ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ 1936-2013
|
|
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.11.09 | Сообщение # 11 |
![ARTARAMIS](/avatar/97/317616.jpg) Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Մենք կարող էինք չլինել հիմա... Բայց որովհետև եղա՛նք աշխարհում՝ Հենց դրա համար, հենց դրա համար Արժե, որ հայտնենք շնորհակալություն:
Մայր բնությանը և մեր մայրերին, Ուսուցիչներին և ընկերներին - Որպես հարգանքի շարունակություն՝ Միասին հայտնենք շնորհակալություն:
Հերթո՛վ ենք եկել և կանցնենք հերթով: Եվ նրանց, ովքեր մեր մահից հետո Մեր անունները կհիշե՛ն կյանքում - Նախապես հայտնենք շնորհակալություն:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.11.35 | Сообщение # 12 |
![ARTARAMIS](/avatar/97/317616.jpg) Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ
Արդյոք ինչո՞վ է կյանքը գեղեցիկ. Մանուկներո՜վ է կյանքը գեղեցիկ:
Գեղեցիկ է նա և հրաշալի՝ Սիրահարներո՜վ ամբողջ աշխարհի:
Գեղեցիկ է նա ուսուցիչներո՜վ՝ Հոգեկան ու նուրբ սնուցիչներով:
Գեղեցիկ է նա ուսանողներո՜վ, Մեր ծնողներո՜վ, մայրակա՜ն սիրով:
Եվ ճերմակահեր, նաև ազդեցիկ Ծերուկներո՛վ է կյանքը գեղեցիկ...
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.12.02 | Сообщение # 13 |
![ARTARAMIS](/avatar/97/317616.jpg) Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ՅՈԹ ԱԶՆԻՎ ՊԱՏԳԱՄ
Ուսուցչուհին ասաց մեզ. -Ձեզ յոթ սեր եմ պատգամում - Նախ՝ Հայրենի՛ք սիրեցեք, Ուրիշ մեծ սեր չի լինում:
Ծնողներին սիրեցեք - Նրանցի՛ց եք ծնվել դուք: Եվ մայր լեզուն սիրեցեք - Նրանո՛վ եք սնվել դուք:
Բնությունը սիրեցեք - Մա՛րդ կպահի նա միշտ ձեզ: Ազնվությունը սիրեցեք - Վա՛րդ կպահի նա միշտ ձեզ:
Միշտ սիրեցեք աշխատանք Ու մեծ արվե՛ստ սիրեցեք: Եվ այս հավերժ լուսնի տակ Մեկին հավե՛րժ սիրեցեք...
Ով իրեն է լոկ սիրում՝ Նա դժբախտ է աշխարհում: Յոթ սրբություն թե սիրեք - Յոթնապատիկ կսիրվեք...
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.12.34 | Сообщение # 14 |
![ARTARAMIS](/avatar/97/317616.jpg) Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ
Քիչ է լինում, երբ նույն պահին՝ _______և ուրախ ենք, և տխուր ենք: Հենց այդպիսի վայրկյան է մի՝ _______դպրոցական վերջին զանգը: Ուրախ ենք, որ ավարտում ենք: _______Տխուր ենք, որ ավարտում ենք: Ասես լաց ու ծիծաղ լինի _______դպրոցական վերջին զանգը:
Եկանք այստեղ յոթ տարեկան, _______տասնյոթ ենք գնում սակայն: Ասես լինենք կայարանում, _______և պատրաստ է մեր գնացքը... Փոքրի՜կ էինք, անմե՜ղ, արդա՜ր: _______Հիմա մե՛ծ ենք, հակասակա՛ն. Հասունության նախերգանքն է _______դպրոցական վերջին զանգը:
Շատ սիրելի ուսուցիչնե՛ր, _______մենք գնո՛ւմ ենք, դուք մնո՛ւմ եք: Եվ վառվում է մեր սրտերում _______պատանեկան ափսոսանքը, Որ ձեզ հաճախ չե՜նք հասկացել, _______չե՜նք մտածել՝ մեծանում եք, Եվ ձեր կյանքն էլ կարճ է, ինչպես... _______դպրոցական վերջին զանգը:
Ներողությո՜ւն, ներողությո՜ւն, _______որ տվել ենք ձեզ նեղություն: Թե չընդունվենք ինստիտուտներ, _______դուք չտխրեք՝ բա՛րդ է կյանքը: Սակայն ի՛նչ էլ դառնանք կյանքում, __ _____ապրելու եք դուք մեր հոգում, Եվ մեր հոգու ձայնն է ասես _______դպրոցական վերջին զանգը:
Ա՜խ, մեզ համար ամենամե՜ծ _ ______դասամիջոցն սկսվում է... Սակայն մի՞թե կմոռացվի՝ _______մեկտեղ ապրած տասնամյակը: Հրաժեշտ ենք տալիս մենք ձեզ, _______բայց հուշերին՝ անհնա՜ր է, Եվ ավելի թող մեզ կապի _______դպրոցական վերջին զանգը:
Հողագունդը մի մեծ զանգ է՝ _______տիեզերքի անհունում խոր: Թող միշտ լսվի նրա ձայնը, _______թող չավերի նրան զենքը... Մենք չենք ուզում, որ աշխարհի _______Վերջին զանգը հնչի մի օր: Այս աշխարհում թող հնչի լոկ _______Դպրոցակա՛ն վերջին զանգը:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.13.05 | Сообщение # 15 |
![ARTARAMIS](/avatar/97/317616.jpg) Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ՄԱՇՎԱԾ ԳՐՔԵՐ
Մաշվա՜ծ գրքեր, մաշվա՜ծ գրքեր, Գրքեր դեղնա՜ծ ու անշո՜ւք: Որքա՜ն մտքեր, որքա՜ն կրքեր Եվ ընկերնե՜ր ունեք դուք:
Ո՞վ իմանա՝ լուռ ու անքուն Ո՞ւմ եք վառել, ո՛ւմ գերել, Եվ քանիսի՛ սրտին, հոգուն Վիշտ ու ժպիտ եք բերել:
Բարա՜կ, տանջվա՜ծ ձեր թերթերին Ո՞վ է արցունքն իր թողել, Ո՞վ է գրել ձեր էջերին Երախտիքի ջերմ տողեր:
Գրքեր, երնե՜կ լինեմ ձեզ պես՝ Օգնե՛մ, հոգնե՛մ օր-օրին, Միայն հոգուս գանձերն ամբողջ Տամ բոլորի՜ն, բոլորի՜ն:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.13.36 | Сообщение # 16 |
![ARTARAMIS](/avatar/97/317616.jpg) Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ԳՅՈՒՂԻ ԵՐԵԽԱՆԵՐ
Փոշոտ ճամփին, դաշտում և արտերի եզրին Վազվզո՜ւմ եք, կանչո՜ւմ, քշում փայտե ձիե՜ր: Թող այս երգը լինի ձեր մանկության մասին, Գյուղի՜ երեխաներ, գյուղի՜ երեխաներ:
Բարակ առվի վրա կամուրջներ եք շինում, Որ մրջյուններն անցնեն ապահով ու հարմար, Իսկ երբ հանկարծ ջուրն է կամուրջները տանում, Վշտանում եք կորած մրջյունների համար:
Ինքներդ դեռ գառներ՝ դուք գառներ եք պահում, Ասում՝ սարից այն կողմ... կա հեքիաթի երկիր: Հետո հեռուստացույց ու կինո եք նայում Ու աշխարհի մասին դատում հետաքրքիր:
Ախ, անհա՜յտ եք դուք դեռ, միամի՜տ ու անկեղծ, Եվ անհա՜յտ են ձեզ էլ միլիոնավոր բաներ, Սակայն վաղը պիտի հայտնի՜ դառնաք ու մեծ, Գյուղի՜ երեխաներ, գյուղի՜ երեխաներ...
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.14.00 | Сообщение # 17 |
![ARTARAMIS](/avatar/97/317616.jpg) Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Երբ հեռու տեղից գալիս եմ գյուղ, Մի ծանոթ հույզ է սիրտս պատում, Եվ միշտ աղմուկով ու աներկյուղ՝ Ինձ մանուկներն են շրջապատում:
Թողած խաղերը, թողած հեռուն, Հավաքվում են իմ շուրջը սրտանց, Նրանք լավ գիտեն «Արմո քեռուն», «Արմո քեռին» էլ գիտե նրանց:
Նայում եմ ես այդ փոքրիկներին Ու նախանձում եմ նաև մեկ-մեկ. Նրանք կհասնեն իմ տարիքին, Իսկ ես չե՜մ հասնի նրանց երբեք...
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.14.33 | Сообщение # 18 |
![ARTARAMIS](/avatar/97/317616.jpg) Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ԾՆՈՂՆԵՐ ԵՎ ԶԱՎԱԿՆԵՐ
Մեր ծնողները քիչ են օգնել մեզ, Սակայն պաշտում ենք նրանց մշտապես: Աշխա՜րհ ենք տալիս մեր զավակներին, Սակայն... դժգո՛հ են նրանք մշտապես:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.15.05 | Сообщение # 19 |
![ARTARAMIS](/avatar/97/317616.jpg) Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ԶՂՋՈՒՄ
Կանաչ հովտում, թփի տակ, Այն աղբյուրը, ա՜խ, դեռ կա, Որին մանուկ ժամանակ Քա՛ր եմ նետել մի անգամ:
Երբ հիշում եմ ես նորից Նրա կանչը մեղմագին, Վաղո՜ւց նետված այն քարից Պղտորվում է իմ հոգին...
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.15.35 | Сообщение # 20 |
![ARTARAMIS](/avatar/97/317616.jpg) Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ԾՆՈՂԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐ
Գյուղի իմ դպրոց՝ պարզ ու հասարակ, Իմ ակադեմիա և համալսարան...
Մեր ծնողական ժողովներում Լոկ մայրե՜ր էին լինում նստած... Ատելությունը մեր սրտերում «Կռիվ» բառի հետ ծնվեց, մնաց:
Ախ, շա՜տ-շատերս չունեինք հայր, Սակայն ունեինք տխուր մայրեր, Որ զարմանալի արագությամբ Ծերանում էին մեր աչքի դեմ:
Հոտ էինք քաշում երկա՜ր-երկա՜ր՝ Հացի դատարկված ամբարներից... Կամ ուզում էինք հիվանդանալ, Որպեսզի զրկվենք ախորժակից:
Խաղալիք էին ծախում հացով Հեռվից գյուղ բերված գերի մարդիկ: Բայց ինչպե՞ս գնել դա չեղածով. Մեզ և հաց էր պետք, և խաղալիք:
Թող անցյալ մնա դա, Հայրենի՛ք:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
|