Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSСуббота, 2017-06-24, 00.40.49
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
Страница 4 из 7«1234567»
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ (ԿԱՐԼԵՆ ԳՐԻԳՈՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ) 1919-1998
ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ (ԿԱՐԼԵՆ ԳՐԻԳՈՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ) 1919-1998
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 21.19.45 | Сообщение # 31
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1374
Статус: Offline
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ

Հիմա, երբ դրսում արև՜ է, ամա՜ռ,
Երբ կանաչել են նույնիսկ քարե՛րը,
Հեքիա՜թ են թվում պատերազմ ու մահ,
(Թեև ցավում են վերքիս կարերը...):
Սակայն լա՜վ նայիր` թերթերն այս ծաղկի
Լացող աչքերի նման արնե՜լ են,
Եվ դիրք էր երեկ տե՜ղն այս բլրակի,
Ուր արածո՜ւմ են անմեղ գառները:
Դեռ մեր դաշտերում, հողը հերկելիս,
Պայթո՛ւմ են երեկ թաղված արկերը,
Եվ, զբոսայգում անհոգ շրջելիս,
Իմ սի՛րտն են խոցում քո հենակները...

...Մենք հասկանո՜ւմ ենք իրար, բարեկամ,
Եկ ջնջենք կռվի հետքերը նախկին,
Որ հողում թաղված արկերից անգամ
Ծաղիկնե՜ր ծլեն բախտի ու կյանքի:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 21.20.24 | Сообщение # 32
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1374
Статус: Offline
1945 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՈՒՆԸ

Քշելով ամպերի ձյունեղեն հյուսքերը,
Զեփյուռը բացում է սրտերն ու փեղկերը...
Դու ասում ես
________-Գարունն ամպրոպի որո՛տն է,
Նահանջող սառո՜ւյցն է,
________Արևն ու ջերմ օ՛դը,
Ետ չվող հավքե՛րը,
________գարնան խենթ հեղե՛ղը -
Եվ ա՛յն, ինչ շարունակ
________լինո՛ւմ ու եղե՛լ է...
Դու ճի՛շտ ես, անգի՜նս,
________բայց գարունն այս՝ ա՜յլ է,
Եվ այ՜լ են այս գարնան
________նշաններն ու գալը.-
Տե՛ս, գարնան հեղեղը խորտակե՜ց թմբերը.-
Այդ Բեռլին են մտնում մեր հաղթած զորքե՛րը.
Տե՛ս, փայլո՜ւմ են վերից գույնզգույն աստղերը.-
Դրանք մեր հաղթության սալյուտի զարկե՛րն են.
Տե՛ս, բնե՜րն են դառնում տարագիր հավքերը.-
Այդ՝ մահից կյա՜նք չվող մեր ռազմի քաջե՛րն են.
Տե՛ս, խշշո՜ւմ են գարնան ձնհալի ջրերը -
Այդ հալչո՜ւմ են ցավից քարացած սրտերը...

Քո ասած գարունը՝ տարին մեկ գալի՜ս է.-
Չորս տարի ... ձմե՜ռ էր, մինչև այս մայի՛սը...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 21.22.26 | Сообщение # 33
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1374
Статус: Offline
ՏԱՍԸ ՏԱՐԻ
(1945 - 1955)
 

Խաղաղության իմ ե՛րգը առաջին.
Ինչի՞ մասին էր նա ազդարարում,-
Արյունից փրկված հողի ականջին
Նա սե՛ր էր երգում, տենչանք ու գարուն...

Ես նո՛ւյնն եմ այսօր նոր երգով ասում.
Մի՞թե չի փոխվել մեր շուրջը ոչինչ,-
Բայց մի՞թե տարբեր խոսքե՛ր է ուզում
Ա՛յն, ինչ սիրո պես հավե՜րժ է, անջի՜նջ...
Ես շշնջում եմ. « Ես քե՜զ եմ սիրում»,-
Բայց սերըս խո՜րն է դարձել տասն անգամ.
Տաս տարի առաջ կարկաչող առուն,
Հորդ գե՜տ է դարձել հիմա, բարեկամ.
Շիվերը, տնկած տաս տարի առաջ,
Հիմա սաղարթով ամպե՜րն են քերում,
Մանուկս, ծնված տաս տարի առաջ,
Հիմա ինձ տնից նամա՜կ է գրում...
Իսկ ե՞ս... ես կարծես միշտ... նո՜ւյնն եմ գրում,
Այո՛, ես նո՜ւյնն եմ գրում, բարեկա՛մ,-
Ես, առաջվա պես, կյանքը ջերմ սիրում,
Ատո՜ւմ եմ եղեռն, արյուն ու ական.
Բայց, առաջվա պես թե ոսոխը գա՛,
(Վկա՜ հաղթության այս կրակն անմար...)
Դաժա՜ն կլինեմ ուղիղ տասն անգամ՝
Նո՛ւյն ճշմարտությունն ասելու համար...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 21.23.32 | Сообщение # 34
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1374
Статус: Offline
«ՍԻՐՈ՜ՒՄ ԵՄ...»

Անիծյա՜լ շուրթեր...
Ո՞ւմ ասես,
Որ չե՜ք շշնջացել դուք
Բառե՛րն այս երկու.-

Բացի նրանի՛ց,
Ով ինձ... սիրո՜ւմ է:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 21.26.50 | Сообщение # 35
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1374
Статус: Offline
ԵՐԳ ԿՌՈՒՆԿԻ ՄԱՍԻՆ

Կռո՛ւնկ, Հայոց մոխիրը կար քո թևերին,
Երբ չվեցիր.
Թրջվա՜ծ էր քո աչքը Հայոց արցունքներից,
Երբ չվեցիր.
Ասիր. «Չե՜մ գա էլ Հայաստան. մա՛հ է այնտեղ,
Եղեռն, ավա՜ր...»
Մեր երկրի պես ավեր բոյնըդ անտեր թողիր
Ու չվեցիր:

Ո՜ւր չվեցիր՝հայոց վշտի անծայր բանտից
Դու դուրս չեկար.
Ամեն ջրում, ամեն հողում՝ վտարանդի
Հայի տեսար.
Ականջ դրիր մեկի հարցին, մեկին թողիր
Անպատասխան
Եվ աշխարհում, ինչպես նրանք, քո բնի պես
Բույն չտեսար:

Ո՜ւր գնացիր՝ մոխիր դարձավ բույնըդ նորից,
Թռար-եկար.
Հազար հրի միջով անցար, հազար սրից
Փրկված եկար.
Ասիր. «Թե մա՛հ կա աշխարհում, լավ է մեռնեմ
Իմ հի՛ն բնում...»
Աչքըդ հառած Արարատի սեգ կատարին՝
Թռար, եկար:

Եկար, տեսար, անապատում՝ նոր ջրանցքի
Հո՛ւն է բացուել,
Վա՜րդ է բացյել քարի վրա, քարը կրկին
Տո՛ւն է դարձել
Եյ նախանձից Մասի՜սն անգամ թեքոյել է, որ
Արազն անցնե,
Ծո՜ւխ է ելնում ամեն տնից. հավքն իր նախկին
Բո՛ւյնն է դարձել:

Եկար մեզ մոտ, քո թեվերին պանդուխտների
Վի՛շտը բերիր.
Նրանց կարոտն հայրենիքի ու դարերի
Ի՛ղձը բերիր.
Եկար, նորոգ բույնըդ գտար ու չվո՜ւմ ես
Ափերն օտար,
Որ ազատե՜ս Սև զուլումից ու ձուլումից
Քո ձագերին:

Գնա՜ , կռո՜ւնկ, Հայոց արտից ծի՜լ տար կանաչ՝
Պանդուխտների՛ն,
Մի նշխար ձյո՜ւն՝ Արարատից, ջո՜ւր Սևանա՝
Պանդուխտներին.
Ականջիդ մեջ՝ մեր ե՛րգն ուրախ, աչքերիդ մեջ՝
Մեր լո՛ւյսը նոր՝
Մի բուռ հո՜ղ տար՝ - մահից փրկող սո՜ւրբ մանանա՝-
Պանդուխտներին:

Գնա՜, շրջիր երկր-երկիր ու ե՛տ դարձիր,
Բարո՜վ դառնաս.
Կանչի՜ր բոլոր պանդուխտներին ու ե՛տ դարձիր,
Բարո՜վ դառնաս.
Դարձիր այնպե՛ս, որ ո՛չ մի տեղ, ո՛չ մի պանդուխտ
Քեզ չսպասի,
«Կռունկ, ուստի՞ կու գաս» չասի՛ ու չլացի՛...
Բարո՜վ դառնաս...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 21.27.29 | Сообщение # 36
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1374
Статус: Offline
ԳԱԼԻՔԻՆ

Օգնի՜ր ինձ կյանքում ուղի՛ղ ընթանալ,-
Եթե քնած եմ՝ քնից արթնանալ,
Թե դուռը բաց է՝ իզուր չբանալ,
Եղածով երբեք չհանգստանալ

Եվ չասե՛լ, թե իմ արածն արեցի՛:

Չասե՛լ, թե ամբողջ սրտով սիրեցի,
Չասե՛լ, թե արդեն փառքին տիրեցի,
Դեռ երգը մտքում՝ չասե՛լ գրեցի,
Դեռ քարը հանքում՝ չասե՛լ կրեցի.
Առանց հիմք՝ չասե՛լ, թե տուն շինեցի

Եվ վայելում եմ տունըս բախտավոր:

Չթվա՜լ արդար՝ եղած մեղավոր,
Մեղավոր պահին՝ հանցանքը քավե՛լ,
Քավելու համար չըղձա՛լ հատուցում
Եվ հատուցումով չհպարտանա՜լ...
Օգնիր ինձ լինլ և ոչ թե թվալ,
Օգնի՜ր ինձ կյանքում ուղի՛ղ ընթանալ:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 21.28.04 | Сообщение # 37
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1374
Статус: Offline
...Ես ա՛յն եմ սիրում,
Երբ ձմեռ-ամառ... գարո՜ւմ է թվում,
Անծանոթ մի վայր քեզ... տո՜ւն է թվում.
Ոչ միայն նայում, այլ... տեսնո՛ւմ ես դու,
Ոչ թե ունկնդրում, այլ... լսո՛ւմ ես դու,
Երբ սլանո՜ւմ ես
Եվ ոչ թե՝ քայլո՛ւմ,
Երբ և այրվո՛ւմ ես, և ի՛նքըդ այրում...

Ա՛յն, երբ աչքերը աչե՜ր են դառնում,
Խոսքերը սիրո կանչե՛ր են դառնում,
Սիրե՛րգ է դառնում ամեն մի հնչյուն,
Եվ արտաշնչո՜ւմն անգամ՝ Ներշնչում...

Սիրում եմ սիրո այն հրա՜շքը սուրբ,
Երբ որ ձեռքերը դառնում են թևեր,
Երբ թվում է, թե շարժումից մի նուրբ,
Կարող ես մինչև աստղե՜րը թևել.
Երբ կոշտ մատները թավի՜շ են դառնում,
Արյունը գարնան ավի՜շ է դառնում
Եվ ժամերն անգամ, հաշիվը խառնո՜ւմ,
Մոռանո՜ւմ են , թե... ինչքան են տևել...

...Զգացե՞լ եք դուք պահն այդ երբևէ...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 21.28.37 | Сообщение # 38
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1374
Статус: Offline
Եկ այս գիշեր խնջո՜ւյք անենք,-

Սեղա՛ն փռիր,
Իմ մանկամա՜րդ, իմ որոգա՜յթ,
Իմ... խղճի խա՜յթ,
Եվ սեղանի վրա դնենք՝
Դալար ճյո՛ւղը քո քնքշանքի,
Հասուն պտո՛ւղն իմ տանջանքի,
Քո հավատի շքե՜ղ սինին,
Իմ փորձության տտի՛պ գինին,
Դեռ թարմ մաճա՜ռը քո կրքի,
Իմ տենչանքի նո՛ւռն արնաներկ...

Ու քե՜ֆ անենք...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 21.29.08 | Сообщение # 39
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1374
Статус: Offline
Էլ քեզ չսիրե՞լ...
____Կա՞ արդպես հնար.-
Հանել քո սերը իմ սրտի խորքից,-
Նո՛ւյնն է՝
Թե մի օր լի՛ճը Սևանա,
Հանե՜ն Գեղամա լեռների գրկից,
Հանե՜ն ու տանեն՝
________լեռները թողած 
Առանց հմայքի՛ ու կախարդանքի՛...
Էլ որտե՞ղ տենչիս մակույկը լողա,
Կարկաչի Զանգո՛ւն իմ ներշնչանքի...

Էլ քեզ չսիրե՞լ...
Խենթացա՞ր, անգին:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 21.29.34 | Сообщение # 40
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1374
Статус: Offline
Սիրում եմ քեզ նրա՛ համար,
Որ քո սիրո նման անկեղծ
Սեր չե՜մ տեսել դեռ իմ օրում.

Որ անմոռա՛ց, խե՜նթ մի ամառ,
Սիրտըս ուզե՛ց, բայց… սիրտ չարե՜ց
Քեզ համբուրել Զանգվի ձորում.

Որ ի՜մն էր քո մաքուր սերը
Եվ կարելի՝ անկարելի՜ն,
Բայց... խե՜նթ էի այն ժամանակ.

Որ քո մանրի՜կ կրունկները
Կտկտո՜ւմ են դեռ մայթերին
Ինձ ետ կանչող մի եղանա՛կ...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ (ԿԱՐԼԵՆ ԳՐԻԳՈՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ) 1919-1998
Страница 4 из 7«1234567»
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz