Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSСуббота, 2024-04-27, 09.03.26
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » Պարույր Սևակ, 1924-1971
Պարույր Սևակ, 1924-1971
AdminДата: Понедельник, 2009-12-14, 11.15.14 | Сообщение # 1
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
Մոր ձեռքերը

Այս ձեռքերը` մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը...
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը`
Ի՜նչ նազանքով ,
Երազանքո՜վ՜:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ,
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
Որ չփլվի իր տան սյունը`
Որդին կռվից դառնա տունը:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,
Այս ձեռքերը` ուժը հատած,
Բայց թոռան հետ նոր ուժ գտած...
Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը...
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչեր չարժեն այս ձեռքերը`
Նուրբ ձեռքերը,
Սո՜ւրբ ձեռքերը:

...Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնաց, սնած,
Մեզ աշխարհում շահած, պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող, լվացք անող,
Անվերջ դատող, անվերջ բանող
ա'յս ձեռքերը`
Տհող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պես
խա՜ս ձեռքերը...

30. X. 1955




Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 14.17.00 | Сообщение # 161
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ՄԱՅՐԸ

Կանգնել է մայրը սեղանի առաջ:
(Ի՜նչ ծանրություն են ուսերը կրել)...
Աշխարհի խղճի կերպարանքն առած,
Աշխարհի ազնիվ Կոչին ընդառաջ,
Կանգնել, ուզում է ստորագրել:

Կանգնել է: Մենա՞կ: Ոչ, նրա կողքին,
Ասես կենդանի, հարություն առած,
Կանգնել են նրա զավակներն անգին.
Հառնել է նրանց հաղթական ոգին
ՈՒ կանգնել մոր մոտ, սեղանի առաջ:

Կանգնել են ռազմի հին հանդերձանքով,
Աստիճաններով, տարիքով տարբեր,
Բայց սրտերը լի նույն երազանքով,
Կիսատ մնացած, բայց անմեռ կյանքով
Եվ սիրով, որով դեռ չէին հարբել:

Կանգնել են մոր մոտ ո՛չ իբրև ոգի,
Ո՛չ իբրև տեսիլ անդրշիրմական:
ՄԻայն մայրը չէ զգում իր կողքին.
Տեսանելի են նրանք ամենքի՜ն,
Նրա՛նք, որ ընկան,
և չկա՛ն,
և կա՛ն:

ՈՒ երբ որ մայրն է ստորագըրում,
Իզուր չի թվում, թե նույն այդ Կոչին
Իրենց անունն են նրա հետ գրում
Եվ որդիները - արյա՜մբ են գրում,
Որ թափված արյունն իզուր չկորչի...



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 14.17.26 | Сообщение # 162
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ԵՐԱԶԱՆՔԻ ԳԻՆԸ

Մենք ամեն ինչ արեցինք
Շտապելով ու փութով,
Բան չտեսանք, սիրելի՛ս,
Բայց հուսացինք, թե շուտով
Սերն ամեն ինչ կհաղթի,
Լավ կընթանա ամեն ինչ...
Չէ՜, սնեցինք մեզ սուտով...

Դու տեսնում ես, իմ անգի՜ն,
Երազանքը մեր փարթամ
Հիմա դարձել է անշուք,
Հիմա դարձել է տարտամ,
Նա մի ստվեր է թվում,
Բայց մի ստվեր՝ ետևում,
Որից պրծու՜մ էլ չկա -
Մեզ է անվերջ հետևում...



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 14.17.52 | Сообщение # 163
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ԵՍ ԱՅՆՊԵՍ ՀԵՇՏ ԷԻ ՏԱՐՎՈՒՄ

Ես այնպես հեշտ էի տարվում,
Ես այնպես հեշտ էի վարվում,-
Իմ թելած ասեղի վրա
Հուլունքի պես էին շարվում:
Եվ հանկարծ... ես՝ վաղու՜ց հանգած,
Վառվեցի և ի՜նչ - քո սառցից...
Հե՜յ գիտի. ծովերից անցա
ՈՒ հանկարծ... խեղդվեցի առվում:



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 14.18.12 | Сообщение # 164
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ՆԱՀԱՆՋ ՏԱՐՎԱ ՊԵՍ

Երբ ջահելությունս անցնում է արդեն,
Ես նո՜ր հասկացա,
Որ շատ եմ նման փետրվար ամսին.
Գիտեմ կարճանալ ու երկարանալ -
Նայած թե՝ սեր կա՞:



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 14.18.28 | Сообщение # 165
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ԱՆՎՆԱՍ ԽՈՐՀՈՒՐԴ

Այնտեղ, որտեղ ինձ դուք չեք համըզգա,
Այնտեղ, որտեղ ինձ չեք համաձայնի,
Չշտապեք, խնդրեմ, իսկույն համարել
ՈՒղեղի քաղհան
Կամ սրտի բորբոս:

Մտածեք նաև ձեր որդու՜ մասին.
Խոսում եմ նաև նրա՛ անունից:
Դուք գնալու եք,
Իսկ նա գալո՜ւ է:



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 14.19.24 | Сообщение # 166
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ԱՍՊԱՍԵԼԻ ՓՈԹՈՐԻԿ

Գեղեցիկ չէր , ես էլ գերված – տարված չէի:
Կար պաղ գինի միայն ու նույնքան պաղ զրույց:
Ո՛չ ես, ո՛չ էլ ինքը սիրահարված չէինք,
Ո՛չ էլ խոսում էինք հիմար սիորւց:
Հետո ... ինչպես եղավ ... ու տաքացա՛վ գինին,
Ու տաքացավ խո՛սքը , ու ... տաքացա~վ :
Ինչքան խմեցի ես ` ասաց «անու~շ լինի»,
Ինչքա՛ն խմեցի ես ` այնքան գեղեցկացա՛վ,
Այնքա~ն գեղեցկացավ ,որ չեմ հիշում հիմա,
Թե մինչև այդ ինքը իր ինչի՞ն էր նման...

Հետո ,երբ դուրս ելանք ,թվաց ,թե նա
Շրջազգե՛ստ չի հագել,այլ ` փոթորի~կ:
Հետո ... փոթորիկն այդ տեղափոխվեց իմ մեջ ,
Հետո ... թոփորին այն փոխանցեցի նրան`
Իմ մատների միջով – միջոցով իր թևի :
Հետո... փոթորիկն այդ մեզ երկուսիս քշեց,
Թավագլոր տարավ չգիտեմ ուր,
Բանալիով ջարդեց ինչ – որ մի դուռ ,
Եվ քանի որ արդեն հոգնած էր շատ `
Փոթորիկը պառկեց մահճակալին,
Հսկա~ փոթորիկը նեղլի՛կ մահճակալին,
Որպեսզի մի փոքր հանգստանա ...

Հանգստացավ ,երբ որ ... առավոտն էր բացվում ...

Հիմա , կանգնած այդ նույն մահճակալի դիմաց,
Փոթորկի հետքերն եմ զննում ու տնտղում `
Ո՛չ անկողնու վրա , այլ իմ ներսո~ւմ :Հիմա
Մինչև ծունկս խրված ինքս իմ մեջ `
Ինչպես ծառը ` հողում,
Ես ճոճվում եմ տեղում :
Մեջս սկսում են արմատ ձգել
եվ ծառայի՛ն մտքեր ,ծառի՛ մտքեր:
Ու ես ծառի նման չեմ կարենում լքել
Այն տեղը ,ուր տնկված եմ:
Հիմա ինչպե՞ս պոկեմ ,
Ինչպե՞ս ինքս պոկեմ ինձ ինձանից
Ու վեր կենամ գնամ .
Քայլող ծառի՞ նման ...

30-31.10.65
Չանախչի



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 14.19.51 | Сообщение # 167
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ԴՈՒ ՄԻ ՀԱՐՑՐՈՒ

Դու մի՛ հարցրու . «Սիրո՞մ ես ինձ»:

Ինչպես կույրը իր ձեռնափայտն է միշտ հիշում,
Դու էլ հիշի՛ր ,
Որ երբ իզուր հարց չեն տալիս `
Սուտ պատասխան չե~ն ստանում:
Եվ դու բնավ իմ այս խոսքից մի՛ վշտանա,
Այլ մտածիր,
Թե ջրհորի մութ խորության չափման համար
Իր սեփական մանկանն ո՞վ է ջրհոր նետում:

Դու մի՛ հարցրու , իսկ ես ասեմ
Քո ուզածից շա~տ ավելին :

Եվ ասում եմ ե՛ս` միօրյա՛ հավատացյալ,
Իսկ դու լսի՛ր , իմ նորօրյա՛ աստվածուհի:
Պաշտամունքի մի ծե~ս պիտի արվի այսօր ,
Խոստովանքը էլ ո՞ւմ է պետք:

Դու ` անծանոթ մի նոր աշխարհ ,
Ես` մի հմուտ աշխարհագետ ,
Որ վա՛տ գիտեմ ,շա~տ վատ գիտեմ
Բազմախոստում տեղանքը քո:
Ու խոսում է մեջս կրկին
Մոլի ոգին հետազոտման.
Ուզում եմ քեզ անգիր անել,
Մտքով գծել քարտեզը քո,-
Հարց ու փորձը էլ ո՞ւմ է պետք :
Եվ առավել լավ չէ՞ արդյոք .
Որ մարդու ո~տքը սայթաքի,
Քան թե լեզո՛ւն:
Ուրեմն արի ոչ թե խոսենք,
Այլ մտովին քայլենք առաջ,
Այս անծանոթ ճանապարհով,
Մինչև հասնենք հանգրվանի `
Հեքիաթական ինչ-որ մի տեղ,
Ուր չկա~ տեր ու տիրական ` մեզնից բացի,
Ուր մենք պիտի լինենք թվլատ ` ջրի՛ նման,
Եվ լինենք կույր ` կրակի՛ պես ,
Ուր` հակառակ մեր իմացած հին օրենքի`
Մարմինները ջերմությունից չե՛ն լայնանում,
Այլ կծկվո~ւմ,
Եվ լուծվում են բոլոր հարցերն ` աղի՛ նման,
Դառնալով համ մեր բերանում,
Մեր լարաթափ ջղերի մեջ,
Շփոթահար մեր դեմքերին ...

Այնժամ գուցե բնազդաբար ե՛ս քեզ հարցնեմ .
«Սիրո՞մ ես ինձ»:
Ե՛ս քեզ հարցնեմ`
պատասխանիդ չսպասելով,
Այլ օգնելով,որ ստանաս
Նախկին տեսքդ ա՛յն աստվածուհու,
Նախկին տեսքդ ա՛յն աշխարհի,
Որ դեռ չուներ գծված քարտեզ:
Եվ իմ հարցին ի պատասխան
Այնժամ գուցե ինքդ ինձ ասես .
«Ասում են ,թե դուք օգնում եք լոկ հանվելիս:
Իսկ դու օգնում ես հագնվել:
Դու ուրի՛շ ես :
Սիրո~ւմ եմ քեզ »...
11.12.63
Երևան



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 14.20.32 | Сообщение # 168
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀՐԱՇՔ

Մենք հանդիպեցինք...
Եվ ի~նչ կատարվեց ,հասկացա՞ր արդյոք .
Կարծես թե կյանքը հանկարծ լվացվեց`
Անվերջ խաղալուց կեղտի մեջ կորած մանուկի նման:
Օդը ,որ կարծես գորշ մշուշով էր կեղևակալած,
Կեղևաթափվեց`
Տեսքով անձրևի ,
Ձյան կերպարանքով ,
Եվ ... օդի համը զգացինք կրկին .
Այպես է համե~ղ - առարկայացա՛ծ ,
Որ ... չե՞ս կամենում ուտե՛լ պարզապես ...

Մենք հանդիպեցինք ...
Եվ ի~նչ կատարվեց ,արդյոք հասկացա՞ր .
Հարազտաության ա՛յն զգացումին,
Որ կյանքն էր ջոկ-ջոկ երկուսիս տվել ,
Քնքշանք խառնվեց կրկնակի՛ չափվ ,
Որից ստացվեց մի ... սե~ր անվախճան ,
Ինչպես անվախճան ջունր է ստացվում,
Երբ ջրածինն է կրկնակի չափով մարսում թթվածին ...

Մենք հանդիպեցինք ...
Եվ – ահավասիկ այսպե՛ս – տապալվեց
Բանաստեղծության պարիսպը խարխուլ .
Գիտությունները սիրով լուծվցին աչքերում քո թաց ,
Ոտներդ իրենց դրոշմը դրին պատմության դեմքին ,
Շարժումը ձեռքիդ օդի ձևերը քանդեց ու սարքեց `
Հարստացնելով երկրաչափությունն ա՛յն օրենքներով ,
Որ սպասում են իրենց երջանիկ հետազոտողին...

Մենք հանդիպեցինք...
Եվ խոր քուն մտան «բայց» -երը բոլոր ,
Որ խնդությունը զարթնելով հանկարծ `
Ընդոստ վե~ր ցատկի
Եվ պտտահողմի ահարկո՛ւ տեսքով
Աշխատի մի կերպ շաղափել – ծակել
Բոլո~ր շերտերը կարծր երկնքի ,
Եվ երկրի վրա ,շաղափված անցքից ,
Գլխիվայր կախվի խենթ ուրախության ցայտուն շատրվա~ն,
Որին բացվել կա՛ և ... չկա~ փակվել ...

Մենք հանդիպեցինք
Եվ հանդիպեցինք
Շատ սովորակա~ն-հասարա~կ ձևով ,
Որ հրաշքները իրե՛նք էլ դառնան
Շատ սովորակա~ն - հասարա՛կ բաներ ...
18.03.64
Դիլիջան



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 14.21.09 | Сообщение # 169
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԾՆՈՒՆԴԸ

Այն օրն են միայն բանաստեղծ դառնում,
Երբ հանկարծ հասկանում են,
հանկարծ ընբռնում ,
Որ իրենց գործը այն շիշն է միայն,
Որ ծով է նետում նավորդը մեռնող `
Փրկության հայցող տողով մի քնաի:
Եվ ժամանակի ծովը քմահաճ
Շիշն այդ երբևէ ծովափ կհանի՞...
31.12.61
Երևան



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 14.21.25 | Сообщение # 170
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ԱՂՑԸ` ՔԱՂՑԿԵՂ

Նորի՛ց` բառի սո~վ,
Խոսքի խեղճությո~ւն:
Ուզում ես խոսել,
Իսկ բառե՞ր ... չկա~ն :

Եվ ինքդ ` տնկված ոտնաթաթերիդ,
Մի տարօրինակ լրտեսի նման,
Ակնջդ ես հպում սրտիդ պատերին,
Ու ... հազա~ր ու մի անկե՛րպ ,աննմա՛ն,
Տարտա՛մ ձայներից գլուխդ է պտտում :
Այսպես ` անտառում ծառե՞րն են փտում
Թե՞ քարտեզներում գետերն են ստում `
խաղալով խշշոց ,կարկաչ ու սահանք:

Այսպես ` մի անքուն գիշերապահակ
ձայներն է լսում քնած քաղաքի,
Որ շուտով պիտի դառնան ահագին,
Հորդե~ն-վարարե~ն անկարգ ու հախուռն`
Նման ... հանճարեղ սևագրության:

Իսկ հիմա ... քնած քաղաքն է տխուր ,
Քարտեզի վրա գետերն են տխուր ,
Աճոխ ու փտող ծառերն են տխուր ,
Եվ նման է դա ա՛յն գեշ դրության,
Երբ խոսքի քաղցը դառնում է քաղցկեղ
Ու բառի սովը ` ցավագրություն:

Ո՞ւր ես ,հանճարե՛ղ սևագրություն...



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » Պարույր Սևակ, 1924-1971
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz