Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПонедельник, 2024-04-29, 01.16.47
Форма входа

Меню сайта

Statistics

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Главная » 2016 » Сентябрь » 19 » Հայ ծրագրավորողը լուծել է խնդիր, որն անիմաստ է դարձնում կոդերը
18.49.36
Հայ ծրագրավորողը լուծել է խնդիր, որն անիմաստ է դարձնում կոդերը
Կարինե Իոնեսյան

Գիտնականների ստեղծած սարքը թքի մեջ ակնթարթորեն հայտնաբերում Է թմրանյութի առկայությունը
NASA-ի տեսագրության մեջ ցուցադրվել են Տիտանի ավազաբլուրները
Գիտնականները քաղցկեղի մահաբեր տեսակի դեմ պայքարի միջոց են գտել
Գիտնականները, հնարավոր է, բացահայտել են մոլորակի ամենաերկարակյաց մարդկանց գաղտնիքը
Գիտնականները պարզել են, թե ինչու են ծխողները գիրանում ծխախոտից հրաժարվելուց հետո

Հարցազրույց Կառլեն Ղարիբյանի հետ, ով լուծել է աշխարհի 7 բարդագույն խնդիրներից մեկը՝ արդյոք P=NP
Պարոն Ղարիբյան, Դուք լուծել եք համաշխարհային բարդագույն խնդիրներից մեկը: Կասե՞ք, թե դա ինչ խնդիր է, եւ ի՞նչ համաշխարհային նշանակություն կարող է ունենալ վերջինիս լուծումը:
Մոտ 45 տարի առաջ, համակարգիչների զարգացման հետ զուգահեռ առաջացան տարատեսակ խնդիրներ, որոնք մարդկային հասարակության զարգացման համար մեծ նշանակություն ունեն: Այդ խնդիրներից մեկը ձեւակերպվեց Ստեֆան Կուկի (1971 University of Toronto) կողմից, ու այդ խնդիրն առնչվում է մարդկային գործունեության համարյա բոլոր բնագավառների հետ՝ այդ թվում ԴՆԹ հետազոտությունների հետ, որն անմիջական կապ ունի քաղցկեղի բուժման հետ: Այն առնչվում է նաեւ դիաբետի՝ շաքարի բուժման հետ: Այդ խնդրի լուծումը թույլ է տալիս գեներացնել կամ սինթեզել այնպիսի սպիտակուցներ, որոնք ուղղորդված կարող են բուժել դիաբետը՝ շաքարը: Այս խնդրի լուծումը նպաստավոր է նաեւ համաշխարհային համակարգերի անվտանգության համար, որոնցից մեկն ինտերնետն է իր անվտանգության կոդերով, ինչպես նաեւ ամբողջ համաշխարհային բանկային համակարգը: Այդ բոլոր կոդերը ձեւավորվում են՝ հաշվի առնելով, որ այս խնդիրը լուծել հնարավոր չէ: Բայց ես այդ խնդիրն արդեն լուծել եմ եւ, հաշվի առնելով, որ ոչ մի ընդդիմախոսական հերքող աշխատություն չի տպագրվել իմ աշխատությունից հետո, շուտով այդ խնդրի լուծումը ճանաչում կստանա ամբողջ աշխարհում:
Փաստորեն Դուք արդեն լուծել եք այն խնդիրը, որը տարիներ առաջ չկարողացավ լուծել Ստեֆան Կուկը:
Այդ խնդիրը ես լուծել եմ ոչ միայն տեսականորեն, այլ գրել եմ նաեւ ծրագիր, որի շնորհիվ ապացույցները կարող եք տեսնել ակնհայտորեն: 2007 թվականին Silicon Valley-ի մասնագետները, այն հետաքրքիր աշխատանք համարելով, տպագրել են համաշխարհային նշանակություն ունեցող ամսագրերից մեկում: Այդ խնդրի անունն է «Արդյոք P=NP»-ի: Եթե նման խնդրի լուծումը գոյություն ունի, այն կարելի է ստուգել շատ կարճ ժամանակում: Օրինակ, եթե մարդու ԴՆԹ-ի մասին մտածենք, մի քանի տարի է պետք, որ այն կոդավորվի ու դրա հատկանիշը ձեւավորվի, բայց խնդրի լուծումը հնարավորություն է տալիս նույն բանին հասնել վայրկյանների ընթացքում: Համաշխարհային Business Initiative Directions կազմակերպությունը՝ BID-ը, աշխարհի 118 երկրներւմ իր հարցումներով innovation-ների ասպարեզում այս աշխատանքը արժանի է համարել համաշխարհային ոսկե պարգեւատրության: Սրանք առաջին ծիծեռնակներն են, որոնք հաստատագրում են այդ աշխատանքի կարեւորությունն ու ճշմարիտությունը: Բայց համաշխարհային մասնագիտացված էլիտայի վերաբերմունքը, ես կասեի անտարբերությունն այս խնդրի նկատմամաբ շատ զարմանալի է: Կամ չեն հասկանում, կամ նրանց մոտեցումը խիստ ուղղորդված է: Վերջերս մի հնդիկ մաթեմատիկոս՝ Vinay Deolalikar-ը հոդված է գրել {P != NP այս խնդրի վերաբերյալ ու արժանացել է համաշխարհային հերքումների ու քննադատության: Իմ հոդվածը ոչ մեկը չի հերքել եւ չի էլ կարող հերքել, քանի որ այն ունի խիստ մաթեմատիկական ապացույց:
Հայաստանում այդ խնդրի լուծումը կիրառելը իրատեսական համարու՞մ եք:
Ես երկար տարիներ փորձել եմ աշխատել այնպես, որ այս խնդիրը ներկայանա հենց Հայաստանի կողմից, քանի որ այս խնդրի տերը հետագայում կդառնա աշխարհի ամենահզոր երկրներից մեկը: Հոդվածը տպագրվել է Հայաստանի ArmTech միջազգային կոնգրեսում ( Karlen Gharibyan, Does P=NP?, in Proceedings of the first international Arm Tech Congress 2007.[PDF]), եւ մեր գիտնականների վերաբերմունքը զրոյական է: Նույնիսկ չնչին ֆինանսական ներդրումներով կարելի է միլիոնավոր գումարներ վաստակել այս խնդրի շնորհիվ: Օրինակ, մենք ուսումնասիրել ենք նավահանգիստներում բեռների կուտակման խնդիրները, որոնք եւս կարող են հստակ լուծվել այս խնդրի օգնությամբ: Հարյուրավոր միլիարդների վնասներ են կրում այդ կազմակերպությունները միայն նրա համար, որ չգիտեն, որ այս խնդիրը լուծվում է: Արդյունքում ինտերնետային արագությունը բազմաթիվ անգամներ կարելի է մեծացնել:
Փաստորեն այս խնդրի լուծումը ակնհայտորեն հուշում է նաեւ, որ կարելի է ցանկացած գաղտնաբառ ջարդել:
Մինչեւ հիմա, որ գաղտնաբառերը կոտրել են, շատ խիստ հարաբերական է եղել: 95 և ավելի տոկոս դեպքերում միջամտում են ներսի մարդիկ ու նրանք, ովքեր այլ շահեր են հետապնդում: Իսկ այս խնդիրը ոչ մի սահման չի ճանաչում՝ հազարավոր բայթ մեծության գաղտնաբառը կարելի է կոտրել վայրկյանների ընթացքում: Այստեղ բնական է, որ կան նաեւ ռիսկեր: Մինչեւ խնդրի հասարակայնացնելը, մասնագետներն արդեն պետք է մտածեն գաղտաբառերի փոխարինման մասին, քանի որ դրանք այլեւս չեն կարող իմաստ ունենալ այդ խնդրի լուծման դեպքում: Էլեկտրոնային փաստաթղթերն ու ստորագրությունները եւս վտանգավոր են: Նշեմ, որ այս խնդրով հետաքրքվել են տարբեր երկրներից, այդ թվում նաեւ հրեաները եւ թուրքերը:
Որո՞նք են լինելու Ձեր հետագա քայլերը:
Նախ ուզում եմ այդ խնդրի պարզագույն լուծման տարբերակը տպագրել, որ մասնագետները ավելի պարզ հասկանան: Clay Mathematics Institute եմ դիմելու, քանի որ նրանք ասում են, որ եթե խնդիրը հրապարակվում է, հերքում չի լինում առաջիկա մեկ տարվա ընթացքում եւ աշխատանքը լայն հնչեղություն է ստանում, այդ դեպքում խնդիրը համարվում է լուծված, եւ լուծողը ստանում է 1 միլիոն դոլար պարգեւ:
Просмотров: 389 | Добавил: ARTARAMIS
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Serch

Calendar

Tag Board

Our poll
Rate my site
Всего ответов: 2223

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz