Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПятница, 2024-04-26, 00.54.50
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » Պարույր Սևակ, 1924-1971
Պարույր Սևակ, 1924-1971
AdminДата: Понедельник, 2009-12-14, 11.15.14 | Сообщение # 1
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
Մոր ձեռքերը

Այս ձեռքերը` մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը...
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը`
Ի՜նչ նազանքով ,
Երազանքո՜վ՜:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ,
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
Որ չփլվի իր տան սյունը`
Որդին կռվից դառնա տունը:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,
Այս ձեռքերը` ուժը հատած,
Բայց թոռան հետ նոր ուժ գտած...
Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը...
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչեր չարժեն այս ձեռքերը`
Նուրբ ձեռքերը,
Սո՜ւրբ ձեռքերը:

...Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնաց, սնած,
Մեզ աշխարհում շահած, պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող, լվացք անող,
Անվերջ դատող, անվերջ բանող
ա'յս ձեռքերը`
Տհող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պես
խա՜ս ձեռքերը...

30. X. 1955




Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 11.55.44 | Сообщение # 41
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ԲԵՌԱՆ ՆԵՐՔՈ

Անցնում էիր:
Ողջ երեկոն քոնն էր կարծես,
Ողջ երեկոն` իր բույրերով ու ջերմությամբ:
Երկարափեշ եթե լիներ հագուստը քո`
Ես կասեի,
Որ երեկոն քարշ էր գալիս քո ետևից`
Քո հագուստի փեշի նման:
Սակայն կարճ էր հագուստը քո:
Եվ երեկոն
Ամփոփվում էր քո ծնկների ծալքերի մեջ`
Կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո...

Վերջալույսի արևը շեղ գտել էր քեզ
Ու շուլալվել քո հագուստի կոճակներին:
Վերջալույսի շեղ շողերի միջնորդությամբ
Երկարում էր քո ստվերը` հմայքիդ պես,
Ու քայլում էր քեզնից առաջ` հմայքիդ պես...

Եվ արթնացավ մեջս հանկարծ
Ինքնաձաղկման և ամոթի
Տարօրինակ մի ցանկություն.
Եթե կյանքում կա քեզ նման մի թանակություն
Ես ինչպե՞ս եմ կյանքին նայել էժան աչքով`
Ոչ թե անուշ մի հիացքով,
Այլ մի տըտիպ,
Հաճախ դառըն,
Նաև կծու մի հայացքով:
Եվ ինչպե՞ս եմ հաճախ իջել-ստորացել`
Բարկանալու և դատելու աստիճանի,
Չարանալու և ատելու աստիճանի,
Ու թույլ տվել, որ նողկանքը տեղից հանի
Հիացմունքին:
Հոգով-սրտով ներողություն...

Այսուհետև, ինձ հավատա,
Էլ չպիտի ես խառնվեմ ոչ իմ գործին.
Էլ չպիտի այսուհետև
Հակվեմ կյանքի աղտ-աղարտի ծանրության տակ:
Առանց այն էլ ես հակված եմ բեռան ներքո
Այն վիթխարի երգեհոնի, որ ի ծնե
Սապատվել է իմ շալակին:
Թող հնչի նա:
Եվ անցիր դու:

Միայն թե դու ... "մե քիչ կամա՛ց գնա, գոզա՜լ",
Որ քո կամաց և անշտապ քելքի չափին համաչափվի
Մեր խեղճ սրտի տրոփյունը հաճախակված,
Որ քո տեսքից հանգստանան աչքերը մեր,
Եվ քեզ թաքուն ունենալուց
Ջղերը մեր քիչ խաղաղվեն,
Ու երկարի այս անդորրը` շուքիդ նման,
Ու կարճանա հոգնությունը` փեշերիդ պես ...

11-26-63
Եերևան



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 11.56.41 | Сообщение # 42
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ՊԱՏԱՆՔԻ ՊԱՏԱՆՔԸ

Եվ շատ ավելի վատթար է ցավը,
Քան անարգանքն ու անպատվությունը,
Եթե այդ ցավը ծնունդ չի տալիս վեհ ու վսեմին:

Վե՛հ ու վսեմի՜ն,
Լսո՞ւմ եք, տղե՛րք,
Վե՛հ ու վսեմի՜ն:

Եգիպտոսն ինքն է ավազ ներմուծում,
Այն էլ ո՞ւմ համար, իր ... Սահարայի՜:
Ծաղրուծանա՞կ է: Կատա՞կ է հիմար:
Բայց Սահարայի ավազն իսկապես
Շինարարական շաղախ չի՜ դառնում.
Մանր է չափազանց:

Ապրելով նույնիսկ համակ-անսպառ ավազի վրա՝
Մեզ հարկավոր է,հատկապես հիմա, ավազ ներմուծել մեր շենքի համար,
Հարկավո՜ր ավազ:

Իսկ պատրանքներից ու պատրանքներով հղիանալը
Մեղք չէ հասարակ, այլ մեղք այնպիսի՛,
Որ հավասար է...(բառը չե՛մ ասում):
Եվ բավական չէ՞,
Որքան մերպեսին
Այլասերեցին այդ պատրանքները՝
Այդ հանդերձափոխ գործակալները... (բառը չե՛մ ասում):

Թե բավական է՝
Հուղարկավորման լռությամբ լռենք
Ու լռության մեջ նոր տառեր կռենք՝
Իբրև նորօրյա աղվեսադրոշմ
Սին պատրանքների ճակատի համար...

Կորչելը, անշո՜ւշտ, աղետ է ահեղ,
Աղետն էլ գոնե լավ է այնքանով,
Որ ազատում է ելք որոնելու մտքաքամ հոգսից:
Սակայն պատրանքով փրկվելն էլ ախտ է (բառը չե՛մ ասում),
Որ տարածվում է... խոնավության պես
Եվ ամե՜ն ինչի լնդերքի վրա
Բացում իր վերքը՝ բորբոսի տեսքով:

Անգե՛տ տղաներ,մի՞թե չգիտեք
Մեր միակ փրկչի սուրբ գերեզմանի վայրը սրբազան:
Նա հենց այնտեղ է,որտեղ պատրանքն են պատանքում, տղե՜րք,
Պատրա՜նք պատանքում:

Ամուլն ամուր չէ, ոչ էլ ամուրի:
Եվ Հայրենիքը ո՛չ մուրացկան է, ո՛չ էլ հարկահան:
Եվ սերն էլ տուրք չէ, ոչ էլ գթություն,
Որ ամեն մեկը կամ տա, կամ տածի,
Այլ սուրբ ավյուն է
Ու սուրբ արյուն է,
Որ պիտի տա ծիլ
Անկողիններում թե՛ մոր, թե՛ մանկան,
Որտեղ սավանը ճմռտորվում է ո՛չ սավանի պես,
Այլ իբրև ... պատա՜նք,
Որ... պատառոտվի պատանք-պատրանքը
Եվ համբարձվելով հառնի նո՛ր ոգին:
Նո՜ր ոգին, տղերք,
Նո՛ր ոգին, նո՜րը...

4.XII.64
Երևան
9.XI.65
Չանախչի



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 11.57.11 | Сообщение # 43
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
Ա°խ քեզ ինչպե±ս ասել,որ քեզ հիշում եմ դեռ,
Ինչպե±չասել ,որ դու դեռ թանկ ես ինձ համար ,
Ինչպե±ս մեզ բաժանող արգելակը քանդել,
Ինչպե±ս չգալ քեզ մոտ ,ինչի± համար:

Ինչպե±ս չասել,որ` դու, միայն դու~ չես թածում,
ինչպե±ս ասել,որ ես ծնվել եմ քեզ համար ,
Ինչպե±չասել ,որ ես միշտ էլ քեզ եմ տենչում,
Սակայն ինչպե±ս ասել , ինչի± համար:

Չէ± որ բաժանվեցինք կարծես մեր ցանկությամբ,
Եվ այսօրը պարզ էր և ինձ, և քեզ համար…
Հիմա ինչու± ցավել անցած երջանկությամբ,
Եվ չցավել±, ինչու±, ինչի± համար:

Ինչպե±ս , ինչպե±ս ասել ` նորից արի, արի~,
Ինչպե±ս չասել,որ ես ապրում եմ քեզ համար:
Գեթ չխոստովանե±լ ցավը մեր սրտերի,
Խոստոնովանե±լ , ինչու±, ինչի± համար….



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 11.57.55 | Сообщение # 44
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
Մեր տունը մեկ չէ,
Մեր հալը մեկ է,
Գնալը՝ տարբեր,
Բայց գալը մեկ է:
Թող որ ծիծաղով
Տարբերվենք մեկ-մեկ,
Ի՜նչ տարբերություն -
Մեր լալը մեկ է:

***
Տաքն ի՞նչ իմանա,
Թե պաղը ինչ է:
Վե'րքը կիմանա,
Թե աղը ինչ է:
Նա', ով շատերին
Կսկիծ է տվել,
Ինչպե՞ս իմանա,
Թե դաղը ինչ է:

***
Հիմար ժպիտով
Ծածկում եմ վերքըս -
Ներսից սև՜-սև՜ է,
Դրսից է ներկըս...
Ինքս ո՞նց դառնամ
Հեքիաթի տղան
Եվ ինձ ո՞նց ասեմ.
- Արքա', դու մե՜րկ ես...

***
Սարն ի՞նչ գիտե՝
Տուժն ինչ է,
Չշտապողը՝
ՈՒշն ինչ է:
Թե դատարկ է
Անցյալդ,
Ի՞նչ իմանաս՝
Հուշն ինչ է:

***
Դուք հիշո՞ւմ եք.
Գործը միշտ էլ
Մեր ձեռքով էր
Գլուխ գալիս,
Բայց - թե ինչո՞ւ -
Նրան էին
Մեծարանքով
Գլուխ տալիս:

***
Շնախոտ լինի,
Թե գինձ ու կոտեմ՝
Ինչ էլ տալիս են,
Ասում է՝ կուտեմ:
Մարսողությունըդ
Ասենք թե սուր է,
Բայց, խելքի՜դ մեռնեմ,
Բա խե՜լքըդ ուր է:

***
Նա սուտ է փչում: Թե սուտը բռնես -
"Որսորդ եմ" կասի:
Անհամի մեկն է: Ասես՝ անհամ ես -
"Նոր սորտ եմ" կասի:
Մարդ է սպանել: ՈՒ եթե բռնես
Հանցանքի տեղում՝
Էլի՜ կգտնի արդարացումը.
"Հերոս եմ" կասի:



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 11.58.32 | Сообщение # 45
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ՆՈՐ ԾԱՆՈԹՈԻԹՅՈԻՆ

Ծանոթանա±նք
Շա ~տ լավ։
Բայց ես անո՛ւն չունեմ։
Թե ուզում ես, խնդրեմ է «Հոմո Ս ապիենս¦ կոչիր
Եվ ազգանվան տեղ Էլ ասա «Հարավ»։

Ես աչքերս եմ փակում։
Ես հոգնած եմ, այո՛։
Տիկնիկն Էլ Է հոգնում, երբ ետևից բեմի
Ինչ֊որ թելեր նրան ստիպում են ապրել
Այդ ապրե՞լ Է կոչվում։ Ի՛նչ իմանամ։

Ծառերը մայթերին բազմակետ են դնում.
Ունեն ինչ֊որ գաղտնիք, որ ես չեմ ընդունում։
ՉԷ՛, ես սխալվեցի.
Գաղտնիքն ընդունում եմ,
Չեմ ընդունում արգելքն այն անտեղի,
Որ միշտ բազմակետ Է բազմացնում...

Եվ փրփուրը բերնիս ես կարող եմ վիճել,
Որ բերան Է տրված ո °չ ուտելու,
Այչ խոսելո~ւ համար:
Եվ ավելին.
Շուրթերո~ վ են խորհում, ո° չ թե գանգուղեղով։
Ծ անոթացա±նք։
Դեռ ո±չ:
Շարունակե±մ։

Սովա~ծ են ոտքերս .
Թող հո՛ղ կոխ են մի քիչ։
Եվ աչքերս են սոված.
Չի կշտացնում լույսը...

Անմահության համար տաղանդ պետք չէ բնավ.
Հարկավոր է լինել գոնե մամոնտ կամ խոտ,
Որ իր տիպն է թողել քարածըխի շերտում...

Եվ չի պոկվում ինձնից մի անսահման կարոտ,
Ու զզվել եմ արդեն պարզությունից գծի:
Թե, կեռ - կորությունը շռայլություն ն է մեծ,
Չկարոտե՞մ գոնե այն կետ-գծին,
Որ նեղ նպատա °կ չէ,
Այլ երազա~նք այրող...

Ծանոթացա±ք արդյոք։
Բեթհովենի°ց հարցրու,
Սի՛ մոռացիր, սակայն, որ նա խուլ է մի քիչ
Եվ կարոդ է հարցդ չհասկանալ։

Ւսկ ես ավելացնեմ,- քեզ օգնելու հույսով,—
Որ ինձ փոքրիշատե ճանաչելու համար
Հարկավոր Է զրկվեր... նախապաշարմունքից։
Որ և հեշտ չէ նույնքան,
Որքան որ ապրելը...

Ո՛չ մի գաղտնիք չունեմ իմ կնոջից անգամ,
Իսկ թե ստիպված եմ, այսուհանդերձ, ստել `
Մեղավորը ե՛ս չեմ ,
Իսկ թե ո±վ Է՝ քե~զ ինչ։
Ինչո±վ պիտի օգնես,
Ինչ կփոխես։

Անկեղծության համար թե խաչեին,
Քրիստոսը վաղո~ւց չէր ունենա պաշտող։
Ա~խ, այդ պաշտամունքը, որ ձևեր է փոխում,
Ինչպես մոր մեջ սաղմը,
Բայց ծնվելիս ծնվում մի՛շտ մանուկի նման`
Ուղեղը դեռ անբան և աչքերը դեռ գոց...

Ծանոթացա±նք արդյոք։
Դու՝ չգիտեմ,
Իսկ քեզ ճանաչեցի ես իսկապես:
Քո վախարեն աչթերդ ասում են լուռ,
Որ ինձ համարում ես ծանր հիվանդ,
Եվ զառանցանք՝ խոսքս:
Բայց հավատա ~.
Խոսքս զառանցանք չէ,
Ոչ էլ հիվանդ եմ ես:
Ես պարզապես վաղուց համոզված եմ,
Որ դուր գալու ծանոթ առևտրում
Հարկավոր Է լինել չմանրվող դրամ
Եվ չծախսել իրեն կոպեկ-կոպեկ...

Ծանոթացա±նք արդյոք։
Անշո°ւշտ, ծանոթացա~նք։
Բաժանվելուց առաջ թույլ տուր ասեմ գոնե,
Որ քեզ նմանները, իմ սիրելի° ,
Գուցե կարողանան ինձ ամե~ն ինչ անել,
Բայց չեն կարող խլել լավատեսի
Իմ ժպիտը, այո՛, իմ ժպի~տը,
Նամանավանդ եթե չմոռանանք,
Որ ժպիտի ինչ-որ մի տեսակն է նաև
Անմահ քմծիծաղը...

Մնաս բարև~:
30.09.61թ.
Երևան



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 11.59.15 | Сообщение # 46
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ԱՆՋԱՏՈԻՄ
Լռութրւ ն է։ Խորունկ։ Խորհրդավոր։
Ամե~ն ինչ է լռել։ Եվ լռել է այնպես,
Ինչպես բառարանում բառն է լռում։

Եվ գիշերը չունի տասներկու ժամ,
Այլ կրկնակի: Խոտի թարմ բուրմունք է գալիս
Այս ասֆալտի՞ց արդյոք,
Թե± այս տրամվայից,
Որ ձգվել է հիմա լուռ փողոցում՝
Ինչ- որ հեքիաթական թրթուռի պես։
Ուրեմն անջատված Է հոսանքն Էլեկտրական։

«Անջատվա~ծ Է¦:
Այս բառն ինձ դարձրեց կշեռք
Եվ ուզում Է իր ճիշտ քաշն իմանալ։ Սակայն
Իմ խեղջ թվացույցին այդքան թվեր չկա~ն...

Ո՞ւր ես: Ի±նչ ես անում։ Անշատվա~ծ ենք։
Մագնիսական դա՛շտ կա: Անջատվա~ծ ենք:
Խնձորն էլ են քամում — հյութը հանում միջից:
Այդպես Էլ մենք ահա,,, անջատվա~ծ ենք...

Ֆուտբոլասեր չեմ ես: Բայց աչքերիս դիմաց
Ինչ-որ մի գնդակ Է անվերջ կաղում -խաղում ։
Խենթանում են այսպե±ս:Գնդակն ի±նչ գործ ունի
Ի՛նձ հետ, լռությա°ն հետ և մեր անջատմա°ն հետ...

Եվ այս սեր կոչվածը գուցե սեր չէ բնավ,
Այլ շչակի ձայն Է, կայարանի աղմուկ,
Եվ կանացի ձեռք Է՝ ճյուղի նման ջարդված...
Տեսնես թե աշխարհում կա± գեթ մի կենտ լեզու,
Որ չունենա իր մեջ այս «անջատվել¦ բայը:
Թե կա՝ ես փոխում եմ ազգությո~ւնս...
Կա՞։ Պատասխան չկա։ Լռություն Է:
Ճիշտ է, որ պատասխան իրոք չկա,
Բայց և լռությո°ւն չէ: Համատարած ճի~չ Է։
Համատարած կա~նչ Է։ Համատարած գոռո~ց։

Քառահատոր հսկա բառարանը հիմա
Մե°կ բ՚Սէավ Է լցված ` «անջատվել¦-ով։

Եվ մե°կ միտք Է հիմա մեջս գոռում–գոչում.
— Աշխարհում կա± արդյոք գոնե մի կե°նտ լեզու ,
Որ չունենա իր մեջ այս «անջատվել» բայը։
Թե կա` ես փոխում եմ ազգությո~ւնս...
39. 09.61 թ.Երևան



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 12.00.00 | Сообщение # 47
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ԵՐԲ ԱՉՔԵՐՆ ԵՆ՝ ՍԱՌՈՒՄ

Մենակություն բառից դողդողում է օդը իմ սենյակի
Ու ես հասկանում եմ,
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը...

... Երբ աչքերն են սառում՝
Ասում են, թե՝ ա°յ- ա°յ՝ մարդ Է գալու:
Դա եթե սուտ չէ,
Ապա բարություն Է,
Որ ծնվել Է միայն խեղճությունից:
Իմոնք Էլ են սառում։
Սակայն դու չե~ս գալու։
Դու չե±ս կարող ։ Գիտե~մ
Եվ օդը սենյակիս
Պիտի շարունակի մենակություն բառից անվերջ դողալ`
Հարուցելով իմ մեջ այն միտքը հին,
Թե վիհերը գուցե նրա համար են լոկ,
Որ մարդ ներքև նետվի :

Իսկ թե վիհերն իրոք նրա համար են լոկ,
Որ մարդ ներքև նետվի`
Այդ դեպքում ես
Ինչպե±ս անեմ.
Կո՛ւժ չեմ,
Կուժկոտրո~ւկ եմ.
Չե՛մ կոտրվում, միայն փետրվո~ւմ եմ,
Եվ դրանից արդեն ես հոգնել եմ,
Ինչպես թուղթն Է հոգնել իմ ջանքերից`
Հեռվից-հեռու ասել քեզ երկու բառ,
Որ կարող Է նո՛ւյնքան ինձ թարգմանել
Որքան թարգմանում Է ինքնաթիռին հավը...

Սուտ կա, որ ճիշտ արժե:
Ու ես հավատամ եմ մեր հնարած ստին,
Թե չենք կորցնի իրար:

Վախ կա, որ մահ արժե։
Ու ես վախենում եմ, թե կհաղթի կյանքը,
Եվ կմնամ ցավի խեղճ պատմաբան միայն:

Ու, վերջապես, քայլ կա, որ հենց թռիչք արժե:
Եվ ինձ դուրս եմ քաշում իմ մտքերի միջից,
Ինչպես առողջ ակռան բերանից են քաշում։

Բայց հոգնել եմ արդեն
Եվ Հոգնել եմ այնքան,
Որ չեմ զգում ոչի~նչ,
Ցա°վ չեմ զգում անգամ։

Ա~յ թե հնար լիներ չզգալ նաև,
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը...
3. X. 61
Երևան



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 12.01.07 | Сообщение # 48
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ԵՐԱԶՈԻՄ ԵՄ
Հասակս առած, խոհեմ դառած մարդ եմ արդեն,
Բայց, արի տես, դեռ գցում եմ ինձ դեսուդեն...

Ինձ թվում է, թե դեռ պիտի քեզ փախցնեմ
Ու Հետս առած՝ ղաչաղ դառած՝ թեզ թռցնեմ
Անտակ ձորից, գարնանային գիժ գետակից,
Եվ ինչ ուզես՝ գտնեմ անգամ քարի~ տակից.
Թե սոված ես`
Կերակըրեմ եղնիկների համեղ մսով,
Թե ծարավ ես՝
Քեզ մոտենամ ցողով լեցուն ծաղկե թասով,
Թե դրսում ես՝
Պալատ դառնամ հանկարծակի,
Թե մրսում ես՝
Կրակ խլեմ և կայծակից,
Խփված արջի ոսկորներից խարույկ վառեմ,
Խարույկի մոտ քո պաղ խոսքից իսկույն սառեմ,
Սառցի մեջ էլ կրակ կտրեմ խոսքից քո ջերմ...

Բայց ես հիմա այն պատանի տղան հո± չեմ։
Հասակս առած, խոհեմ դառած մարդ եմ արդեն,
Բայց, արի տես, դեռ գցում եմ ինձ դեսուդեն։

Ինձ թվում է, թե դեռ պիտի մի օր աշխարհ զարմացընեմ.
Հին ջութակի յոթ լարի մեջ մի ութերորդ լար մտցընեմ
Ու նվագեմ։
Չնվագե~մ, այլ սար ու քա՛ր լացացընեմ։
Եթե ինչ֊ որ տեղդ է ցավում,
Իսկույն բուժեմ՝ լոկ հայացքո~վ...
Մի հինավուրց քարանձավում,
Աստվա~ծ գիտի ինչ հրաշքով,
Բոլոր մեռած լեզուներով գրքեր ճարեմ
Եվ բոլորր.., ե°ս վերծանեմ...

Գնամ մտնեմ Վանա լճի խորքերն անտակ
Եվ ի~նչ — գտնեմ հին հայկական հազա՛ր քանդակ...
Մի օր հանկարծ ջղայնանամ ու վերցընեմ
Մթնոլորտը մեկ այլ օդով թարմ ացընեմ...

Արեգակի, լուսնի լույսով պատեր ծեփեմ,
Խարույկների հոսուն բոցից սարքեմ սեպեր,
Գրեմ վեպե՛ր,
Եվ ի~նչ վեպեր...

Հասակս աոած, խոհեմ դառած մարդ եմ արդեն,
Բայց, արի տես, դեռ գցում եմ ինձ դեսուդեն...

Ինձ թվում է, թե դեռ պիտի
Ես վերստին դաոնամ ջահել
Իբրև հայտնի մարմնամարզիկ,
Մրցանակներ անվերջ շահեմ.
Թե դեո պիտի չեմպիոն դաոնամ ես շախմատի
Եվ, համաձայն պատվիրանին սուրբ Մահմադի,
Բերան չառնեմ օղու, գինու ոչ մի կաթիլ.
Ծխախոտով էլ չպիտի թունավորվեմ`
Իմ իսկ ձեռքով էլ չպիտի տնավերվեմ,
Էլ չպիտի ուրիշներով տարվեմ —գերվեմ...
Միայն պիտի մեկին սիրեմ, մեկից սիրվեմ...

Այս հմայիչ երազներից գեթ երկուսը կկատարվե±ն։
Եմ կարող եմ պատասխանել այդ հարցի°ն էլ.

— Միայն մեկը
և - վերջինը..
2Տ, V. 57
Մոսկվա



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 12.01.45 | Сообщение # 49
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ՄԻՋԱԿԵՏԻ ՓՈԽԱՐԵՆ
Ես՝ Հաբեշի ու նեգրի պես սևամորթըս,
Ինձ ժպտացող ատամներիդ փղոսկըրի
Լուսեղ փայլից ճերմակել եմ կարծես հիմա...

Ես՝ բառերի խոշորածախ վաճառորդըս,
Սնանկացած եմ ինձ զգում քո խոսքերից,
Որ մանրամաղ անձրևի պես սողոսկելիս
Չե~ն հարցնում թույլտվություն,
Տեղ չեն խնդրում իրենց համար։

Իսկ խոսում ես... հազա~ր ու մի դատարկ բանից.
Թե չես սիրում ձմեռ ու թութ,
Թե պաշտում ես լեռ ու ամառ,
Թե դժգոհ ես քո նոր շորի նեղ գրպանից,
Թե կինոյում մեկն ինձ շատ է նման եղել,
Թե ինչ լավ է, որ չեմ պահում կյանքում բեղեր,
Թե,., վերստին ետ ես դառնում շոր ու կարին
Կամ երազում, որ «չորսերըդ» դառնան §հնգեր¦
Եվ ...չես զգում,որ –հրաշքո~վ- տասը տարին
Մեկ վայրկյանում ուսերիցըս վայր Է ընկել։

Ու չե~մ զգում...
Շարունակում ես բլբլալ,
Ծիծաղում ես դատարկ բանից,
Դատարկ բանից պատրաստ ես լալ.
Հարց ես տալիս,
Զարմանալի հստա~կ հարցեր
Եվ մեջընդմեջ... պաչպչում ես,
Պաչպչում ես այնպես, կարծես
Քո հապշտապ բլբլոցն ես կետադրում...

Քո հապշտապ բլբլոցն ես կետադըրում դու մերթ ընդ մերթ,
Եվ չգիտես, որ անհամբեր միջակետի եմ սպասում՝
Երկարատև~ - շարունակվո՛ղ մի համբույրի:
Եվ չգիտես,
Որովհետև թեպետ արդեն տասը տարին
Մեկ վայրկյանում ուսերիցս վայր Է ընկել`
Դարձել եմ քեզ հասակակից ու դասընկեր,
Սակայն ունեմ տարիքային մի թուլություն.
Համբույրի և պաչի միջև
Դեռ դնում եմ տարբերություն...



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 12.03.04 | Сообщение # 50
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ՄԻ°,ՄԻ ...

Մի՛ չարանա վրաս:
Եվ իմ մեղքը ի՞նչ է։
Սովա±ծ թե կուշտ եմ ես`
Կարևո~ր չէ բնավ։
Խաշ մեջտեղում չկա ։
Բայց սխտորի հոտը
Նվաճել է հիմա և աննվաճ օ~դը:
Ես փորձում եմ գոնե քիթըս բռնել։
Եվ իմ մեղքը դա± է։
Մի՛ չարանա վրաս։

Մի՛ տանջիր ինձ հարցով։
Լոկ ա՛յն գիտեմ հիմա,
Որ լոտոսի համար չարժե՛ սարքել ճահիճ
Եվ ծով չորացնել՝ ակվարիումի համար...
Մեծ տուրք կվճարեմ ես լռության դիմաց,
Միայն թե, խնդրո~ւմ եմ,
Մի՛ տանջիր ինձ հարցով։

Եվ մի° հուսադըրիր։
Ես չե~մ հուսահատվել։
Իմ տարիքում, ճի՛շտ Է, Էլ չեն առնում հասակ,
Բայց մարդն Էլ Է ընձուղտ,
Եվ իմ վիզը հիմա
Երկարում Է — ձգվում
Ու բարձրանում
Այս բազմահարկ բոլոր շենքերից վեր,
Որ պաղ հորիզոնից մի բերան մով պոկի
Ու որոճա~ դանդաղ:
Ինձ մի° հուսադրիր:

Մի՛ նկատիր նաև;
Ես այլևըս չկա~մ,
Ինչպես չկա երկինք
(Լուրթը խաբկանք է լոկ).
Ինչպես չկա եվ ջու~ր
(Կա «երկու հաշ, մեկ օ»).
Ինչպես չկա և սե~ր
( Դու ապրում ես հեռվում):
Թող չլինի և ա~չք:
Մի° նկատիր դու ինձ...

Եվ մի° փնտրիր իզուր:
Ես կլինեմ ու կամ:
Չէ± որ հետք են թողնում մինչև անգամ պորտով:
Ես սողալու հարմար հարմարություն չունեմ
Չունեմ նաև թևեր,
Բայց ունեմ ձեռք մի զույգ,
Որոնցով ես հիմա իմ աչքերն եմ փակում
Քեզ ` չեմ ուզում տեսնել,
Իսկ դու ինձ մի՛ փնտրիր...



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » Պարույր Սևակ, 1924-1971
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz