ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ 1936-2013
|
|
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.03.51 | Сообщение # 1 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ 1936-2013
____1936թ. մայիսի 24-ին ՀՍՍՀ Կրասնոսելսկի շրջանի Բաշքենդ (այժմ՝ Արծվաշեն) գյուղում ծնվել է Արամայիս Սահակյանը: ____1954թ. «Պիոներ կանչ» թերթում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը: ____1958թ.-ից եղել է ՍՍՀՄ գրողների միության անդամ: ____1959թ. «Ուսանողներ» պոեմի համար արժանացել է ՀԼԿԵՄ Կենտրոնի և Հայաստանի գրողների միության մրցանակին: ____1960թ. ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը: ____1963թ.-ից եղել է ՍՄԿԿ անդամ: ____1960-1965թթ աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում՝ որպես բաժնի վարիչ: ____1967թ. ավարտել է ՍՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացը (Մոսկվա): ____1967-1970թթ աշխատել է «Գարուն» ամսագրի խմբագրությունում՝ որպես բաժնի վարիչ: ____1970թ. «Ապրել և սիրել» գրքի, «Անմահությունից մեկ ժամ առաջ» և «Անհայտ զինվորի նամակը» պոեմների համար արժանացել է համամիութենական մրցույթի երկրորդ մրցանակի և դիպլոմի: ____1970-1971թթ աշխատել է ՀԼԿԵՄ կենտրոնում՝ որպես մամուլի սեկտորի վարիչ: ____1971-1976թթ աշխատել է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում՝ որպես արտասահմանի հայերի համար տրվող հաղորդումների գլխավոր խմբագիր, ապա՝ երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագիր: ____1971թ. ռուսերեն լեզվով լույս է տեսել «Բարև բարեկամ» գիրքը (Մոսկվա): ____1975թ. ռուսերեն լեզվով լույս է տեսել «Երջանիկ եղեք» գիրքը (Մոսկվա): ____1979թ. ռուսերեն լեզվով լույս է տեսել «Երրորդ հանդիպում» գիրքը (Մոսկվա): ____1985թ. ռուսերեն լեզվով լույս է տեսել «Եղբայրը՝ եղբորը» գիրքը (Մոսկվա): ____Նրա գրված բանաստեղծությունների հիման վրա գրվել է 100-ից ավելի երգ, այդ թվում՝ կինոնկարների ու թատերական ներկայացումների համար: ____1984թ. «Հայֆիլմ» կինոստուդիան նրա սցենարով (հեղինակակից Արթուր Շահբազյան) նկարահանել է «Աստղերը չեն մարում» փաստավավերագրական կինոնկարը: ____1978թ. հունգար բանաստեղծ Էնդրե Ադիին թարգմանելու և նրա ծննդյան 100 ամյակին մասնակցելու համար պարգևատրվել է Հունգարիայի մշակույթի մինիստրության «Էնդրե Ադիի հիշատակի» մեդալով: ____1982թ. փետրվարից եղել է «ՈԶՆԻ» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը: ____2013թ. մարտի 14-ին մահացել է Երևանում:
____Բազում երգերի տեքստերի համար Արամայիս Սահակյանը դարձել է համամիութենական երաժշտական մրցույթի դափնեկիր: ԽՍՀՄ փլուզումից հետո նա շարունակել է հրատարակել իր «Ոզնի» երգիծական հանդեսը, և աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում: Ընտրվել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.04.50 | Сообщение # 2 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉ
Սիրելի ուսուցի՛չ, տեսնում եմ ձեզ նորի՛ց, Բայց արդեն ճերմակա՛ծ ավելի: Եվ գիտեմ, որ մեկն էլ՝ այդ ճերմակ մազերից, Եղել է իմ մեղքով երևի...
Աչքերիդ լույսերը, լույսե՜րը հարազատ Անցել են իմ ջահել աչքերին: Ես գիտեմ, որ դուք ինձ հիշե՛լ եք անընդհատ, Ինչպես որ հիշում եք բոլորին:
Ինձ նորից հարցրեք այն անցած դասերից, Այն անցած խոսքերից անհամար, Ու եթե սխալվեմ, ուղղեցե՛ք ինձ նորից, Ես հավե՜րժ աշակերտ ձեզ համար:
Ես եկել եմ այցի, և թող ձեռքըդ հոգնած Համբուրեմ որդու պես անձնվեր, Եվ ասեմ, որ կյանքում բոլոր լուսե մարդկանց Ուսուցիչ անունն են միշտ տվել:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.06.02 | Сообщение # 3 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ***
Ուսուցիչնե՛ր, հանգիստ չունեք, քուն չունեք, Գո՜նե, գո՜նե մի հանգստյան տուն չունեք...
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.06.29 | Сообщение # 4 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ՀՈԳԵԿԱՆ ՊԱՐՏՔ
Համբուրում եմ ձեզ հիմա Եվ գլուխ եմ խոնարհում, Դուք ինձ համար, ինձ համար Երկրորդ ծնող աշխարհում:
Թեև վաղուց եմ դպրոցն ավարտել, Բայց ամեն անգամ, երբ տեսնում եմ ձեզ՝ Ես ինձ զգում եմ, իմ ուսուցիչնե՜ր, Դաս պատասխանող աշակերտի պես:
Ախ, ինչքա՜ն ենք ձեզ տանջել անհոգի՝ Մեր համառությամբ և հիմարությամբ: Իսկ երբ դասի չեք եկել հարգելի՝ Ուրախացել ենք ձեր հիվանդությամբ:
Նո՛ր ենք հասկանում, որ մեր մշտական Ուղեկիցներն եք ու մի՜շտ կլինեք: Մեր լավի համար ձե՛զ ենք պարտական, Իսկ վատի համար մեղավոր ենք մե՛նք:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.07.17 | Сообщение # 5 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ
Շուտով և իմ հերթն է գալու՝ Հույզե՜ր, ժպի՜տ, հառա՜չ... Տրոփում է սիրտը մարդու՝ Քննությունից առաջ:
Մեկ թվում է, թե կհաղթե՜մ, Ու չի լինի նահանջ, Մեկ թվում է՝ բան չգիտեմ Քննությունից առաջ:
Կրկին ինձ է նայում թաքուն Այն աղջիկը հրաչ, Որպես ուրի՜շ մի քննություն Քննությունից առաջ:
Քննություն է կյանքն էլ վաղվա, Բարեկամներ իմ քաջ: Ինչպե՞ս եք ձեզ զգում հիմա՝ Քննությունից առաջ:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.07.55 | Сообщение # 6 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵԿ ԺԱՄ ԱՌԱՋ (Ուսուցիչների Ուսուցիչը)
Նա շա՜տ է սիրում դաշտի ծաղիկներ: Իսկ հիմա ցո՛ւրտ է, բո՛ւք է ու ձմե՛ռ: Գորկա: Երեկո: Հունվարի քսանմեկ: Իլյիչը հիվանդ է, ծա՜նր՝ քան երբեք: Ծանր հիվանդ է: Մեզ նման նա՛ էլ Լոկ մի՛ անգամ է այս աշխարհ եկել: Եվ գուցե պարզ է միայն Իլյիչին, Որ սա իր կյանքի մի ժամն է վերջին: Բժիշկն այցելեց: Իլյիչը կարծես լավացավ, փոխվեց: Եվ միայն ժպտաց: Չի՛ կարող խոսել: Մի ամբողջ տարի՝ չի կարող խոսել: Ի՞նչ էին ասում աչքերը նրա, Դժվար է ասել: Իսկ ասում էին աչքերը կարծես՝ Ներեցեք, եթե իմ հիվանդությամբ Ցավ պատճառեմ ձեզ: Իսկ ասում էին աչքերը տխրած՝ Ինչո՞ւ եք միայն ինձնով զբաղված, Դուք ուրիշների՛ն բուժեցեք հիմա, Իլյիչն առո՜ղջ է և կդիմանա՜... Ապա թեքվելով՝ Նա հասկացրեց մի կերպ ամենքին, Որ տա՛ք հագցնեն ընկեր բժշկին, Ամուր փաթաթեն, Ճանապարհ դնեն, Որպեսզի հաջող, ապահով գնա, Հանկարծ չմրսի, չհիվանդանա: Իսկ հետո մի կերպ, ցավով կրկնակի՝ Օգնեց բժշկին՝ վերարկուն հագնի: Բժիշկը նայեց նրան քնքշությամբ, Հմայքո՛վ, ցավո՛վ և հպարտությամբ: Ի՞նչ անել, որ այս ցավը դադարի: Բուժվի բժիշկը մեր հիվանդ դարի: Ու եթե հիմա դատենք պարզապես, Ապա ի՞նչ շահեց Իլյիչն անձնապե՛ս. Եվ չէ՛ որ, մարդի՛կ, Նա՛ էլ կարող էր ապրել երջանիկ՝ Առանց աքսորի՜, Առանց հոգսերի՜: Բայց նրանո՛վ են տարբերվում մարդիկ, Թե ով ինչո՛վ է լինում երջանիկ: Մարդ կա՝ իրենով, Մարդ կա՝ բոլորով: Նա՝ ամենամեծ մարդն այս աշխարհի, Առաջնորդն՝ առանց շքանշանների: Նա առաջնորդ է, ապրում է այդպես Ժողովրդի պես: Ժողովրդի պես՝ ոչ թե թագավոր, Այլ մի՛շտ հարկավոր... Այդպես էր խորհում բժիշկը ճամփին. Երբ ետ կանչեցին: ...Իլյիչն այլևս չէր տեսնում ոչինչ: Ջերմությունն անցավ 42-ից: Սիրտը դադարեց: Լռություն տիրեց: Ապրող ու քայլող հրդեհը մարեց: Այդ ձմեռ եղավ կրկնակի ձմեռ: Վախճանվեց, ով որ հարկավոր էր դեռ: Նա, ով սիրում էր դաշտի ծաղիկներ... Եվ արցունքները սրբելով ահա, Բժիշկը հիշեց, Որ մի ժամ առաջ ժպտացել է նա, Որպեսզի ոչ ոք չանհանգստանա...
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.08.33 | Сообщение # 7 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ՊԱՇՏՊԱՆԵԼ Է ՊԵՏՔ
Ես կողմնակիցն եմ նորածինների - Այդ նորեկներին պաշտպանե՜լ է պետք:
Ես կողմնակիցն եմ աշակերտների - Այդ անկարգների՜ն պաշտպանել է պետք:
Ես կողմնակիցն եմ ուսուցիչների - Այդ «գերիների՜ն» պաշտպանել է պետք...
Ես կողմնակիցն եմ ծերունիների - Այդ փոքրիկների՜ն պաշտպանել է պետք:
Ես կողմնակիցն եմ և հանճարների - Այդ անճարների՜ն պաշտպանել է պետք:
Ես կողմնակիցն եմ սո՜ւրբ Հայրենիքի - Հենց Հայրենի՛քը պաշտպանել է պետք...
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.09.11 | Сообщение # 8 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ՄԱՔՈՒՐ ԱՐՄԱՏ
Մի լավ ուսուցչի Սիրտդ ինչպե՞ս ազնի՜վ մնաց նենգ աշխարհում, Ոգիդ ինչպե՞ս անմե՜ղ մնաց մեղք աշխարհում: Նրանից է, որ դու ունես մաքո՛ւր արմատ: Այդ արմատո՛վ պիտի ապրենք մենք աշխարհում:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.09.53 | Сообщение # 9 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ԱՇԽԱՐՀԻ ՅՈԹ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ
Եվ բուրգերը եգիպտական, Եվ տաճարը Արտեմիսի, Զևսի արձանն Օլիմպիական Եվ կոթողը Հռոդոսի, Դամբարանը Մավզոլոսի, Այգիները Բաբելոնի, Եվ փարոսը Ալեքսանդրիայի՝ Շա՛տ են հայտնի:
Աշխարհի յոթ հրաշալիք... Հմայե՜լ եք դուք մշտապես: Բայց կա յո՜թ էլ հրաշալիք Որ չի՛ նշվում պաշտոնապես: Առաջինը հենց նա՛ է, ով Հրաշալիքներն ստեղծե՜ց այդ: Նա իր ոգով և հանճարով Կոչվում է Մարդ:
Եվ կա երկրո՛րդ հրաշալիք, Նա է, ով մեզ աշխարհ բերում Եվ ոչ մեկիս ո՜չ մի անգամ Ո՜չ մի վայրկյան չի մոռանում: Աշխարհն էլ մեզ դավաճանի, Նա կանգնա՛ծ է միշտ մեզ համար: Հրաշալիքն այդ սիրելի Կոչվում է Մայր:
Եվ կա երրո՛րդ հրաշալիք. Նա է, ով որ աշխարհ գալիս Եվ իր տեսքո՜վ, անմեղությա՜մբ Նո՛ր իմաստ է կյանքին տալիս: Նա մեր հո՜ւյսն է անմահության, Երկրորդ կյանքն ու հավատն է մեր, Հրաշալիքն այդ աննման Մանուկն է ձեր:
Եվ կա չորրո՛րդ հրաշալիք. Այն է, ինչը մեզ այցելում Եվ փոխելով սիրտ ու հոգի՝ Ուրի՛շ մարդ է մեզ դարձնում: Նրա ուժը մե՜ծ, ազդեցի՜կ Ձեզնից ո՞վ չի, արդյոք, տեսել: Հրաշալիքն այդ գեղեցիկ Կոչվում է Սեր:
Կա հինգերո՜րդ հրաշալիք. Այն է, ինչը տիեզերքում Որքան գիտենք՝ առայժմ կա Միայն երկի՛ր մոլորակում: Եվ հենց նրա՛ շնորհիվ է, Որ մենք ահա ապրում ենք, կանք: Հրաշալիքն այդ հազվագյուտ Կոչվում է Կյանք:
Կա վեցերո՛րդ հրաշալիք. Մի հասարա՜կ, աննկա՜տ բան, Բայց էությամբ իր անհանգիստ՝ Տիեզերքի՜ց էլ անսահման: Ամե՛ն ինչ էլ զգում է նա, Թեև իր հետ վարվում ենք բիրտ: Հրաշալիքն այդ տառապյալ Կոչվում է Սիրտ:
Եվ, վերջապես, կա յոթերո՛րդ, Բայց՝ առաջի՛ն հրաշալիք - Մի սրբություն՝առանց որի Իրենց ո՛րբ են զգում մարդիկ, Իսկ նրա հետ՝ մե՜ծ ու հզո՜ր, Իսկ նրա հետ՝ հաղթանակո՜ղ: - Հրաշալիքն այդ կոչվում է Հայրենի հող:
Եվ ուզո՜ւմ եմ, ուզո՜ւմ եմ ես Մի լրացո՛ւմ անել վերջին - Հրաշալիք կոչենք նույնպես՝ Ամեն մեկս մեր ուսուցչին... Կարելի է այս աշխարհում Ապրել նաև առանց բուրգի: Անհնա՜ր է սակայն ապրել Առանց լույսի, հայրենիքի:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.10.30 | Сообщение # 10 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ՀՐԱԺԵՇՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՉԻՆ (Բ. Օլեյնիկ)
Ինչպե՜ս տարան նրան դեպի իր տուն, Հետո ինչպե՜ս տնից դուրս բերեցին,- Ուրախ մայիս էր, չորս կողմ՝ ջերմություն, Իսկ նրա ձեռքերը սառած էին:
Ծերունիները տխրադեմ նայում Ու խոսքեր էին ասում հատընտիր: Նվագախումբն էր հուզվում, սխալվում - Նվագում էին աշակերտներն իր:
Երբ անցան դպրոցական այգու մոտով, Անտոնովկա մի ծառ դողաց կարծես՝ Թեքվեց ու ասաց տխուր ձայնով. -Սիրելի ուսուցիչ, ո՞ւր այդպես:
Նա չլսեց և կամ ցույց տվեց, թե Ննջում է. բա՜րձր էին տանում նրան, Միայն ձեռքը կարծես շարժվեց թեթև, Ինչպես չոր տերևն է շարժվում աշնան:
Վարորդները կանգնել ճամփի եզրին, Ծխախոտն էին թաքցնում էլի: Բոլորը նրա աշակերտներն էին, Իսկ նա ուսուցի՜չն էր այդ բոլորի:
Վեճ չկար տների հարկերի տակ, Տղամարդիկ փողոցում կանգնել էին, Իսկ նրա աշակերտներից ոմանք Վաղո՜ւց ծնողներ էին:
Իսկ մեր գեներալը, ում կրծքին մեծ Շքանշաններ կային հերոսական, Հեռագրեր կարդաց և... գունատվեց Առաջին անգամ:
Ինչպե՞ս կարող էիք դուք մահանալ, Մեր ուսուցիչ, հավա՜տ ամենաթանկ, Դուք մեր ընկերն էիք և կմնաք Որպես հավերժ ընկեր և օրինակ:
Գոնե ուրի՛շ ամսի մահանայիք, Վատ եղանակ լիներ, ցուրտ հյուսիսի, Թե չէ ինչի՞ համար մեզ լքեցիք Զարմանալի՜ պայծառ մայիս ամսին:
Եվ նա պատասխանեց. -Դու մի՛ հուզվիր, Իսկ իմ շիրիմի կողքին չտառապեք: Նրա՛ համար մեռա ես մայիսին, Որ դուք կյանքն ավելի՛ գնահատեք...
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
|