Дата: Понедельник, 2009-12-14, 11.15.14 | Сообщение # 1
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
Մոր ձեռքերը
Այս ձեռքերը` մո՜ր ձեռքերը, Հինավուրց ու նո՜ր ձեռքերը... Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը` Ի՜նչ նազանքով , Երազանքո՜վ՜: Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը, Առաջնեկն է երբ որ ծնվել, Նրա արդար կաթով սնվել: Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը Ծով լռությա՜մբ, Համբերությա՜մբ, Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը, Որ չփլվի իր տան սյունը` Որդին կռվից դառնա տունը: Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը, Այս ձեռքերը` ուժը հատած, Բայց թոռան հետ նոր ուժ գտած... Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը... Ինչե՜ր, ինչե՜ր, ինչեր չարժեն այս ձեռքերը` Նուրբ ձեռքերը, Սո՜ւրբ ձեռքերը:
...Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար Մեզ աշխարհում ծնաց, սնած, Մեզ աշխարհում շահած, պահած, Մեզնից երբեք չկշտացած, Փոշի սրբող, լվացք անող, Անվերջ դատող, անվերջ բանող ա'յս ձեռքերը` Տհող որ ճաքած ու կոշտացած, Բայց մեզ համար մետաքսի պես խա՜ս ձեռքերը...
30. X. 1955
Հայաստան ասելիս աչքերս լցվում են Հայաստան ասելիս թևերս բացվում են Չգիտեմ ինչու է այդպես
Дата: Понедельник, 2009-12-14, 12.26.32 | Сообщение # 72
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
Խանդում եմ
Ես խանդու՞մ եմ :
Անկեղծ ասած ,թե ամոթ չէ, Ինձ շատ ծանոթ և շատ մոտ չէ Այդ ահավոր խանդ կոչվածը. Իմ մեջ , գուցե,բնությունից Ինչ- որ բան ` անտեսված է, Ուրիշ մի բան` տնտեսված է:
Ընդհամենը գիտեմ լոկ այն, Որ ես այնտեղ ,որտեղ մարդիկ Հավանաբար և խանդում են. Բարկանում եմ – ոչ տևական, Քմծիծաղում - անբնական, Եվ … եղածը ես քանդում եմ:
Մեր խորտակված սերը վկա…
Հայաստան ասելիս աչքերս լցվում են Հայաստան ասելիս թևերս բացվում են Չգիտեմ ինչու է այդպես
Дата: Понедельник, 2009-12-14, 12.27.16 | Сообщение # 73
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
Հիասթափվելս
Հիասթափվելս … Ի~նչ ասեմ, ինչպե՞ս: Չէ՞ որ այդ մասին խոսելու համար Ստիպված պիտի ես վերապատմեմ Իմ ամբողջ կյամքը` Այն պահից ,երբ ես Ձեռքս մեկնեցի կրակի բոցին` Կարծելով, թե դա լաչակն է իմ մոր, Կարմիր լաչակը, Այդ պահից մինչ երեկ իրիկուն, Երբ… Սակայն արժե՞ Աղ ցանել վերքին…
Ոչ առանց ցավի Այն էլ զգացի , ցավո~վ զգացի, Որ կտրվելուց հետո է միայն Երևում ծառի բուն հաստությունը:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են Հայաստան ասելիս թևերս բացվում են Չգիտեմ ինչու է այդպես
Дата: Понедельник, 2009-12-14, 12.27.45 | Сообщение # 74
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
Ուրիշ ես դառնում ամեն օր- Իրենն է անում տարիքդ, Առնելիքքդ ուրիշ է թվում, Ուրիշ է թվում առնելիքդ, Խստադեմ գալիքն է նայում, Քեզանից ինչ պտի մնա, Երբ անցնի օրվա հետ մեկտեղ Օրերի փրփուր ալիքը: Հայաստան ասելիս աչքերս լցվում են Հայաստան ասելիս թևերս բացվում են Չգիտեմ ինչու է այդպես
Дата: Понедельник, 2009-12-14, 12.29.53 | Сообщение # 77
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
Հիմարաբար խոստովանում եմ
Հիմարաբար խոստովանում և այն, որ ես... Ես էլ ձեզ պես մարդ եմ ծակաչք. Անտեր աչքս` Թեկուզ փակած, Չի~ կշտանում – Ու տանջում է Եվ գլխիս դեմ սիրտս հաճախ Ըմբոստանում ` Պահանջում է Օտար այգուց վարդ ու կակաչ , Ուրիշների փռից ` տաք հաց. Ծուռ է նայում օտար կնոջ, Թե իմն անգամ լինի հնոց, Իսկ նա` նույնիսկ ցրտից ճաքած...
Հիմա՞ր մարդն է այսքան անկեղծ խոստովանում, Թե՞ խելոքն է ունեցածով միշտ գոհանում...
Հայաստան ասելիս աչքերս լցվում են Հայաստան ասելիս թևերս բացվում են Չգիտեմ ինչու է այդպես
Дата: Понедельник, 2009-12-14, 12.31.37 | Сообщение # 78
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
Մեղանչել - Զղջում եմ
Պատահել է, որ չեմ սիրել, Բայց, չգիտե՞մ ` ինչ՞ի համար , Չեմ զլացել անսեր տիրել. Գրկել եմ կամ համբուրել եմ: Չեմ ընդունել սրտիս խորքում, Սակայն լռել – համբերել եմ:
Ես շատ հաճախ այն չեմ տվել , - Մեղանչել եմ, - կարո~ղ էի. Ու շատ հաճախ ցած եմ թևել, Իսկ վեր թևել կարո~ղ էի: Եվ փախուստ եմ ինձնից տվել` Ուրիշ տեղ եմ իզուր չվել – Օտա~ր ոլորտ ` օտա~ր թևով, Մինչդեռ մնալ կարո~ղ էի, Կարո~ղ էի և - պարտավոր:
Մեղավոր եմ հույսի համար,- Չարդարացա~վ ` Ոչ իմ մեղքով . Եվ կենդանի այն հավատի, Որ քարացա~վ` Ոչ իմ մեղքով . Եվ այն բարի սրտի համար. Որ չարացա~վ` Ոչ իմ մեղքով : Մեղանչել եմ Եվ այն ըմբոստ երգի առաջ, Որ խոհեմս պատառեցի. Այն խոհերի մահվան համար, Որոնց ծինը խաթարեցի. Մեղավոր եմ և քո առաջ, Որ...սիրելուց դադարեցի, Եվ այն ներման, որ բռնությամբ Իմ լայն սրտից վտարեցի...
Իսկ ճիշտ ասած` Ընդհանրապես մեղա գալու քիչ բան ունեմ...
Հայաստան ասելիս աչքերս լցվում են Հայաստան ասելիս թևերս բացվում են Չգիտեմ ինչու է այդպես
Дата: Понедельник, 2009-12-14, 12.33.06 | Сообщение # 79
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
Զարմանում եմ
Ես, ճիշտ ասած, զարմանում եմ շա~տ բաներից, Քիչ լավի հետ ~ ամեն տեսակ վատ բաներից, Բայց ուզում եմ միայն մեկով բավարարվել ` Այն հոգնատանջ ճամփորդի պես այսօր վարվել, Որ հոգնելով ճամփաներից` Ջարդ ու փշուր կանգ է առնում Եվ չի նայում առաջ, վար – վեր, Ու հայացքով ետ չի դառնում – Հոգնածորեն նայում է նա աննպատակ Եվ այն տեսնում , ինչ ընկած է ոտքերի տակ:
Ու ես հիմա, Որ անհարմար Վատ բաների թավ անտառում ճամփորդելուց Ջարդված – հոգնած` Հանգստանում – թարմանում եմ, Նրա պես էլ ակամայից ու ծուլորեն զարմանում եմ, Որ –թռչնի պես – ճիշտ խոսքից է մարդը խրտնում, Եվ ոչ երբեք սուտ խոստումի կրակոցից. Լուսնի նման` արևից է նա սփրթնում Եվ շիկնում է հրախաղի սառը բոցից... Իսկ դուք `ինչպե՞ս: Դու՞ք էլ `ինձ պես:
Է~հ, երևի, ինձ վրա եք զարմանում...
Հայաստան ասելիս աչքերս լցվում են Հայաստան ասելիս թևերս բացվում են Չգիտեմ ինչու է այդպես