ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ 1936-2013
|
|
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.45.13 | Сообщение # 51 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ
Աշխա՛րհ, հիշի՛ր, որ հայոց Զավակները մեր Ավելի շատ զոհվե՛լ են, Քան թե... մահացել:
Ու խորհում եմ ես մեկ-մեկ, Թե դավերից հետո նենգ՝ Չար աշխարհում ո՞նց ենք մենք Բարի մնացել:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.45.37 | Сообщение # 52 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՊԱՐՏՔԸ
Հայկը Բելի դեմ ճակատամարտել, Հայոց երկիրն է չարից ազատել:
Հայոց երկիրն են ազատել սիրով Մեսրոպը գրով, Վարդանը սրով:
Դավիթն ազատեց երկիրը Սասուն, Իսկ Դավիթ-Բեկը՝ Սյունիք-Զանգեզուր:
Հայ ազատասեր քաջերը մեռան Հանուն Զեյթունի և Մուսա լեռան:
Ղուկասը զոհվեց, Հունանը նույնպես, Եվ Հայաստանը եկավ-հասավ մեզ:
Սիրենք այս հողը, պահենք, պահպանենք, Եթե այդ մարդկանց զավակներն ենք մենք:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.46.03 | Сообщение # 53 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ԳԼՈՒԽ ԽՈՆԱՐՀԵՆՔ
Գլուխ խոնարհենք նրանց դեմ լռին, Ովքեր գլուխ չեն խոնարհել չարին...
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.46.32 | Сообщение # 54 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ԲԱՆԱԼԻ
Վ. Մովսիսյանին
Հոռոմ տատը ղարսեցի էր, Ծեր էր և շա՜տ կանացի էր, Նա գաղթած էր և կարծում էր Ղարսի տունը կա՛:
Միշտ հիշում էր հի՜ն Երկիրը, Միշտ երգում էր հի՜ն երգերը, Իսկ գաղթելիս՝ տան դռները Պինդ փակել էր նա:
Երբ մեռնում էր, խաղա՜ղ պահ էր, Դա մի ուրիշ տեսակ մա՜հ էր, Ճերմակ բարձը ասես գա՜հ էր, Իսկ ինքը՝ արքա՜:
Վերջին պահին, երբ գնում է, Խոր գրպանից լուռ հանում է Մի բանալի... Եվ հանձնում է Թոռներին ներկա:
-Սա,- ասում է,- բալեք, ի՛մն է, Հիմա ձե՛րն է, բոլորի՜նն է՝ Ղարսի մեր տան բանալին է՝ Պահե՛ք՝ պետք կգա...
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.46.59 | Сообщение # 55 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՅՈԹ ՀՈԼՈՎՈՎ
Անծայրածիր տիեզերքում, Հողագնդում հսկայական՝ Կա հայկական փոքրիկ անկյուն՝ Սովետական նոր Հայաստան:
Երջանիկ ենք, որ աշխարհում - Պահած ոգին նախնիների, Զավակներն ենք մենք համարվում Սովետական Հայաստանի:
Մեր եռանդը և ուժն անհուն, Սիրտն ու կյանքը մեր թանկագին՝ Կտա՛նք առանց խնայելու Սովետական Հայաստանին:
Ախ, դեռ շա՜տ կան ցրված հայեր, Որոնց սրտում, հոգում, տանը Ազգափրկիչ լույս է դարձել Սովետական Հայաստանը:
Ամենուրեք և ամեն տեղ Հպարտ ենք մենք ամբողջ սրտով՝ Մեր այս ուժեղ, մեր այս անշեղ Սովետական Հայաստանով:
Շա՜տ ենք տեսել արյուն, հուզում, Ահա ինչու՝ նորից-նորից Խաղաղությա՜ն ձայնն է լսվում Սովետական Հայաստանից:
Գիտե՞ք, թե ո՛վ կհամարվի, Բախտավոր հայն այս աշխարհում: - -Ով որ ծնվի, ապրի, մեռնի Սովետական Հայաստանում:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.47.25 | Сообщение # 56 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ՀԱՅԱՍՏԱՆ՝ ԱՀԱ ԴՈՒ
Հերոսական էջեր ազդու՝ ահա դո՛ւ: Շինարարի զարկեր հատու՝ ահա դո՛ւ:
Մագաղաթներ հի՜ն-խնկարկու՝ ահա դո՛ւ: Եվ պոետնե՜ր քնարերգու՝ ահա դո՛ւ:
Տխո՜ւր երգեր պանդուխտ մարդու՝ ահա դո՛ւ: Կորուստ՝ երկո՜ւ միլիոն որդու՝ ահա դո՛ւ:
Վերածնվա՜ծ փոքրիկ ածու՝ ահա դո՛ւ: Անմահության մե՜ծ թեկնածու՝ ահա դո՛ւ:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.47.50 | Сообщение # 57 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ԻՄ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԵՐԿԻՐ
Հաճախ տունդ փլել, սյունն են այրել, Եվ նույնիսկ գարնանը ձյո՛ւն է արել, Կռունկն է միշտ տխուր խաբրիկ տարել՝ Եվ «Կռունկ» էր երգում, իմ Հայաստան: Քեզ խփել են հաճախ ձեռքերը բիրտ, Արնոտ յաթաղան է իջել գլխիդ: Բայց փրկվե՜լ է այսօր հերոս որդիդ Եվ այլո՛ց է փրկում, իմ Հայաստան:
Դու հզոր ես այսօր, ինչպես երբեք: Ավելի՛ն ես այսօր, քան թե երեկ: Ե՞րբ պիտի բոլորս մեկտեղ ապրենք Քո մայրենի գրկում, իմ Հայաստան: Փոքր ես, բայց որդիներ ունես հսկա, Նաև Մասիսի պես մի որդի կա - Ե՞րբ պիտի գրանցվի նա մշտական Քո տնային գրքում, իմ Հայաստան:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.48.31 | Сообщение # 58 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ԼՈՒՍԻՆ
Լուսին, հին ես, ինչպես Ժողովուրդը հայոց, Լուսին, փոքրանում ես Ու մեծանում ահա, Ի՞նչ պատահեց սակայն Ժողովրդին հայոց, Որ առաջվա նման Չի մեծանում հիմա:
Նա աճում է այսօր Դավթի նման հզոր, Հրաշքների հրաշքն Այս մեծ հողագնդի: Բայց կիսո՛վ է աճում, Եվ բախտավոր կեսն այդ Ունի հզո՜ր թիկունք Հզո՛ր ժողովրդի:
Դու կիսվում ես, լուսին, Ապա լրիվանում, Իսկ մի կիսված երկիր Ե՞րբ է լրանալու, Բախտ ու լեզու կիսված - Երկու շուրթեր կիսված Ե՞րբ են միանալու, Ե՞րբ են համբուրվելու...
Մարդիկ լրիվ սրտով Հազիվհա՛զ են ապրում, Իսկ մենք կիսված սրտով Այս ինչպե՞ս ենք ապրում: Ու ապրում ենք եթե Այսպես կիսված սրտով, Ապա ինչպե՜ս կապրենք Արդեն լրիվ սրտով...
Ժողովուրդն իմ, լուսի՛ն, Քեզնից մե՛ծ էր նույնպես, Շա՜տ էր և աստղերից, Բայց ի՞նչ մնաց, գիտե՞ս: Նա նման է հազիվ Քո փակագիծ-եզրին, Որ աշխարհի հանդեպ Հարցակա՛ն է կարծես:
Ամպի տակ ես մտնում Ու ելնում ես էլի, Մեր կեսն ամպի տակ է, Իսկ ե՞րբ պիտի ելնի: Արեգակն էլ, գիտես, Մայր է մտնում, ելնում, Իսկ ե՞րբ պիտի ելնեն Երկու միլիոն արև...
Ու ոնց դո՛ւ ես լույսդ Արեգակից առնում, Այդպես մյուս կեսն է Մեր արևից վառվում: Ու երկիրը կիսված Թող երևա նրա՛նց, Ում դրոշի վրա Մի լուսին կա կիսված...
Հասկանո՞ւմ ես, լուսին, Սուրը զարդեց լույսի՛ն: Եվ դրոշին նրանց Դու նմա՜ն չես լուսնի, Նման ես կեռ սրի Եվ կեռ յաթաղանի, Որ այդպես է թվում Արդեն քանի՛ տարի:
Դու մեզ ների՛ր, լուսին, Որ հուզված ենք այսպես, Մեզ հուզել են, լուսին, Եվ թողել են մեզ կես: Բայց փա՜ռք նրանց, ովքեր Փրկեցին այս կեսին, Եվ փա՜ռք նրանց, ովքեր Խորհեցին մեր մասին:
Միշտ նայում են հեռվից Լավ նկարին պատի, Բայց ուզում ենք մոտի՛ց Նայել Արարատին: Դա լոկ հարց չէ սարի, Այլ դա հարցն է Դա՛րի - Ինչ մե՛զ եղավ, թող որ Այլոց չպատահի՛:
Նայում ենք քեզ, լուսին, Եվ ամպ չկա երկնում, Լոկ մի ամպ կա, լուսին, Ամե՛ն ազնիվ հոգում: Դու հայ հոգու նման Բզկտված ես, շիկնած, Կողքիդ աստղերն ասես Հայ մարդիկ են ցրված:
Մի օր պիտի հերկենք Քո դաշտերը վայրի, Իսկ ե՞րբ պիտի հերկենք Դաշտերն Ավարայրի: Քո երեսը մյուս Մենք տեսել ենք, լուսին, Իսկ ե՞րբ պիտի տեսնենք Այն երեսը Մասսի:
Լուսինն այդքան հեռու, Մարդու ո՛տք է հասել, Մասիսն այսքան մոտիկ, Դեռ չե՜նք կարող հասնել: Ախ, մեզ պետք է, հոգի՛ս, Մարել մի հի՜ն կարոտ - Կամ դո՛ւ արի, Մասիս, Կամ թե՝ մե՛նք գանք քեզ մոտ:
Մնանք վաղվա հույսին: Բարի գիշեր, լուսի՛ն:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.48.58 | Сообщение # 59 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ՈՐՏԵ՞Ղ Է ՔՈ ՀԱՅՐԵՆԻՔԸ
Հնարավոր չէ՝ տանն օտարի Մարդ իրեն տանտեր զգա անկեղծ: Որտեղ լեզուն է քո մայրենի - Քո հայրենիքը այնտե՛ղ է հենց...
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.49.25 | Сообщение # 60 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ՍՐՏԻ ՉԱՓ ԵՐԿԻՐ
Աշխարհի քարտեզն ահա իմ դեմ. Դու այնտեղ՝ փոքրի՜կ, բայց քաղցրանո՜ւն: Թույլ տուր՝ ողջ սրտով քեզ համբուրեմ - Դու մի սրտի չափ տարածություն...
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
|