ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ 1936-2013
|
|
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.16.33 | Сообщение # 21 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
Ախ, ուսանողնե՜ր պարզ ու գեղեցիկ, Որ պատրաստ էիք դասի՛, քննությա՛ն: Ուրի՜շ քննություն սակայն հանձնեցիք, Իսկ ձեր թոշակը մայրերն ստացան...
Դուք պաշտպանեցիք մայրենի լեզուն, Ոչ թե դիպլոմը՝ մայրենի լեզվից: Լավ չգիտեիք դուք օտար լեզուն, Բայց օտարներին լա՛վ դաս տվեցիք:
Աշխարհագրությունն իմացաք անձա՛մբ, Ոչ թե նայեցիք միայն քարտեզներ: Դուք նոր պատմության հեղինա՛կ դարձաք, Ոչ թե սերտեցիք պատմության դասեր:
Արտիստը դեր է խաղում զինվորի - Բեմում զոհվում է և հետո ելնում, Բայց դուք զոհվեցիք ոչ թե թատրոնի, Այլ պատերազմի՛ թատերաբեմում:
Թեև վաղուց է կռիվն ավարտվել, Եվ արձակուրդ է, բայց չե՜ք գալիս տուն: Որպես ուսանող՝ կռվում զոհվեցիք, Որպես դասախո՛ս մնացիք կյանքում...
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.17.01 | Сообщение # 22 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆ
Դու մեր երկրորդ տուն, բոլորս որտեղ Գրանցված էինք ժամանակավոր: Հետո մենք տներ ունեցանք շքեղ, Բայց քեզ հիշում ենք ամեն-ամեն օր: Ախ, դու նման ես աշխարհին, որտեղ Մենք գրանցված ենք ժամանակավոր...
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.17.30 | Сообщение # 23 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ԺՈՂՈՎՈՒՐԴ
Դու պետություննե՛ր սնած ժողովուրդ, Էպո՛ս ու հերո՛ս ծնած ժողովուրդ:
Դու կարիքի մեջ՝ տվել ես բարի՛ք, Վտանգի ժամին պահել հայրենի՛ք:
Դու հոմանիշ ես աշխատանք բառի, Տերն ու ծառան ես այս հին աշխարհի:
Ասում են՝ «Հանուն մայր ժողովրդի», Բայց ժողովո՛ւրդն է հանուն բոլորի:
Պետություններն են տարբեր, անկասկած, Ժողովուրդները նմա՛ն են միմյանց:
Ոչ մի ժողովուրդ կռիվ չի ուզում: Խելագարներն են կռիվ երազում:
Երանի՜ նրան, հազա՜ր երանի՝ Ում ժողովո՛ւրդը որդի կանվանի...
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.18.21 | Сообщение # 24 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ՀԱՅԱՍՏԱՆ (Հայոց մեծագույն ուսուցիչները)
Զարմանալի՜, հնամենի՜, հիանալի՜ երկիր, Վանա ծովի, Վայոց Ձորի, Արարատի՜ երկիր: Շա՛տ ես տեսել դաժան հյուրեր, հյուրասե՜ր ես բայց շատ, Հայկի, Դավթի, Արտաշեսի և Տրդատի երկիր:
Հի՜ն քաղաքներ, հի՜ն պատմիչներ ու երգիչնե՜ր գողթան, Մեծն Տիգրան, քաջն Վարդան՝ պահպանիչնե՜ր քո տան, Գրի Մաշտոց ու Զվարթնոց, մանրանկար որդան, Խորենացու, Շիրակացու, Նարեկացու երկիր:
Սելջուկ եկավ, պարսիկ եկավ, արաբ եկավ և թուրք, Ծվեն-ծվեն արեցին քեզ, տարան ավար ու տուրք, Հետո Արազն ափին տվեց, ժայթքեց զայրույթ ու թուք, Կոմիտասի, Վարուժանի և Զոհրապի երկիր:
Անսեր դարում սեր երգեցին՝ Քուչակ, Սայաթ-Նովա, Ֆրիկն ընդդեմ դարի ելավ, Թոնդրակեցին ելավ: Ելան Տարո՜ն, Զեյթո՜ւն, Սասո՜ւն, և Սյունի՜քը ելավ, Մարզպետունու, Պահլավունու, Դավիթ-Բեկի երկիր:
Մեծ ընկերոջ մեծ օգնությամբ հասար բախտին քո մեծ, Օրհնեց Օրին, Աբովյանը և Թումանյանն օրհնեց, Ծնվեց Տերյան, Իսահակյան, Համբարձումյան, Չարենց... Շահումյանի, Անդրանիկի, Բաղրամյանի երկիր:
Տուն են գալիս որդիներդ՝ Ոդիսևսի նման, Աչքերի մեջ օտար ծովեր, հոգիներում՝ Սևան, Խաչատրյան տվեցիր դու, ապա՝ Մինաս, Սարյան... Սարոյանի, և Սևակի, և Շիրազի երկիր:
Շա՜տ ես լացել, շա՜տ ես թախծել, հիմա ցնծա՜, երգի՜ր, Բոլոր ցրված որդիների հավատարիմ երկիր, Այնքան փոքր ես՝ մի համբույրի տեղ ես միայն, երկիր, Խաղաղության, Երջանկության, Անմահության երկիր:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.18.52 | Сообщение # 25 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| «ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ»
Ես իմ անուշ Հայաստանի չարենցահամ բառն եմ սիրում, Եվ Չարենցի մե՜ծ քնարի ազատաձայն լարն եմ սիրում, Լուսամփոփի պես աղջկան՝ աստվածամոր իր աչքերով, Եվ գյոզալի էշխից էրված Սայաթ-Նովյան տաղն եմ սիրում:
Սիրում եմ իր գրիչը սուր, երգերը հուր՝ սիրտս գերող, Կապուտաչյա հայրենիքի ողջակիզված կրակն այրող, Դանթեական դժոխքներից դեպի լյառն Մասիս ձգվող՝ Խելագարված ամբոխների արևային պարն եմ սիրում:
Ո՜ւր էլ լինեմ, չե՛մ մոռանա ես գանգրահեր այն տղային, Չեմ մոռանա աղոթք դարձած «Ես իմ անուշ Հայաստանին», Ինչքան էլ սուր սիրտս խոցեն բարեկամը և թշնամին, Էլի ես մեր՝ սուրբ քերթության կարկտահար ծառն եմ սիրում:
Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ բարձունք չկա, Կոմիտասի, Չարենցի պես լուսապսակ արցունք չկա, Աշխա՛րհ անցիր, առանց ոգու՝ ոչ մի ազնիվ արդյունք չկա, Որպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Չարե՜նց սարն եմ սիրում:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.19.28 | Сообщение # 26 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| Ո՞Վ Է ՀԱՅՈՑ ԱՄԵՆԱՄԵԾ ՈՒՍՈՒՑԻՉԸ
Ո՞վ է հայոց ամենամեծ ուսուցիչը, Զորավարը, դերասանը և գրիչը: Ես կարծում եմ՝ հայ մեծագույն երևույթը Այդ մեծերին ծնող-սնող ժողովուրդն է:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.19.56 | Сообщение # 27 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ԻՄ ՓՈՔՐԻԿ ԵՐԿՐԻ ՄԵԾ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐ
Մեր այբուբենը հի՜ն է և հատո՛ւկ: Աշխարհում քի՛չ են խոսում լեզվով մեր: Եվ չհնչեցի՜ք ողջ աշխարհում դուք, Իմ փոքրիկ երկրի մեծ բանաստեղծներ:
Խայա՜մ, Ֆիրդուսի՜, Շեքսպի՜ր, Պո՜ւշկին... Ամբողջ աշխա՜րհն է ընթերցողը ձեր: Բայց քիչ են կարդում Պետրոս Դուրյանին, Եվ քիչ են կարդում Վարուժանին մեր:
Չթարգմանեցի՜նք ինչպես հարկն է ձեզ, Իսկ երբ որ կայիք՝ չկանգնեցինք տեր: Եվ հասկացեք մեզ, և ներեցե՜ք մեզ, Իմ փոքրիկ երկրի մեծ բանաստեղծներ:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.20.56 | Сообщение # 28 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԸ
Գնացողաց՝ հիշատակ, Մնացողաց՝ երկար կյանք:
Երբ հայ գրող է կյանքից հեռանում, Գրական տունն է որբանում ասես: Եվ ես ուզում եմ անուն առ անուն Հիշել բոլորին, ում տեսե՛լ եմ ես:
Նրանք կմնան մեր մեջ, աշխարհում: Եվ, այնուհանդերձ, կսկիծով սրտի՝ Ես Դեմիրճյանի թափորն եմ հիշում, Թափորն եմ հիշում Իսահակյանի:
Արազին հանգավ ճերմակ մոմի պես, Իսկ Ալազանը բոցկլտաց երկար: Զորյանը փլվեց հայոց բերդի պես, Զարյանը՝ որպես կաղնին տիրակալ:
Գնաց Քոչարը՝ ջահել նահապետ: Սևունցը՝ որպես գեղեցիկ ասպետ: Կոստան Զարյանը, որ հեռվից դարձավ, Եվ Նորենցը, որ... նորի՛ց հեռացավ:
Գնաց Տարոնցին, Անանյանն անկեղծ, Գուրգեն Բորյանը, Գուրգեն Մահարին: Խաչիկ Դաշտենցը գնաց-խառնվեց Իր քաջ ու խիզախ ֆիդայիներին...
Օ՜, Պարո՜ւյր Սևակ... Օ՜, Պարո՜ւյր Սևակ, Վշտից մեր աչքը դարձել է սև ակ: Ողջ ժողովուրդն է հուզված ու ազդված: Աստվա՛ծ, խլեցիր մեզնից մի աստված:
«Դեռ կամ» - ասելով, խորհելով այսպես, Եվ կյանքի հույսը սրտի մեջ պահած՝ Գեղամ Սարյանը մարեց լույսի պես Եվ ապրողներին օրհնելով գնաց:
Մե՜ղմ, ծանրակշի՜ռ, բարեկի՜րթ, անձա՜յն՝ Էդվարդ Թոփչյանը այրվեց ու գնաց: Հետո Ռաֆայել Արամյանն անցավ, Եվ քաջ սասունցի Մուշեղը գնաց:
Անցավ Արշալույս Սարոյանն անցորդ, Գնաց Կարենցը, Գրաշին հպարտ, Սալախյանն, ինչպես գեղեցիկ կարոտ, Եվ Խեչումյանը, ինչպես մագաղաթ:
Հրաժեշտ տվեց Գիգին նրբազգաց: Եվ հայրենադարձ Քեշիշյանն անդարձ: Արաքս, Արաքսման, Թափալցյան, Սարմեն, Հուրունց, Վահունի, Շաթիրյան, Արմեն...
Գեղեցիկ Սուրեն Այվազյանն անցավ, Հմայիչ Աբիգ Ավագյանն անցավ, Բարեսիրտ Զարզանդ Դարյանը անցավ, Ամեն մեկն անցավ, բայց թողեց մի ցավ:
Ամբողջ հայության ուսերի վրա, Ամբողջ հայության սրտերի վրա՝ Հայ երգի Մասիս Շիրազը գնաց, Իր Մասիս սարը ազգին կտակած:
Ես մի ցանկություն ունեմ մարդկային, Որ անունների ցանկը չերկարի: Ավա՜ղ, կորուստներ՝ շատ ունեցանք մենք, Եվ մեղավոր ենք մե՛նք էլ ինչ-որ տեղ...
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.33.38 | Сообщение # 29 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ՄԱՇՏՈՑ
Երախտապա՜րտ ենք, Մեսրոպ Մաշտոց, Տառերի համար քո ստեղծած: Դրանով փրկվե՛ց ազգը հայոց, Եվ այդ տառերով հայը մնա՛ց:
Բայց ահա ոմանք նույն տառերով Զրպարտությո՜ւն են գրում հիմա: Եվ վախենում եմ, որ դրանով Հայ համարվողը հայ չմնա:
Բայց դու քանի կա՛ս՝ նա կմնա՛:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.34.04 | Сообщение # 30 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ՆԱՐԵԿԱՑԻ
Ես տիեզե՜րք նկարեցի Եվ կոչեցի... Նարեկացի:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
|