ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ 1936-2013
|
|
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.40.06 | Сообщение # 41 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ՍՊԱՆԴԱՐՅԱՆ
Կրասնոյարսկ քաղաքում Այցելեցի քո շիրմին. Ոչ ոք չկար մոտերքում, Ձյուն էր, ցուրտ էր ու քամի:
Հիմա եկել եմ արդեն Հայոց երկիրն իմ շքեղ: Շուրջս տաք է ու արև: - Հո չե՞ս մրսում դու այդտեղ...
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.40.40 | Сообщение # 42 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐ
-Ո՞ւմ գիտեք, արդյոք, գրողներից հին: - Պատասխանեցի. -Շեքսպիր, Գյոթե, Թումանյան, Պուշկին...
-Իսկ ո՞ւմ գիտեք դուք նո՛ր գրողներից: - Ես նորերի հետ շեշտեցի կրկին. -Շեքսպիր, Գյոթե, Թումանյան, Պուշկին...
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.41.06 | Сообщение # 43 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ՄԻ ՀԱՄԵՄԱՏԵՔ ԳՐՈՂՆԵՐԻՆ
Մի՛ համեմատեք գրողներին, Թե ո՛վ է արդյոք ավելի մեծ: Ամեն լավ գրող իր տե՛ղն ունի, Ինչպես ծառերը անտառի մեջ:
Մի ծառը անտառ չի համարվում, Բոլոր ծառե՛րն են կոչվում անտառ: Իսկ ով մեկի՛ն է միայն սիրում, Ուրեմն՝ հոգով աղքատ է նա:
Մի՛ հավատացեք կարծիքներին Եվ կեղծ միֆերին առանձնապես, Այլ հավատացեք ձեր սրտերի՛ն, Եթե իսկապե՛ս հարգում եք ձեզ:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.41.35 | Сообщение # 44 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ԳՆԴԱԿԸ ՍՐՏՈՒՄ
Հր. Հովհաննիսյանին
Քո մեջ, կռվի տարիներից, Մի գնդակ կա թշնամական: Այդ գնդակը հուզում է ինձ, Ինչպես հողում դրված ական:
Թե սիրային երգ գրելիս, Թե խոսելիս, թե երգելիս, Ես տեսնում եմ այդ գնդակը՝ Քո սրտի մեջ վերք գրելիս:
Ես չեմ եղել պատերազմում, Բայց տեսել եմ հազար անգամ, Թե ինչպես են իմ դեմ սուրում Գնդակները մեր գրական...
Այո, կյանքը պայքար է մեծ, Ուստի միշտ էլ զինվոր ենք մենք: - Մի գնդակ կա քո սրտի մեջ, Իմ սրտի մեջ՝ հազար ու մեկ...
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.42.12 | Сообщение # 45 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ՀԱՅԻ ԵՐԳԸ
Ուզենք-չուզենք՝ հայ ենք Վ. Սարոյան
Մարդիկ, ես հա՛յ եմ, Մաշտոց և Գա՛յ եմ, ____Եկել եմ հնից: Տեսել եմ ավե՛ր, Տարել եմ ցավե՛ր, ____Բայց ապրե՛լ նորից:
Հիմա իմ ուժը Մե՛ծ է, քան հուշը, ____Մ՜եծ է անհունից: Եվ նույնիսկ մա՛հն էլ Վախենո՜ւմ է իմ ____Անմահությունից...
Մի ձեռքիս գի՛րք է, Մի ձեռքիս մի՛րգ է, ____Իսկ սրտում՝ երա՜զ - Որ Մասիս սարը Չմնա՜ սառը, ____Շոյե՛մ ձեռքով այս:
Եվ հայոց հողը Պղծել է գո՛ղը, ____Մա՛հ է տարածել, Քար սրտերով էլ Զարմանալո՜վ է ____Հողը քարացել:
Հաճախ ցնցվում եմ, Երբ մտածում եմ, ____Նստած այս տանը. Մի՞թե մի ազգին, Մեր հայո՜ց ազգին ____Շատ չէր այսքանը...
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.42.43 | Сообщение # 46 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ԵՍ ՔՈ ԶԱՎԱԿՆ ԵՄ, ՀԱՅԱՍՏԱՆ
Ես քո զավակն եմ, Հայաստան, Դրա համար եմ... հայ այսքան: Հավերժ զինվորն եմ հայոց տան, Ես քո զավակն եմ, Հայաստան:
Իմ զարմանալի բարությամբ, Թշնամու հանդեպ չարությամբ, Իմ այս մարդասե՛ր հայությամբ՝ Ես քո զավակն եմ, Հայաստան:
Լինելով այդքան ազգային, Սիրում եմ արդա՛ր ազգերին, Բայց քո ծառա՜ն եմ և գերին, Ես քո զավակն եմ, Հայաստան:
Իմ քնարական երգերով, Իմ հին-հայկական վերքերով, Իմ կատակներով, գրքերով՝ Ես քո զավակն եմ, Հայաստան:
Ինչ էլ անում եմ, իմ անգին, Մի խոսք է ասում իմ հոգին. «Իսկ դա օգո՞ւտ է իմ երկրին...»: Ես քո զավակն եմ, Հայաստան:
Միայն քե՛զ համար մեռնեմ թող: Ու երբ որ հանգչեմ, իջնեմ հող, Թող շիրիմիս գրվի... լոկ մի տող. «Ես քո զավակն եմ, Հայաստան»:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.43.24 | Сообщение # 47 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ
Հայն իր մանկանը կոչել է Ազատ, Որ ազատ լինի հողը հարազատ:
Բայց հարձակվել են վայրենի՜ մարդիկ, Եվ նա զավակին կոչել է Մարտի՛կ:
Երկիրն է պղծել թշնամին հրեշ, Եվ հայրը որդուն կոչել է Վրե՛ժ:
Որպեսզի որդին կռվի տաքարյուն, Հայրը ծնվածին կոչել է Կորյուն:
Նահատակնե՜ր են պետք եղել հերոս, Եվ նոր անուն է գտել՝ Մարտիրոս:
Որպեսզի երկիրն առնի հարություն, Հայը կոչվել է նաև Հարություն:
Լավ լուրերի է սպասել հավետ, Եվ իր մանչուկին ասել է Ավետ:
Որ ազգը կռվի և մնա սակայն, Որդուն կոչել է նա Մնացական:
Հույսո՛վ է ապրել մթնում խաբուսիկ Եվ անվանել է իր որդուն Հուսիկ:
Այժմ հայն ունի բախտավո՜ր մի կյանք Եվ զավակներին անվանում է Հայկ...
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.43.51 | Сообщение # 48 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ՄԻ ԲՈՒՌ ՀՈՂ
Եթե մահը կա, ավելի լավ է Հանգչեմ ու մնամ իմ Հայաստանում: Ո՛չ այնտեղ, որտեղ ծով ու արմավ է, Այլ՝ փոքրի՜կ, քարո՜տ իմ Հայաստանում: Իմ Հայաստանում հողը սակավ է, Կուզեմ հո՛ղ դառնալ իմ Հայաստանում...
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.44.15 | Сообщение # 49 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ՍԵՎԱՆԸ ԿՄՆԱ
Սևա՛ն, տխո՜ւր գեղեցկություն, Արցունքի կաթիլ, Դու մոր աչքի առջև մարող Մինուճար որդի:
Ուրիշ ազգեր ունեն օվկիան, Նաև՝ հսկա ծով, Մենք մի լճա՛կ ունենք միայն, Այն էլ՝ ցամաքող:
Այնժա՛մ միայն մեր աչքերի Լացը կցամաքի, Եթե մեր ծով աչքերի դեմ Լիճը չցամաքի...
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.44.44 | Сообщение # 50 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ՉՈՐՍ ՏՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Այնքան փոքր ես, որ չգիտենք՝ ____հողակտո՞ր ասենք: Այնքան քարոտ, որ չգիտենք՝ ____քարակտո՞ր ասենք: Սակայն ի՛նչ էլ, ի՛նչ էլ լինես՝ ____օջա՜խն ես մեր հոգու: Ահա ինչու ճիշտ է, որ քեզ... ____հոգու հատո՛ր ասենք:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
|