվիրական մեր նշան,
Թո'ղ փողփողի թշնամու դեմ,
Թո'ղ կործանվի Ավստրիան»:

«Ինչքան կին մարդ, մի թույլ էակ,
Պատերազմի գործերում
Կարե օգնել յուր եղբորը,
Զանց չարեցի քո սիրու»:

«Ահա՛ իմ գործ, ահա՛ դրոշ,
Շուտ ձի հեծի'ր քաջի պես,
Գնա' փրկել մեր հայրենիք,
Պատերազմի վառ հանդես»:

«Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնե.
Բայց երանի՜, որ յուր ազգի
Ազատության կը զոհվի»:

«Գնա՛, եղբայր, աստված քեզ հույս,
Ազգի սերը քաջալեր,
Գնա', թեև չեմ կարող գայ,
Բայց իմ հոգին քեզ ընկեր»:

«Գնա՛ մեռիր դու քաջի պես,
Թող չտեսնե թշնամին
Քո թիկունքը, թող նա չասե
Թե վատ է իտալացին»:

Ասաց. տվեց օրիորդը
Յուր եղբորը մի դրոշ,
Մետաքսից էր, ազնիվ գործած,
ՈՒր երեք գույն կան որոշ:

Եղբայրն առավ և ողջունեց
Յուր սիրական քնքուշ քույր,
Առավ զենքը, սուր, հրացան,
Հեծավ յուր ձին սևաթույր:

- Քույրի՜կ, - կանչեց քաջ պատանին, -
Մնա՛ս բարյավ, սիրական,
Այս դրոշակին պիտի նայի
Ամբողջ բանակն իտալյան:

Նա սո՛ւրբ է ինձ, երբ մկրտված
Արտասուքով ու կնքած,
Դու հանձնեցիր ինձ հիշատակ,
Հայրենիքի նվիրված:

Թե մեռանիմ, դու մի՛ սգար,
Իմացի'ր որ տարեցի
Դեպի մահու արքայություն
Իմ հետ քանի թշնամի:

Ասաց, վազեց դեպի հանդես
Ավստրիացոց հանդիման,
Յուր արյունով գնել հավերժ
Ազատություն իտալյան:

Ո՛հ, իմ սիրտը կտրատվում է
Տեսանելով այսպես սեր
Դեպի թշվառ մի հայրենիք,
Որ ոտնակոխ եղած էր:

Սորա կեսը, կեսի կեսը,
Գեթ երևեր մեր ազգում.
Բայց մեր կանայք... ո՜ւր Եղիշե,
Ո՜ւր մեր տիկնայք փափկասուն:

Ո՛հ... արտասուք ինձ խեղդում են,
Այլ չեմ կարող բան խոսել.
Չէ՛... թշվառ չէ Իտալիան,
Եթե կանայք այսպես են:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 01.02.26 | Сообщение # 5
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ՀԱՅՈՑ ԱՂՋԻԿՆԵՐ
(Դասական Ուղղագրութեամբ)
Գէորգ Միրիմանեան
1832-1858

Հայոց աղջիկներ, ձեր հոգուն մատաղ,
Երբ միտս էք գալիս, ասում եմ ես ա՜խ,
Հալւում եմ հալւում օտարութեան մէջ,
Ա՜խ, սիրտս խորւում, ցաւիս չիկայ վերջ:

Երբ կարմիր գինին բաժակումս ածած
Սեղանի վըրայ առաջս է դըրած,
Աչքըս ակամայ վըրան եմ ձըգում,
Ձեր սիրուն պատկերն եմ մէջը տեսնում:

Տեսնում եմ և, ա՜խ, միտքս է մոլորւում,
Դառն արտասունքով աչքըս պըղտորում,
Կարծում եմ բոլոր աշխարն մըթնեց,
Արևն էլ խաւրեց, էնդուր որ տխրեց:

Հայոց աղջիկներ, ձեր հոգուն մեռնեմ,
Ձեր սիրուն աչերն էլ ե՞րբ կը տեսնեմ,
Էն սև-սև աչերն՝ սև ունքով պատած,
Կարծես՝ երկնային ղալամով քաշած,

Էն սև-սև աչերն , որ շատին սպանեց,
Բայց էլի շատին դժոխքից հանեց,
Ես էլ կենդանի տեղովս եմ մեռած,
Առանց կըրակի էրւած, խորոված:

Էլ ե՞րբ կըտեսնեմ ես ձեզ ման գալիս.
Բաղ ու բաղչայում սէյրան անելիս,
Ինչտեղ ամօթից վարդն էլ է դեղնում,
Երբ որ ձեր կարմիր թըշերը տեսնում:

Բլբուլն էլ վարդից ձեր ձայնը լսելիս՝
Թըռչում է, թըռչում, ամպերում կորչում
Եւ իր Արարչի տեսածն ասելիս
Փա՜ռք քեզ, Տեր Աստւած, փա՜ռք քեզ է կանչում:

Հայոց աղջիկներ, ի՞նչ անուն տամ ձեզ,
Թե հրեշտակ ասեմ՝ հրեշտակ չե´մ տեսել,
Թե մարդ անվանեմ՝ բեդամաղ կանեմ,
Ուրեմն Ի՞նչ անեմ, մոլորված եմ ես:

Մոլորված եմ ես օտար աշխարում,
Հավատն էլ օտար, օտար և լեզուն,
Աղջիկն էլ օտար ու ձեզ չի նըման,
Հայոց աղջիկներ, դուք էք աննըման:

Ձեր սէրն է միայն սըրտումս պահած,
Ձեր սիրով միայն եմ ես կենդանի,
Ձեր սէրը միայն էս կեանքս մաշված
Օտարութեան մէջ դեռ կը պահպանի:

ՀԱՅՈՑ ԱՂՋԻԿՆԵՐ
(Նոր Ուղղագրությամբ)
Գեվորգ Միրիմանյան
1832-1858

Հայոց աղջիկներ, ձեր հոգուն մատաղ,
Երբ միտս եք գալիս, ասում եմ ես ա՜խ,
Հալվում եմ հալվում օտարության մեջ,
Ա՜խ, սիրտս խորվում, ցավիս չիկա վերջ:

Երբ կարմիր գինին բաժակումս ածած
Սեղանի վըրա առաջս է դըրած,
Աչքըս ակամա վըրան եմ ձըգում,
Ձեր սիրուն պատկերն եմ մեջը տեսնում:

Տեսնում եմ և, ա՜խ, միտքս է մոլորվում,
Դառն արտասունքով աչքըս պըղտորում,
Կարծում եմ բոլոր աշխարն մըթնեց,
Արևն էլ խավրեց, էնդուր որ տխրեց:

Հայոց աղջիկներ, ձեր հոգուն մեռնեմ,
Ձեր սիրուն աչերն էլ ե՞րբ կը տեսնեմ,
Էն սև-սև աչերն՝ սև ունքով պատած,
Կարծես՝ երկնային ղալամով քաշած,

Էն սև-սև աչերն , որ շատին սպանեց,
Բայց էլի շատին դժոխքից հանեց,
Ես էլ կենդանի տեղովս եմ մեռած,
Առանց կըրակի էրված, խորոված:

Էլ ե՞րբ կըտեսնեմ ես ձեզ ման գալիս.
Բաղ ու բաղչայում սեյրան անելիս,
Ինչտեղ ամոթից վարդն էլ է դեղնում,
Երբ որ ձեր կարմիր թըշերը տեսնում:

Բլբուլն էլ վարդից ձեր ձայնը լսելիս՝
Թըռչում է, թըռչում, ամպերում կորչում
Եւ իր Արարչի տեսածն ասելիս
Փա՜ռք քեզ, Տեր Աստված, փա՜ռք քեզ է կանչում:

Հայոց աղջիկներ, ի՞նչ անուն տամ ձեզ,
Թե հրեշտակ ասեմ՝ հրեշտակ չե´մ տեսել,
Թե մարդ անվանեմ՝ բեդամաղ կանեմ,
Ուրեմն Ի՞նչ անեմ, մոլորված եմ ես:

Մոլորված եմ ես օտար աշխարքում,
Հավատն էլ օտար, օտար և լեզուն,
Աղջիկն էլ օտար ու ձեզ չի նըման,
Հայոց աղջիկներ, դուք եք աննըման:

Ձեր սերն է միայն սըրտումս պահած,
Ձեր սիրով միայն եմ ես կենդանի,
Ձեր սերը միայն էս կյանքս մաշված
Օտարության մեջ դեռ կը պահպանի:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 01.03.15 | Сообщение # 6
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԾԻԾԵՌՆԱկ
(Դասական Ուղղագրութեամբ)
Գէորգ Դոդոխեան
(1830-1908

Ծիծեռնակ, ծիծեռնակ,
Դու գարնան սիրուն թռչնակ,
Դէպի ո՞ւր ինձ ասա´,
Թռչում ես այդպէս արագ:

Ա՜խ, թըռիր ծիծեռնակ,
Ծընած տեղըս Աշտարակ,
Անդ շինիր քո բոյնը,
Հայրենի կտուրի տակ:

Անդ հեռու ալեւոր
Հայր ունիմ սըգաւոր,
Որ միակ իւր որդուն
Սպասում է օրէ օր:

Երբ տեսնես դու նրան,
Ինձնից շատ բարեւ արա´,
Ասա´ թող նստի լայ,
Իւր անբախտ որդու վրայ:

Դու պատմէ թէ ինչպէս
Աստ անտէր ու խեղճ եմ ես,
Միշտ լալով ողբալով՝
Կեանքս մաշւել, եղել է կէս:

Ինձ համար ցերեկը՝
Մութ է շրջում Արեգը,
Գիշերը թաց աչքիս՝
Քունը մօտ չի գալիս:

Շուտով սառ հողի տակ
Կը պառկեմ այստեղ մենակ,
Թողնելով հօրս սրտում
Միշտ ցաւալի յիշատակ:

Դէ՜հ, սիրուն ծիծեռնակ,
Հեռացի´ր, թըռի´ր արագ,
Դէպ՝ Հայոց երկիրը,
Ծընած տեղըս Աշտարակ:

ԾԻԾԵՌՆԱկ
(Նոր Ուղղագրությամբ)
Գեվորգ Դոդոխյան
(1830-1908)

Ա՜խ, թըռիր ծիծեռնակ,
Ծընած տեղըս Աշտարակ,
Անդ շինիր քո բույնը,
Հայրենի կտուրի տակ:

Անդ հեռու ալեվոր
Հայր ունիմ սըգավոր,
Որ միակ յուր որդուն
Սպասում է օրե օր:

Երբ տեսնես դու նրան,
Ինձնից շատ բարև արա´,
Ասա´ թող նստի լա,
Յուր անբախտ որդու վրա:

Դու պատմե թե ինչպես
Աստ անտեր ու խեղճ եմ ես,
Միշտ լալով ողբալով՝
Կյանքս մաշվել, եղել է կես:

Ինձ համար ցերեկը՝
Մութ է շրջում Արեգը,
Գիշերը թաց աչքիս՝
Քունը մոտ չի գալիս:

Շուտով սառ հողի տակ
Կը պառկեմ այստեղ մենակ,
Թողնելով հորս սրտում
Միշտ ցավալի հիշատակ:

Դե՜հ, սիրուն ծիծեռնակ,
Հեռացի´ր, թըռի´ր արագ,
Դեպ՝ Հայոց երկիրը,
Ծընած տեղըս Աշտարակ:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 01.03.49 | Сообщение # 7
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ՁՕՆ
(Դասական Ուղղագրութեամբ)
Դանիէլ Վարուժան

Եղեգնեայ գրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜յ, իմ հայրենիք —
Սոսեաց անտառէն էի զայն կըտրեր,
— Քեզի ընծա՜յ, հին հայրենիք —
Եղեգնեայ գըրչով երգեցի քուրմեր,
Ընդ եղեգան փող լո'յս ելանէր։

Եղեգնեայ գըրչով երգեցի կարօտ.
— Ձեզի ընծա՜յ, հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բոյսի մ՚ էր ծըղոտ...
— Ձեզի ընծա՜յ, հէգ պանդուխտներ —
Եղեգնեայ գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո'ղբ ելանէր։

Եղեգնեայ գըրչով երգեցի արիւն,
— Ձեզի ընծա՜յ , սուրի զոհեր —
Ան ծլած էր մոխրի մէջ իբրև կընիւն...
— Ձեզի ընծա՜յ, կրակի զոհեր —
Եղեգնեայ գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելանէր։

Եղեգնեայ գըրչով որբ տունս երգեցի.
— Քեզի ընծա՜յ , հայր ալեհեր —
Ցամքած աղբիւրէն մեր զայն հոտեցի...
— Քեզի ընծա՜յ, մայր կարևեր —
Եղեգնեայ գըրչով օճախս երգեցի,
Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելաներ։

Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
— Ձեզի ընծա՜յ, հայ մարտիկներ —
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի...
— Ձեզի ընծա՜յ, քաջ մարտիկներ —
Եղեգնեայ գըրչով վըրէժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր։

ՁՈՆ
(Նոր Ուղղագրությամբ)
Դանիել Վարուժան

Եղեգնյա գրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր,
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր,
Ընդ եղեգան փող լո'ւյս ելաներ։

Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բույսի մ՚էր ծըղոտ...
— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո'ղբ ելաներ։

Եղեգնյա գըրչով երգեցի արյուն,
— Ձեզի ընծա՜ , սուրի զոհեր —
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն...
— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ։

Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
— Քեզի ընծա՜ , հայր ալեհեր —
Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի...
— Քեզի ընծա՜, մայր կարևեր —
Եղեգնյա գըրչով օճախս երգեցի,
Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելաներ։

Ու պայքա~ր, պայքա~ր, պայքա~ր երգեցի.
— Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ —
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի...
— Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ —
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ։
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 01.04.37 | Сообщение # 8
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ՁՈՆ
(Նոր Ուղղագրությամբ)

Դանիել Վարուժան

Եղեգնյա գրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր,
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր,
Ընդ եղեգան փող լո'ւյս ելաներ։

Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բույսի մ՚էր ծըղոտ...
— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո'ղբ ելաներ։

Եղեգնյա գըրչով երգեցի արյուն,
— Ձեզի ընծա՜ , սուրի զոհեր —
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն...
— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ։

Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
— Քեզի ընծա՜ , հայր ալեհեր —
Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի...
— Քեզի ընծա՜, մայր կարևեր —
Եղեգնյա գըրչով օճախս երգեցի,
Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելաներ։

Ու պայքա~ր, պայքա~ր, պայքա~ր երգեցի.
— Ձեզի ընծա~, հայ մարտիկներ —
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի...
— Ձեզի ընծա~, քաջ մարտիկներ —
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ։
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 01.53.24 | Сообщение # 9
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԵՐԱԶ
(Դասական Ուղղագրութեամբ)
Սմբատ Շահազիզ

Ես լսեցի մի անուշ ձայն, -
Իմ ծերացած մօր մօտ էր, -
Փայլեց նըշոյլ ուրախութեան,
Բայց ափսո՜ս, որ երազ էր:

Կարկաչահոս աղբիւրն այնտեղ
Թավալում էր մարգարիտ, -
Նա յստակ էր, որպէս բիւրեղ,
Այն երազ էր ցնորամիտ:

Եվ մեղեդին տխուր, մայրենի
Յիշեց մանկութեան օրեր.
Մօրըս համբոյրն ես զգացի,
Ա՜խ, ափսո՜ս, որ երազ էր:

Կըրծքին սեղմեց կարօտագին,
Աչքըս սրբեց - շատ թաց էր, -
Բայց արտասուքս գնում էին...
Ա՜խ, այդ ինչո՞ւ երազ էր...

ԵՐԱԶ
(Նոր Ուղղագրությամբ)
Սմբատ Շահազիզ

Ես լսեցի մի անուշ ձայն, -
Իմ ծերացած մոր մոտ էր, -
Փայլեց նըշույլ ուրախության,
Բայց ափսո՜ս, որ երազ էր:

Կարկաչահոս աղբյուրն այնտեղ
Թավալում էր մարգարիտ, -
Նա հստակ էր, որպես բյուրեղ,
Այն երազ էր ցնորամիտ:

Եվ մեղեդին տխուր, մայրենի
Հիշեց մանկության օրեր.
Մորըս համբույրն ես զգացի,
Ա՜խ, ափսո՜ս, որ երազ էր:

Կըրծքին սեղմեց կարոտագին,
Աչքըս սրբեց - շատ թաց էր, -
Բայց արտասուքս գնում էին...
Ա՜խ, այդ ինչո՞ւ երազ էր...
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 01.53.59 | Сообщение # 10
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ
(Դասական Ուղղագրութեամբ)
Յովհաննէս Յովհաննիսեան
(1864-1929)

Երկնեց երկին և երկիր,
Երկնեց և ծով ծիրանի,
Եվ եղեգնիկը կարմիր
Երկնեց ծովում ծիրանի
Ծուխ է դուրս գալիս եղեգան փողից,
Բոց է դուրս գալիս եղեգան փողից,
Բոցն է պատել կարմիր եղեգնիկ,
Բոց է դարձել և ծով ծիրանի.
Կարմիր բոցիցն ահա մի մանկիկ,
Վահագն ահա´ – մանուկ գեղանի:
Բոց մօրուքով,
Հուր շրթունքով,
Հուր հեր գլխին – հրեղեն պսակ,
Եվ աչերն են զոյգ արեգակ:
Ալեծուփ ծովի ծիրանի ալիք
Գնում են գալիս, ծեծում են ափունք,
Ահեղամռունչ գոռում է մանկիկ,
Սաստում է ալեացն հրավառ շրթունք:
Վահագն ծնավ, լռեցեք ալի´ք.
Դու ծովահալած, դադար առ մրրի´կ:
Թևերն ոսկեհուռ, հրահեր բաշով
Նժոյգը տակին՝ սլացավ վերև---
Երեսըդ ծածկի´ր համեստ շղարշով,
Տե´ս, ո՞վ է գալիս, և դո´ւ, հո´ւր արև.
Գլուխդ ալևոր, քաջածի´ն Մասիս,
Դու էլ խոնարհի´ր, Վահագն է գալիս:
Երկինք ու երկիր և ծիրանի ծով
Ավետում են քեզ, ցավերի դու ծո´վ՝
Ցնծա´, բիւր վիշապ Հայաստան աշխարհ,
Փրկութեան արև Վահագնիդ տեսար:

ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ
(Նոր Ուղղագրությամբ)
Հովհաննես Հովհաննիսյան
(1864-1929)

Երկնեց երկին և երկիր,
Երկնեց և ծով ծիրանի,
Եվ եղեգնիկը կարմիր
Երկնեց ծովում ծիրանի
Ծուխ է դուրս գալիս եղեգան փողից,
Բոց է դուրս գալիս եղեգան փողից,
Բոցն է պատել կարմիր եղեգնիկ,
Բոց է դարձել և ծով ծիրանի.
Կարմիր բոցիցն ահա մի մանկիկ,
Վահագն ահա´ – մանուկ գեղանի:
Բոց մորուքով,
Հուր շրթունքով,
Հուր հեր գլխին – հրեղեն պսակ,
Եվ աչերն են զույգ արեգակ:
Ալեծուփ ծովի ծիրանի ալիք
Գնում են գալիս, ծեծում են ափունք,
Ահեղամռունչ գոռում է մանկիկ,
Սաստում է ալյացն հրավառ շրթունք:
Վահագն ծնավ, լռեցեք ալի´ք.
Դու ծովահալած, դադար առ մրրի´կ:
Թևերն ոսկեհուռ, հրահեր բաշով
Նժույգը տակին՝ սլացավ վերև---
Երեսըդ ծածկի´ր համեստ շղարշով,
Տե´ս, ո՞վ է գալիս, և դո´ւ, հո´ւր արև.
Գլուխդ ալևոր, քաջածի´ն Մասիս,
Դու էլ խոնարհի´ր, Վահագն է գալիս:
Երկինք ու երկիր և ծիրանի ծով
Ավետում են քեզ, ցավերի դու ծո´վ՝
Ցնծա´, բյուր վիշապ Հայաստան աշխարհ,
Փրկության արև Վահագնիդ տեսար:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐ ՀԱՅ ՔՆԱՐԵՐԳՈՒԹԵԱՆ
  • Страница 1 из 3
  • 1
  • 2
  • 3
  • »
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz