ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ 1936-2013
|
|
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.34.57 | Сообщение # 31 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ
Կրակն անցնում՝ հուրն է անցնում, ____բայց կա հո՛ւրդ, Սայաթ-Նովա, Սի՛րտ ես վառել, ամեն սրտում ____կա անո՛ւնդ, Սայաթ-Նովա, Խալխի նոքար չլինեիր, ____չէի՜ր լինի երգի արքա՜, Մեր այս դարին այնքա՜ն է պետք ____բարությունդ, Սայաթ-Նովա:
Աշխարհն ո՞ւմ է մնացել, որ... ____Բայց քեզ մնա՛ց և հա՛ր մնաց: Քո գնալով այս աշխարհին ____մա՛զ չէ՝ պակաս աշխա՛րհ մնաց, Ամեն երգդ քեզնից էլ շա՜տ ____երկիր գնաց և դա՛ր մնաց, Բախտավոր են, ա՜խ, քեզանից ____ծով երգերդ, Սայաթ-Նովա:
Քեզ պալատից արքան հանեց, ____գտար հոգո՛ւ բյուր պալատներ: Սիրտդ վանքում աղոթք չարեց, ____վա՛նքը պիտի քեզ աղոթեր, Քո սիրելին միա՜կը չէր, ____սիրում են քեզ միլիո՛ն սրտեր, Ծիածանից շատ գույն ունի ____բնությունդ, Սայաթ-Նովա:
Ոչ ոք քեզ պես դեռ չի երկնել ____Եվ չի երգել եռալեզու, Եղբայրության մասին կյանքում ____քի՛չ ես խոսել: Հուզե՛լ ես դու: Ու թե այսօր ողջ աշխարհը ____լրիվ անգիր քեզ չի ասում, Մեղքը մե՛րն է: Թող մեզ ների՜ ____մեծությունդ, Սայաթ-Նովա:
Երկու հարյուր հիսուն տարիդ ____տոնեցինք մենք՝ երգիչ դարձած, Ո՜ւր էր՝ քեզ պես մե՛նք էլ մնանք, ____երբ կգնանք մի օր անդարձ: Հավատում ենք քո գալիքին ____ու երանի՜ տալիս նրանց, Որ կտոնեն երկու հազար ____հինգ հարյուրդ, Սայաթ-Նովա:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.35.23 | Сообщение # 32 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ԹՈՒՄԱՆՅԱՆ
Ինչպե՞ս գրեմ այնպիսի երգ, Որ հմայե՜մ բոլորին - Գիտնականի՛ն, մանկավարժի՛ն, Գյուղացուն ու բանվորին, Որ այդ երգը և պա՛րզ լինի Եվ խո՛ր լինի անսահման: - Դրա համար պետք է լինել Առնվազն... Թումանյան:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.35.54 | Сообщение # 33 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ՏԵՐՅԱՆ
Մեզ համար ո՞վ է Վահան Տերյանը. Մեր հույզի ծովն է և գաղտնարանը, Սիրող սրտերի ավետարանը - Ահա թե ո՛վ է Վահան Տերյանը:
Ոգեղեն լույս է և անձրևոտ է, Նաիրյան երկրի նման թախծոտ է: Երազկոտ հոգու նվագարանը - Ահա թե ով է Վահան Տերյանը:
Մենավոր սիրտ է, սակայն մեզ հետ է, Մթնշաղի պես անձեռակերտ է, Ամենից քնքո՜ւշ հայ նաիրյանը - Ահա թե ով է Վահան Տերյանը:
Նա քնարական հայոց գրիչ էր, Նաև պետական ազնիվ գործիչ էր, Հանգավ, որ շողա՜ իր լեռնաստանը - Ահա թե ով է Վահան Տերյանը:
Եկել-անցել են ծեր արքաները, Եկել-անցել են տեր արքաները, Նա հավերժ տե՜ր է մեր հոգու տանը - Ահա թե ով է Վահան Տերյանը:
Սրտի ու հոգու նո՜ւրբ Հայաստանը՝ Վահան Տերյա՜նը, Վահան Տերյա՜նը:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.36.34 | Сообщение # 34 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ՉԱՐԵՆՑ
Չարերն ինչե՜ր չարեցին: - Չարչարեցին Չարենցին:
Չնչի՜ն մեղքեր ճարեցին՝ Սեգ ճակատին շարեցին:
Եվ... «Հանճա՜ր է» - ճառեցին: Չարերն ինչե՜ր չարեցին:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.37.00 | Сообщение # 35 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ԻՍԱՀԱԿՅԱՆ
Հոգիս անզո՜ր է այս վիշտը կրել, Լոկ երա՜զ մնաց երազն իմ հոգու, Մայրիկիս մասին երգ էի գրել, Եվ ինձ ասացին՝ հավանե՛լ ես դու:
Եվ ինձ ասացին, թե վարպետը մեր Ուզում է խոսել, զրուցել քեզ հետ... Կա՞ր ուրիշ մի բախտ դրանից էլ վեր, Բայց ներիր՝ չեկա՜, սիրելի վարպետ:
Բայց ներիր, չեկա: Չէ՜ի կարող գալ: Դեռ աննշա՜ն էր վաստակը երգիս: Ասացի՝ կյանքը հավե՜րժ է, երկա՜ր, Դեռ կհանդիպեմ մի օր վարպետիս:
Ասացի՝ գրեմ երգեր այնպիսի՛, Որ ուրախանա՜ նահապետը ծեր: Իսկ մահվան, իսկ մահվան մասին, Քո մահվան մասին... չէի մտածել:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.37.30 | Сообщение # 36 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ԴԵՄԻՐՃՅԱՆ
Դեմիրճյանը գրել է մի «Վարդանանք», Որով պիտի ավելի շատ մարդանանք:
Նա գրել է մի իմաստուն պատմավեպ Եվ խփել է նպատակին անվրեպ:
Ով չի սիրում Հայաստանը, կգնա՛, Իսկ Դերենիկ Դեմիրճյանը կմնա:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.37.58 | Сообщение # 37 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ՍԵՎԱԿ
Սիրելի Սևակ, Ես համբուրե՜լ եմ շիրիմը քո թանկ Եվ ուխտատեղի կոչել սիրելի: Եվ նրա համար, որ հողագնդում եղել է Սևակ, Հողագունդն արժե սիրել ավելի՛:
«Ինչքա՜ն բաներ կան կյանքում ատելի, Ես չգիտեի...»: Գրել ես, սակայն... Սիրե՜լ ես էլի:
Մարդկանց սիրում են... ծնվելուց առաջ, Նաև՝ ապրելի՛ս, երբ ազնիվ են, քաջ: Սիրելի մարդկանց՝ մեծ երախտիքով Սիրում են նաև... մեռնելուց հետո: Հիշենք, թե որքա՜ն Սուրբ շիրիմներ կան, Որ ապրողներից թա՛նկ են ավելի: Եվ մեկն էլ քոնն է, Պարույր սիրելի: Հայ ազգի զավա՜կ, Սիրելի Սևակ:
Ահա թե ինչու Ես չեմ երկնչում Ազդարարելու ի լուր աշխարհի «Ինչքա՜ն բաներ կան կյանքում սիրելի, Ես չգիտեի...»:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.38.34 | Сообщение # 38 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ե՛վս մի մեծ մարդ աշխարհից գնաց: Ընկավ անտառի կաղնին դիրիժոր: Այս մեծ կորուստի ցավը, անկասկած, Մենք կհասկանանք վաղն ավելի խոր:
Դու խորհրդանիշ՝ մեր նոր մեծության: Աշխարհում երգդ կհնչի՜ հավերժ: Դու երաժշտության Մարտիրոս Սարյան, Նա՝ Խաչատրյան նկարչության մեջ:
Միշտ էլ ապրեցիր անհանգիստ սրտով Եվ հանգիստ գտար հողում հայրենի: Մեր հողը սուրբ է, իսկ մեծ մարդկանցով Նա սրբությո՛ւն է դառնում ավելի:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.39.02 | Сообщение # 39 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Սիրում էիր ասել. «Ինձ մի՛ լացացնի»: Սակայն ինչո՞ւ այդպես... Դու մեզ լացացրիր:
«Հայը,- ասում էիր,- պիտի հավերժ ապրի»: Դո՛ւ ինչո՞ւ չապրեցիր, հայոց ազնիվ որդի:
Մարեցիր մայր հողում և այստե՛ղ ես ննջում: Քո գրած էլեգիան՝ քեզ համար է հնչում...
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 09.39.31 | Сообщение # 40 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ՇԻՐԱԶ
Ազգի սիրված սիրերգակը Ծննդավայր այցելեց, Եվ մոր տված թաշկինակը Արփաչայի մեջ նետեց:
-Ո՞ւր ես նետում թաշկինակը,- Բանաստեղծին ասացին,- Մայրիկիդ սուրբ հիշատակը Պահիր քեզ մոտ առանձին:
-Մայրիկիս սուրբ թաշկինակը Թող Վանա ծով ուղարկվի, Որ դրանով հին Երկիրը Իր արցունքները մաքրի...
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
|