Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSЧетверг, 2024-03-28, 17.45.27
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
Forum » ARMENIA » ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ.Армянский язык » ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ: АРМЯНСКИЙ НА ЛАДОНИ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ: АРМЯНСКИЙ НА ЛАДОНИ
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 07.26.37 | Сообщение # 71
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 70. ԻՄԱՑԻՐ, ԹԵ ՈՒՄ ԵՍ ՓՆՈՎՈՒՄ
Բոլորս էլ գիտենք եւ գործածում ենք  փնթի բառը: Ըստ ժամանակակից բառարաններիՙ փնթի նշանակում է «կեղտոտ, անմաքուր», ինչպես նաեւՙ «հարդարանքին, կարգուկանոնին չհետեւող մարդ»:

Այժմ տեսնենք, թե ինչ կա թաքնված այս բառի մեջ: «Արմատականից» տեղեկանում ենք, որ  փնթի նշանակում է «կեղտոտ, զզվելի»: Եվ զարմանալին այն է, որ բարդ բառ է: Կազմված է փին եւ  թի բառերից: Իսկ ի՞նչ է նշանակում  փին բառը: Ըստ «Արդի հայերենի բացատրական բառարանի»ՙ  փին նշանակում է «կեղտ, կղկղանք»: Ըստ Ստ. Մալխասյանցի բացատրական բառարանիՙ «մարդկային աղբ, ցին»: Ըստ «Արմատականի»ՙ  փին նշանակում է «աղբ, կղկղանք»: Եվ ամենակարեւորը, որ  փին -ը բնիկ հայերեն բառ է:

Այժմ դառնանք  փնթի բառին: Այն փաստորեն նշանակում է «աղբի, կղկղանքի թի»: Այսպիսի պատկերավոր բառակազմություններ շատ կան ժողովրդական լեզվի մեջ: Օրինակՙ փնթիփարախ բառը, որը նշանակում է «կեղտոտ, փնթի», կազմված է  փին ,  թի ,  փարախբառերից, այսինքնՙ «ախոռի աղբի թի»: Շամշադինի (այժմՙ Տավուշի մարզում) գյուղերից մեկում կա  աղբդենգցի բառըՙ  աղբի գոգաթիակ նշանակությամբ: Ինչպեսՙ  ձեռնասուն ՙ «մեկի ձեռքի տակ սնված, դաստիարակված»,  մոխրատիտիկ «մոխրի մեջ նստող, հեքիաթային շնորհալի գեղեցիկ որբ աղջիկ», հիմաՙ «մոխրոտիկ» (բայցՙ լուսատտիկ - լուսավոր տուտ, պոչ, ագի, ծայր ունեցող) եւ այլն:

Այս բառը մեզանից փոխառել են վրացիները`  փինթի ձեւով եւ նույն իմաստով, նույնը` ասորիները, թուրքերը, թաթարները եւ այլն:

Եթե մարդ մշտապես իմանա, թե ինչ է նշանակել իր գործածած բառը, երեւի ավելի զգույշ լինի: Սակայն բառերը երբեմն հեռանում են իրենց նշանակած նախնական իմաստից, այն մթագնում է, եւ բառը դառնում է շատ սովորական, ու առաջին դասարանի դասագրքում արդեն տպագրվում է «Փնթի Սեթը »ոտանավորը:

Առաջին հայացքից գայթակղիչ է թվում  փինաչի բառն էլ  փին բառով բացատրելը, բայց փինաչի -ն պարսկերեն բառ էՙ  փինա «կարկատան» արմատից կազմված, եւ նշանակում է «հին կոշիկներ կարկատող», ինչպես նաեւՙ «վատ, անհմուտ արհեստավոր»:

Այսինքնՙ զգույշ գործածենք բառերը, որովհետեւ, եթե մեկին փնովում ենք, նշանակում է նրա գլխին աղբ ու կեղտ ենք լցնում, եթե խորանանք բառի ստուգաբանության մեջ:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 07.29.01 | Сообщение # 72
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 71. ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ ԵՂԱՆԸ
Իրոք, շատ զարմանալի է բառերի աշխարհը: Մենք ամեն օր հարյուրավոր, եթե չասենքՙ հազարավոր, բառեր ենք գործածում, օգտվում նրանցից ու շատ հաճախ չենք էլ ճանաչում նրանց, չգիտենք նրանց ծագումը, չենք հետաքրքրվումՙ «ով ում բարեկամն է»: Եվ դա բնական է: Ի՞նչ կարիք կա հիշելու, թե այսօրվա մեր լեզվումամուր նստած այս կամ այն բառը որտեղից է եկել, ինչպես է ստուգաբանվում:

Բայց սա առաջին, սովորական հայացքի դեպքում: Երբ որոշ չափով խորանում ենք բառերի ստուգաբանությանմեջ, պարզում նրանց ծագումն ու հարազատությունը այլ բառերին, դրանք դառնում են ավելի հետաքրքիր, ավելի իմաստալի ու, որքան էլ զարմանալի է, ավելի սիրելի: Նրանք դառնում են ժամանակի յուրօրինակ մեքենաներ, որոնք մեզ դարերով ու հազարամյակներով հետ են տանում, հասցնում նախապատմական ժամանակներ, ցույց տալիս այն ժամանակվա մարդկանց փոխհարաբերությունները, ազգերի շփումներն ու առնչությունները:

Դժվար թե լեզվաբանական հատուկ պատրաստվածություն չունեցող մարդկանցից որեւէ մեկը գլխի ընկնի, որ բոցաշունչ հեղափոխականը եւ հողագործական  եղան գործիքը նշող բառերը նույն  յեղ արմատից են առաջացել:

Այս անգամ կխոսենք հայերենի  յեղ արմատի եւ նրանից առաջացած բառերի մասին:

Յեղ արմատը նշանակել է «փոխել, մի վիճակից մեկ այլ վիճակի բերել»: Սրանից են կազմված  յեղուլ ՙ «փոխել, դարձնել, վերածել»,  յեղել ՙ «ծռել, թեքել, շեղվել»,  յեղափոխել, յեղաշրջել, յեղափոխություն բառերը:

Անցյալ դարի 60-ական թվականներին Պարույր Սեւակը, որպես հիմնավորում բերելով  յեղարմատի «մի վիճակից մեկ այլ վիճակի բերել» իմաստը, պաշտպանում էր հեղափոխություն բառը, որն արգելված էր գործածության համար: Նա պնդում էր, որ  ռեւոլյուցիա բառը չունի այդ նուրբ իմաստը: Փառք Աստծու, հիմա որեւէ մեկի մտքով չի անցնում  հեղափոխությունհիանալի բառի փոխարեն գործածել  ռեւոլյուցիա օտար եւ դժվարահունչ բառը:

Նույն արմատից է նաեւ  եղանակ բառը, որ նշանակել էՙ «1. կերպ, ձեւ, տարազ: 2. Տարվա չորս բաժանումները: 3. Նվագ: 4. Գրքի առանձին բաժինները»:

Արմատի կրկնությամբ ունենք  յեղյեղել ՙ «փոփոխել»,  յեղյեղուկ «փոփոխական» բառերը: Յեղ արմատն առնվում է նաեւ հողագործական իմաստով եւ նշանակում է «հողը արորով դարձնել արեւի դեմ, որպեսզի լավ այրվի եւ զորանա»: Այս արմատի երկրորդական ձեւն է եղ, որ նշանակում է «եղած, գոյացած բան»: Սրանից է այսօրվա  եղելություն բառը:  Եղան բառը կազմված է  ան մասնիկովՙ  եղ կամ  յեղ ՙ «դարձնել, շրջել, փոխել» արմատից: Եղանը այն գործիքն է, որով շրջում են կալը, խոտը, այսինքնՙ նույն «շրջել» իմաստն է այստեղ:

Երեւի թե առաջին հեղափոխականը եղանը ձեռքին փորձել է շրջել աշխարհը:

Այսինքնՙ թող ո՛չ հեղափոխականը շատ հպարտանա, ո՛չ էլ եղանը ձեռքին շինականը տրտմի. բառի առաջ նրանք հավասար են, ինչպես եւ Աստծու առաջ:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 07.31.03 | Сообщение # 73
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 72. ԽՌԻԿ ՏԱԼ
Բոլորս գիտենք, որ  խռիկ տալ նշանակում է «քշել, վանել, հեռացնել, վռնդել, փողոց նետել»: Իսկ ի՞նչ է այդ  խռիկը , որ միանգամից այսքան բան է նշանակում: Տեսնենք, թե դրան այդ իրավունքն ով է տվել:

Խռկել -ը հնդեվրոպական բառ է եւ սերտորեն առնչվում է ռուսերեն улица «փողոց» բառին։  Խռիկ տալ ոճի միաձույլ ձեւն է  խռկել -ը, որ նույնպես գործածվում է Երեւանի եւ այլ բարբառներում, նույն իմաստով։

Խռկել -ը սաստկական ձեւն է  խրկել բայի, իսկ  խրկել -ը նույն  ղրկել բառն է. հաճախ է բառասկզբի  ղ -ն դառնում  խ :

Ղրկել -ը կրճատված է  ղարկել ձեւից, որն առաջացել է  ուղարկել բայից: Ուղարկել նշանակում է «ուղի արկանել», այսինքնՙ «ուղի ձգել, ուղի նետել, ուղու մեջ գցել»: Այսինքն, ուղի բառից առաջացած  ուղի արկանել ոճի ընթացքն է եղել  ուղարկել > ղարկել > ղրկել > խրկել > խռկել > խռիկ տալ։

Հայտնի է, որ հայերեն  ուղի «ճանապարհ» բառը նույնն է ռուս.  улица «փողոց» բառի հետ։ (Ռուս.  улица -ն կազմված է  ули արմատականիցՙ  ца մասնիկի հավելումով):

Ի դեպ,  հուղարկավորություն բառը ժողովրդական ստուգաբանությամբ մեկնում են իբր «հող ուղարկել», որը, բնականաբար, ճիշտ չէ: Հուղարկավորություն, յուղարկաւորությիւն կամ յուղարկութիւն բառը, ինչպես արդեն կռահեցիք, նշանակում է «ի ուղի արկանել», այսինքնՙ «վերջին ուղու մեջ գցել, ճանապարհել»:

Երբ միանգամից ասում ենք, թե հայերեն  խռկել -ը եւ ռուսերեն  улица -ն գրեթե միեւնույն բառերն են, մարդ չի ուզում հավատալ: Բայց երբ ձայնափոխությունների շարքը ճշտությամբ եւ կետ առ կետ հաստատում է նույնը, այլեւս կասկած չի մնում։


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 07.36.46 | Сообщение # 74
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 73. ԾԵԾԵԼ, ԹԵ՞ ԳԱՆԱՀԱՐԵԼ
Եթե այսօր մի դատավոր ինչ-որ դեպք նկարագրելիս ասի, թե ամուսինը գանահարել է կնոջը, ապա ամուսինը կբողոքիՙ կասի, որ ինքը այդպիսի բան չի արել, ինքը ուղղակի ծեծել է:

Այո՛,  գանահարել, գանակոծել, գանել բառերն այսօր գրեթե անհասկանալի են եւ հնացած: Դա է պատճառը, որ ամուսնուն թվացել է, թե գանահարելն այլ բան է, ծեծելըՙ այլ: Իսկ այսօրվա իմաստով  ծեծել գաղափարն արտահայտելու համար հայերենն ունի բազմաթիվ բառեր.  ծեծել, թակել, տփել, գանել, փայտել, դնքստել, քոթակել, մտրակահարել, ճիպոտահարել, կռփահարել, ձաղկել եւ այլն: Հոմանիշների բառարանը տալիս է մոտ 130 բառ եւբառակապակցություն:

Տեսնենք, թե այս բառերից մի քանիսը ինչ ծագում եւ ինչ պատմություն ունեն եւ, ի վերջո, ամուսինը գանահարե՞լ է, թե՞ ծեծել:

Ծեծ -ը բնիկ հայերեն բառ է եւ նշանակում է «մարմնին հասցվող ցավագին հարվածներ, ինչպես նաեւ օրանը կալսելը, այսինքնՙ ծեծելով հացահատիկն առանձնացնելը հարդից»:

Ի՞նչ կապ կա հացահատիկը կալսելու եւ մարդ ծեծելու միջեւ: Նշենք, որ  ծեծել սկզբնապես նշանակել է հենց օրանը կալսելը: Հիշենք  «Սանդ ծեծողին դըխկ ասող» հոյակապ առածը: Հացահատիկը ծեծելու գաղափարից հետագայում փոխաբերական իմաստով առաջացել է այսօրվա առաջին նշանակությունըՙ «մարմնին հարվածելը»: Ունենք մի հին եւ ընտիր բառՙ ծանծ , որ նշանակում է «հացահատիկի կեղեւ, խզուզ, հարդ», եւ փաստորեն կապվում է կալը ծեծելու գործողության հետ:

Նույնն է  տփել բարբառային բառը, որն այսօր առաջին հերթին նշանակում է «ծեծել»: Սա եւս առաջացել է գյուղատնտեսական գաղափար արտահայտող տափել, տափանել բնիկ հայերեն բառից, որը նշանակում է «հարվածելով տափակացնել, հարթեցնել, հատկապեսՙ ցանած արտի երեսը տափանով հարթել»: Հետագայում դարձյալ փոխաբերական իմաստ է ձեռք բերել եւ նշանակել է «ծեծել»:

Տափել բառը նշանակում է նաեւ «թաքնվել»: Սա եւս բացատրվում է բառի «տափականալ, գետնին հավասարվել, հարթվել» իմաստով: Հիշենք  տափկնոցի խաղը, որը նույն պահմտոցին է:

Թակել բառի արմատն է  թակ -ը (ծայրը կունտ գլխով փայտՙ ցից խփելու, ձավար, բուրդ, լվացք ծեծելու եւ այլ գործողություններ կատարելու համար): Դարձյալ բնիկ հայերեն բառ է: Դարձյալ հետագայում փոխաբերաբար ձեռք է բերել «ծեծել» իմաստը:

Գան բառը այս շարքում միակ բառն է, որ ստեղծվել է հենց այսօրվա  ծեծ իմաստով: Բնիկ հայերեն բառ է, որից ունենք  գանել, գանակոծել, գանահարել եւ այլն: Սրանք այսօրվա մեր բանավոր խոսքից գրեթե դուրս են մղվել: Իսկ  ծեծել, թակել, տափել, տփել բառերն զբաղեցրել են նրանց տեղը:

Այսինքնՙ բառերի փոխաբերական իմաստներն ավելի ուժեղ են գտնվել, քանի որ ամեն օր աչքի առաջ են եղել (հողը տափանել, ձավարը ծեծել, հացահատիկը ծեծել, ցիցը թակել եւ այլն), եւ դուրս են մղել ավելի վերացական բառը:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 07.39.17 | Сообщение # 75
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 74. ԶԱՐՄԱՆԱԼԻ «ԳԱԼ» ԲԱՌԸ
Ինչո՞ւ է զարմանալի այս բառը, ինչե՞ր է թաքցնում իր մեջ, որ առաջին հայացքից չեն երեւում: Եկեք միասին գնանք  գալ -ի հետեւից, բացահայտենք նրա գաղտնիքները: Դրա համար ըստ ժամանակակից բառարանների, տանք երեք բառի բացատրություն:

ԳԱԼ «ոտքով կամ փոխադրանու միջոցով շարժվել դեպի խոսողի կողմը, ժամանել, տեղ հասնել, հաճախեл» եւ այլն: «Արդի հայերենի բացատրական բառարանը» 33 նշանակություն է տվել գալ բառի համար:

ԶԳԱԼ «զգայարանով ընկալել, հոգեպես ապրել, գիտակցել, գնահատել, կռահել» եւ այլն:

ԶԵԿՈՒՑԵԼ «պաշտոնական տեղեկություն ներկայացնել, տեղեկացնել, հաղորդել» եւ այլն:

Ինչպես տեսնում ենք, այս բառերի նշանակությունները միմյանցից բավական հեռու են, եթե չասենք, որ բոլորովին կապ չունեն իրար հետ:

Բայց պարզվում է, որ  գալ, զգալ, զեկույց բառերն իրար հետ ստուգաբանորեն սերտ առնչություն ունեն: Ինչպե՞ս:  Գալ բառի հրամայականն է  արի կամ  եկ : Եկ արմատից բավականաչափ շատ բառեր են կազմվել հայերենում, որոնք առաջին հայացքից իրար հետ կապ չունեն: Օրինակՙ  եկամուտ «շահույթ», իրազեկ «իրողություններին տեղյակ, լուրը իմացած»,  զեկուցում «գիտական կամ պաշտոնական հաղորդում, հաշվետվություն»,  անեկ«չհասունացած խմոր» եւ այլն:

Իսկ  զգալ բառը կազմված է  գալ բառիցՙ  զ նախդիրով: Զգայարաններով, մտքով դեպի իրեն եկող ամեն ինչ զգացողություն է, այսինքնՙ եթե գալիս է, զգում ես: Զեկույց բառի մեջ, ինչպես նշեցինք,  գալ բառի փոխարեն նրա կատարյալն էՙ  եկի (զգալ բայի հին կատարյալն էր զեկի , որից կազմվել են  զեկուցանել կամ զեկուցել «լուր տալ, իմացնել, պատմել»:

Այսինքնՙ  զգացում, զգայուն, անզգամ, զգաստ, զգոն, քաջազեկ, զեկուցագիր եւ այլ զգայացունց բառերը նույն  գալ արմատից են սերում:

Այսինքնՙ եթե ուզում ենք լուսավոր  ապագա (որը նույն  գալ բառից է), ամեն  պարագայում(նույնպեսՙ  գալ բառից) պետք է խնկարկենք հայոց լեզվին, որը բանալին է անցյալի ու ապագայի:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 07.41.27 | Сообщение # 76
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 75. ԳԼՈՐԵՆՔ ԴՈՒՐՍ
Լեզվում կան շատ առօրեական, սովորական բառեր, որոնց ծագումը շատ հետաքրքրական է ու զարմանալի: Բառի ծագումը, ստուգաբանությունը սոսկ լեզվաբանական հետաքրքրություն չեն ներկայացնում: Իմանալով բառերի կենսագրությունըՙ իմանում ես, թե ինչպես են մտածել քո նախնիները, պատկերավոր մտածողության ինչ արդյունք է այս կամ այն բառը: Այդ ամենի մեջ խորհրդավոր եւ սիրելի մի բան կա: Այս զրույցների նպատակն է այդ ամենին մեր պատանիներին ու երիտասարդներին ինչ-որ չափով հաղորդակից դարձնելը: Չէ՞ որ սիրում ես միայն ճանաչածդ, իմացածդ:

Կխոսենք հայերեն  գլորել եւ  դուրս բառերի մասին: Բոլորը գիտեն, որ գլորել նշանակում է «որեւէ առարկա իր առանցքի շուրջը պտտեցնելով տեղից շարժել, շրջել, թավալել, հոլել, ինչպես նաեւՙ գցել, տապալել, գահավիժել» եւ այլն: Ի՞նչ զարմանալի բան կա այստեղ:

Դրա համար տեսնենք, թե ինչն է իր առանցքի շուրջը պտտվելով գահավիժել, ցած ընկել, որ մեր նախնիները, հազարավոր տարիներ առաջ, ասել ենՙ գլորվեց :

Պարզվում է, որ  գլորվել բառի արմատն է  գիլ -ը, որ նշանակել է, պարզապես, «քար»: Քարն է, որ գլորվել է լեռներից, դարձել է անիվ, երկանք, ջրաղացքար, եւ ծնել է  գլորվել բառը: Բնական է, որ գլորվելու գաղափարը քարով արտահայտելը հարթավայրային ժողովրդի բանը չէ. միայն լեռան լանջից գլորվող քարը կարող է այդպիսի մտածողություն ծնել: Քարն է, որին, ոտքը դիպցնելով, մարդ գայթել է, գայթակղվել: Այս բառում  գայթ -ը «սայթաքելն» է, իսկ  կղել -ը կամ գղել -ը նույն  գիլ կամ  գիղ «քար» բառն է: Այսինքնՙ  գայթակղվել նշանակել է «ոտքը քարին դիպչել, ընկնել»: Հետագայում ստացել է փոխաբերական իմաստՙ «հրապուրվելով մոլորվել, մեղքի մեջ ընկնել»: Քարից մինչեւ մեղք մի քանի գլոր է:  Գիլ արմատից են մեր  գլան -ը, գլոր -ը, ինչպես նաեւ  կլոր -ը:

Մյուսը  դուրս բառն է, որ նշանակում է «որեւէ բանի սահմաններից այն կողմ գտնվող տարածքը»: Ի՞նչ է նշանակել  դուրս : Պարզվում է, որ սա մեր  դուռ բառ իհոգնակիի ( դուրք ) հայցական հոլովն է: Ոչ ավել, ոչ պակաս: Այսինքնՙ դռնից դուրս եղած տարածքն անվանել են դուրս :  Դռնից դուրս արտահայտության երկու բառն էլ նույնն են:

Ահա թե ինչքա՜ն հետաքրքիր է լեզուն, մեր լեզուն: Հայերենն ինչքա՜ն գաղտնիքներ ու խորհուրդներ ունի պահած իր մեջ: Կանչիր, եւ նա կարձագանքի, սիրիր եւ սիրված կլինես, ճանաչիր հայերենը եւ կճանաչես քեզ:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 07.44.34 | Сообщение # 77
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 76. ԽՐԱԽՃԱՆՔ, ԽՐԱԽՃԱՆԱԿԱՆ


Բոլորս գիտենք, թե ինչ է նշանակում  խրախճանք ՙ «կերուխում», «խմբական ճաշկերույթ», «խնջույք»:  Խրախճանական բառը, թերեւս, ոչ բոլորը գիտեն: Որպես ածականՙ նշանակում է «խրախճանքին հատուկ, խրախճանքի բնույթ կրող»: Եվ միայն այս իմաստով է ընդգրկված «Արդի հայերենի բացատրական բառարանում»: Այնինչ  խրախճանական -ը ունի նաեւ «խրախճանքի ժամանակ առաջարկվող թվաբանական հետաքրքրաշարժ խնդիր» իմաստը: Դրանք լուծվում են բանավոր, տրամաբանորեն, կռահելով:

Պահպանվել են Ան. Շիրակացու (VII դ.), Նիկողայոս Արտավազդի (XIV դ.), Կոստանդին Ջուղայեցու (XVI դ.) եւ այլ հեղինակների աշխատություններում: Այժմ էլ ստեղծվում են նոր խրախճանականներ, որոնց բովանդակությունն արտացոլում է մարդկային գիտելիքների արդի մակարդակը:

Ձեզ եմ ներկայացնում իմ հորինած չափածո երկու խրախճանական:

Ծտերի դպրոցը

նչքա՜ն, ինչքա՜ն թռչուններ

Հավաքվել են լարերին.

Ի՞նչ է, բան ու գործ չունե՞ն,

Չե՞ն կարոտել սարերին:

Եկեք լսենք մենք նրանցՙ

Կարծես վեճ է գիտական,

Ծլվլում են շատ սրտանց,

Հարցեր տալիս ծիտական:

- Ինչու՞, ինչի՞ց կամ ինչպե՞ս,

Մենք նստում ենք շատ հանգիստ

Հոսանքակիր լարերին,

Իսկ խեղճ մարդիկ, արի տես,

Ձեռքը լարին դեռ չհպած,

Անշնչացած ընկնում են ցած:

- Բայց մեզ հետ էլ եղան դեպքեր,

Երբ լարերից այս մահաբեր

Անփորձները ընկան ներքեւ, -

Պատասխանեց թռչունը ծեր:

Դեռ չգիտե պատճառը,

Անգամ գիտուն ագռավը:

Եվ դեռ երկար ծլվլալով

Հառաչում են ու վիճում,

Բայց ոչ մեկը իր ծով խելքով

Մյուսներին չի զիջում:

- Երեխանե՛ր, ի՞նչ եք ասում.

Ծիտիկները ձեր սիրասուն

Պատասխանի են սպասում:

(Թռչնի մարմնի դիմադրությունն ավելի մեծ է, քան նրա ոտքերի միջեւ գտնվող փոքրիկ լարահատվածինը: Նաեւ հողակցում չկա:)

Քանի՞ կիրակի է

այկը ասաց Ծովինարին.

- Քանի կիրակի

Ունի յոթ տարին:

Ծովինարըՙ դեռ պստիկ,

Բայց դե արդեն շատ ճստիկ,

Արագ գտավ պատասխանը:

Շատ զարմացավ

Նրանց լսող Հայաստանը:

Այժմ արագ մտածի՛ր,

Դու էլ գիտես պատասխանը:

(Ինչպես ամեն յոթերորդ օրը կիրակի է, այնպես էլ յոթ տարվա մեջ մեկ տարին կիրակի է:)

Այժմ տեսնենք, թե ինչպես է առաջացել  խրախճանք բառը, ինչ է նշանակել, ինչ արմատից է կազմված:

Կազմված է  խրախ արմատից, որ նշանակում է «ուրախ»:  Խրախը ուրախի սաստկական ձեւն է: Նախ ուրախ բառի վրա ավելացել է  հ եւ ստացվել է  հուրախ : Հայերենում  հ նախաձայնը խ վերջաձայնի ազդեցությամբ միշտ դառնում է  խ եւ  հուրախ -ը դարձել է  խուրախ :  Ու հնչյունի սղմամբ էլ ստացվել է  խրախ : Իսկ ուրախ բառի համար ճշգրիտ ստուգաբանություն չի տալիս Հ. Աճառյանը: Կան զանազան մեկնություններ, որոնցից մեկը զվարճալի է: Այդ «ստուգաբանողի» մասին Աճառյանը իր «Արմատականի» առաջաբանում գրում է. «...լեզվաբանության տարրական կանոններին անգիտակ, արտադրել են անհամ ձաբռտուքներ: Այս կարգին է պատկանում Հյունքեարպէյէնտյանըՙ իր հռչակավոր ստուգաբանական բառարանով, որն այլանդակության գլուխգործոց է»:

Բայց, փափագելով լիակատար տեսնել իր բառարանը, Աճառյանը ամեն անգամ տալիս է տվյալ բառի վերաբերյալ մինչեւ ինքը եղած բոլոր ստուգաբանությունները, նույնիսկ վերը նշվածինը:

Օրինակ,  ուրախ բառի համար Հյունքեարպէյէնտյանը գրել է, որ առաջացել է արաբերեն արաղ կամ թուրքերեն  րախը (օղի) բառից: Այսինքնՙ օղի ես խմում եւ ուրախանում ես:

Ինչպես տեսնում ենք, ոչ մի բան հենց այնպես չի կորչում. մեջբերելով այս ստուգաբանությունըՙ մենք հընթացս պարզեցինք, որ չարժե հայերեն  օղի բառի փոխարեն գործածել ոչ արաբերեն  արաղը , ոչ էլ թուրքերեն  րախին :

Վերջում մի խրախճանական զրույց ընթերցողների համար.

«Երկուսը մոտեցան գետին: Գետափին կար մեկ նավակ, որով կարող էր անցնել միայն մեկ մարդ: Սակայն երկուսն էլ անցան գետը եւ շարունակեցին իրենց ճանապարհը: Ինչպե՞ս»:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 07.51.09 | Сообщение # 78
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 77. ՍԵ՞ՔՍ, ԹԵ՞ ՏԱՐՓ
Հայերենում հիմա շատ են գործածում  սեքս արմատով կազմված  սեքսուալ, սեքսապաթոլոգ, սեքսուալություն եւ շատ ու շատ այլ բառեր: Մենք երբեմն հիմնովին մոռանում ենք մեր ունեցածը, վերցնում ենք օտարինը (ինչպես գույների անվանումները, մետաղների անվանումները եւ այլն):

Չէ՞ որ սա այն բառը չէր, այն հասկացությունը չէր, որ որեւէ ժողովուրդ չկոչեր իր լեզվով: Չէ՞ որ հնուց ի վեր ունենք  սեքս բառին բոլոր իմաստներով համարժեք (դեռ մի բան էլ ավելին) տարփ բառը, որն, ըստ «Արմատականի», նշանակում է «սեր, ցանկություն, կրքոտ սեր, տենչանք»: Այդ բառից ունենք  տարփալ «սրտով փափագել»,  տարփածու «սիրուհի, սիրեկան», տարփանք, սիրատարփ եւ այլ բառեր: Ներսես Շնորհալին գործածում էր  գեղեցկատարփելի, ծաղկատարփակ բառերը: Բավական լավ ածանցվող, բառաբարդվող բառ է, եւ դեռեւս ոսկեդարից ունենք  տարփել «խնդամտել»,  տարփնող «սքանչելի» եւ այլն, եւ այլն:

Ուրեմն, ինչու՞  սեքս -ի փոխարեն չասենք  տարփ,  սեքսուալ -իՙ  տարփագրգիռ, տարփալի, տարփական, սեքսապաթոլոգ -իՙ  տարփագետ, տարփաբան, տարփաբույժ , թե՞ սովետական հայտնի գործչի նման ասենք, որ սովետական երկրում սեքս չկա:

«Արդի բացատրական բառարանում»  տարփ արմատով կա մոտ 50 բառ:  Սեքս բառն իր բոլոր ճյուղավորումները կգտնի այնտեղ:

Սեքսոլոգիա - տարփաբանություն, սեքսուալիզմ - տարփականություն, սեքսուալություն - տարփալիություն, սեքսուալ զուգընկեր - տարփածու, սեքսով զբաղվել - տարփել եւ այլն, եւ այլն:

Ճիշտ է,  սեքս -ը թարգմանվում է  սեռ , եւ հնարավոր են նաեւ այսպիսի բառեր.  սեքսոլոգիա - սեռաբանություն, սեքսուալիզմ - սեռականություն եւ այլն, սակայն  սեռ -ը որպես դասակարգման հասկացություն ավելի ամուր է նստած գիտական գրականության մեջ եւ այսօրինակ թարգմանությունները շփոթ կառաջացնեն:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 08.06.19 | Сообщение # 79
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 78. ԻՆՉՈ՞Ւ ՔԵՐԹՈՂԱՀԱՅՐ
Քերթողահայր Խորենացուց մինչեւ Քուչակն ու ձեր ծառան...Ն. Զարյան

«Հայոց լեզվի քերականությունՙ համեմատած 562 լեզուների հետ»:Հր. Աճառյան

Կարդացեք ստորեւ  շարաքերվածքը, շարագրվածքը կամ  շարադրվածը եւ կիմանաք, թե ինչու է Խորենացին քերթողահայր, եւ ինչ է քերականությունը:

Ի՞նչ կապ կա  քերթողահայր եւ  քերականություն բառերի միջեւ: Ըստ Հր. Աճառյանիՙ բառերի արմատն է  քեր , որ նշանակում է «քերած կամ գրած բան»։ Քննարկենք հայերեն  քերթել բառը, որ նշանակում է «քերելով հանել, մաշկել, կաշին պոկել», եւ մյուս  քերթել -ըՙ «բանաստեղծություն հորինել, բանաստեղծել, գրել»: Որոշ լեզվաբաններ կարծում են, որ այս բառերը ծագումով տարբեր արմատներից են:  Քերթել բառըՙ «բանաստեղծել» իմաստով, փոխառված էաքքադերենից եւ կապ չունի քերթել «մաշկը պլոկել» բառի հետ:

Իսկ, ինչպես արդեն ասացինք, «Հայերեն արմատական բառարանի» հեղինակը պնդում է, որ բառն առնչվում է «քերել» կամ «գրել» իմաստին: Տարօրինակ զուգահեռ է, այնպես չէ՞։ Ի՞նչ կապ կա քերելու եւ գրելու միջեւ։ Պարզվում է, որ կա։  Քերել նշանակում է «քերել, քորել, սկրդել», «մարմինըՙ մորթը քերթել», «վրայից հանել, սրբել, ջնջել, մաքրել»։ Այնուհետեւՙ  քերածո ՙ «տաշված, փորագրված»,  քերական ՙ «քանդակագործ»։ Հետագա հեղինակների մոտՙ «քերականություն, քերականագետ, քերթող»։ Այսպիսով,  քերթող նշանակում է «գրող, մաքրող, սրբագրող»։ Այս իմաստը կարող էր առաջանալ փոխաբերաբարՙ մագաղաթի վրա քերելով գրելու գործողությունից:

Քերթողահայրը , բնականաբար, կլինի «գրողների հայրը, նահապետը»։

Բայց մի բան պարզ է. քերթող լինես, թե գրող, պիտի տաղանդ ունենաս, այլապես քերթողի դեպքում կդառնաս սոսկ մաշկող, իսկ գրողի դեպքումՙ գրող ու ցավ։


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 08.09.11 | Сообщение # 80
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 79. ՈՒՐԴ
Այս զրույցում կխոսենք  ուրդ բառի մասին: Իսկ թե ինչո՞ւ, կերեւա զրույցի վերջում: Նախ տեսնենք, թե ինչ է նշանակում այս բառը:

Ըստ «Արդի հայերենի բացատրական բառարանի»ՙ  ուրդ նշանակում է «առվի սկիզբը, որտեղից ջուրը մտնում է նրա մեջ», կամ պարզապես «փոքրիկ առու»:

Այս բառի մասին Հր. Աճառյանը «Արմատական բառարանում» գրում է.  ուրդ ՙ «պարտեզները ջրելու փոքրիկ առու», եւ չի տալիս որեւէ նոր նշանակություն ու չի բացատրում ծագումը:

Գրիգոր Ղափանցյանը  ուրդ բառը համարում է խեթերենից փոխառությունՙ  վեդար ձեւից, որ նշանակում է «ջուր»: Ըստ Ղափանցյանիՙ խեթերեն  watar բառը հայերենում պիտի տար  վարդ ձեւը: Իսկ  վարդ բառի «ջուր» նշանակությունը նա հանում է  վարդավառ ձեւից, որը նշանակում է «ջրով լվանալը, ջրալվա»: Վարդ (ուարդ) բառի «ջուր» նշանակությունը պահպանվել է նաեւ մի շարք տեղանուններումՙ  Եղիվարդ ՙ «վերին ջուր»,  Թաղավարդ ՙ «ներքին ջուր», Շաշվերդ ՙ «մեծ ջուր», Լաստիվերդ եւ այլն:

ՈՒրդ բառի ծագման մեկ այլ տարբերակ է տալիս նշանավոր լեզվաբան Էդուարդ Աղայանը իր «Բառաքննական եւ ստուգաբանական հետազոտություններ» գրքում: Ըստ նրաՙ  ուրդ -ը հնդեվրոպական նախալեզվից է գալիս, եւ նրա նախնական իմաստն է «անցք, ջրի համար բացված ճանապարհ»: Այս իմաստով բառը նույնանում է  հորդ «անցք, անցում, բացված ճանապարհ» բառին (չշփոթել  յորդ ՙ «վարար, առատ, առատահոս» բառի հետ):  Հորդ արմատից է  հորդել -ը «ճանապարհ բացել, մաքրել»:

Ինչու՞ այսքան խորացանք բառի ստուգաբանության մեջ: Ցույց տալու համար, որ այն բնիկ հայերեն բառ է, մեր հնագույն բառերից մեկը, որը հիմա գրեթե գործածական չէ: Բայց այդ բառը մեզ հիանալի կարող է ծառայել հիմա: Մեր բարբառներում ուրդը ավելի հաճախ մեծ առվից սկիզբ առնող ավելի փոքր առվի սկիզբն է, որ բացվում եւ փակվում է հատուկ հարմարանքովՙ քարով, տախտակով եւ այլն: Այդ հատուկ հարմարանքը ավելի շատ հայտնի է  շլյուզ բառով: Հայերեն բառարանները դրա համար տալիս են  շլյուզ, ջրարգելակ, անցախուց, լվացագուռ բառերը: Կարելի է դրանց գոնե որոշ մասի փոխարեն գործածել ուրդ բառը, որը կարճ է, բարեհունչ, մերն է, գալիս է դարերի խորքից:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Forum » ARMENIA » ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ.Армянский язык » ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ: АРМЯНСКИЙ НА ЛАДОНИ
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz