ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ 1936-2013
|
|
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 10.07.30 | Сообщение # 91 |
![ARTARAMIS](/avatar/97/317616.jpg) Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ԶԻՆՎՈՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ
Մի զինվոր տեսա՝ ոտքեր չուներ նա, Հենակներն էին ոտքերը նրա: Նա հողն էր փրկել, սակայն չէր կարող Ոտքերը դնել այդ հողի վրա...
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 10.08.02 | Сообщение # 92 |
![ARTARAMIS](/avatar/97/317616.jpg) Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ԻՄ ՍԵՐՈՒՆԴԸ
Պատերազմի հաշմանդամներ, Կորցրել եք ոտք ու ձեռք: Իմ սերունդը նոր էր ծնվել Եվ... մանկություն կորցրեց:
Մենք կորցրինք առողջություն, Ծնող, եղբայր, բարեկամ... Իսկ մեզ ոչ ոք չի համարում Պատերազմի հաշմանդամ:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 10.08.28 | Сообщение # 93 |
![ARTARAMIS](/avatar/97/317616.jpg) Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ՀԱՑԸ
Երբ հիշում եմ անցածը, Գալիս է իմ լացը. Պատերազմի ժամանակ Դեֆիցիտ էր... հացը:
Տեսա մի որբ երեխա - Հաց էր գողացել նա: Ծեծում էին անխնա, Որ ետ խլեն հացը:
Բայց նա, ծեծը մոռացած, Դեմքը մի կերպ պահած, Արագ-արագ ու լարված՝ Կուլ էր տալիս հացը:
Տարիներ են անցել շատ, Կյանքը նոր է, առատ, Բայց ես անվերջ, անընդհատ Հիշում եմ այն հացը:
Երեխե՜ք, ո՜ւր հասանք մենք, Որ հիմա էլ, տեսե՛ք, Ծեծում ենք, որ հաց ուտեք, Բայց... չեք ուտում հացը:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 10.08.59 | Сообщение # 94 |
![ARTARAMIS](/avatar/97/317616.jpg) Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ԳԹՈՒԹՅԱՆ ՔՈՒՅՐԸ
Ավարտվում է դարը կամաց-կամաց, Աղոտվում է հուշը կռվի մասին: Իսկ նա դեռ միայնակ, տանը նստած, Ամեն ժամն է հիշում պատերազմի:
Հիշում է ընկերներին իր մարտական Եվ հատկապես նրանց, ովքեր այնքան Հանկարծակի, նաև հավե՛րժ ընկան, Որ էլ կարիք չկար բուժօգնության:
Սիրեցյալը զոհվեց աչքի առաջ: Զոհվեցին և բազում ընկերներ քաջ: Էլ չի հիշում նա իր փրկածներին, Այլ հիշում է միայն ընկածներին:
Նրա՛նց, որ խփվեցին լուռ, անողոք: Ո՜ւր էր, թե վիրավոր լինեին լոկ: Աշխարհ, ինչո՞ւ եղար անսիրտ ու կույր, Դու պետք է միշտ լինես գթության քույր...
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 10.09.30 | Сообщение # 95 |
![ARTARAMIS](/avatar/97/317616.jpg) Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ՄԻԱԿ ՍՈՒՐԲ ՏԵՂԸ
Այս անձրևն ի՞նչ է՝ արցունքի լիճ է ____Զոհերի համար: Այս ծաղկունքն ի՞նչ է՝ բուրավետ նինջ է ____Զոհերի համար:
Այս քամին ի՞նչ է՝ կարոտի ճիչ է ____Զոհերի համար: Այս կոթողն ի՞նչ է՝ որպես հուշ քիչ է ____Զոհերի համար:
Այս արեգակը՝ անշեջ կրակ է ____Զոհերի համար: Իսկ մեր սրտերը՝ միակ սուրբ տեղն են ____Զոհերի համար...
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 10.09.56 | Сообщение # 96 |
![ARTARAMIS](/avatar/97/317616.jpg) Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԸ ԱՆՀԱՅՏ ԶԻՆՎՈՐԻ ՇԻՐՄԱՔԱՐԻ ՄՈՏ
Ջահել զույգերը Կանգնել են թախծոտ՝ Անհայտ զինվորի Շիրմաքարի մոտ:
Հարսնացուները Ճերմակ են հագել, Փեսացուները՝ Սև-մուգ հագուստներ:
Աշխարհից ի՞նչ են Ուզում զույգերը, Որ սև չհագնեն Հարսնացուները...
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 10.10.22 | Сообщение # 97 |
![ARTARAMIS](/avatar/97/317616.jpg) Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ԻՆՉՔԱՆ ՇԱՏ ԲԱՆ ԿԼԻՆԵՐ
Չլինեին վատ մարդիկ, Քեն ու դավեր, կռիվներ, Մարդն ավելի երջանիկ Ու բախտավոր կլիներ:
Ու խորհում եմ ես էլի Ափսոսանքով, ցավով լի. -Ինչքա՜ն շատ բան կլիներ, Եթե շատ բան չլիներ...
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 10.10.55 | Сообщение # 98 |
![ARTARAMIS](/avatar/97/317616.jpg) Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ՆՐԱՆՑ ՓՈԽԱՐԵՆ
Երբ ես ժպտում եմ, միշտ թվում է ինձ՝ Ժպտում եմ նաև նրա՛նց փոխարեն, Ում ժպիտները մնացին կիսատ:
Երբ ես տխրում եմ, միշտ թվում է ինձ՝ Տխրում եմ նաև նրանց փոխարեն, Ում ժպիտները մնացին կիսատ:
Երբ ես ապրում եմ, միշտ թվում է ինձ՝ Ապրում եմ նաև նրա՛նց փոխարեն, Ում սուրբ կյանքերը մնացին կիսատ:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 10.11.30 | Сообщение # 99 |
![ARTARAMIS](/avatar/97/317616.jpg) Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ՄԻ ԽՈՒՄԲ ՋԱՀԵԼՆԵՐԻ, ՈՐ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ԼՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ
Դուք չեք ուզում լսել պատերազմի մասին, Դուք չեք ուզում լսել զոհվածների մասին: Ես նույնպես չեմ ուզում, ես նույնպես չեմ ուզում, Բայց ի՞նչ անեմ, եթե... խորհում եմ ձեր մասին:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Суббота, 2014-04-19, 10.11.58 | Сообщение # 100 |
![ARTARAMIS](/avatar/97/317616.jpg) Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ԻՐԱՐ
Մարդիկ ճերմակ են, դեղին են, շեկ են ____Եվ սև են մարդիկ, Բայց լոկ մի՛ գույն է պետք մարդկությանը - ____Կապտավո՜ւն երկինք:
Թող մարդու ջանքը փրկի այս կյանքը ____Եվ պաշտպանի այն, Բայց մոռացել է՝ դիսերտացիա է ____Պաշտպանում միայն...
Մարդի՛կ, մենք բյո՜ւր ենք, բոլորս հյո՜ւր ենք ____Աշխարհում արար: Քանի դեռ ո՛ղջ ենք, քանի դեռ հո՛ղ չենք՝ ____Պաշտպանենք իրար:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |